«Հայկական Կարիտաս»-ը Գյումրու բուժհիմնարկների համար 200 պաշտպանիչ ակնոց և նույնքան բժշկական արտահագուստ է ձեռք բերել

«Հայկական Կարիտաս»-ը 3 օր առաջ էր դիմել Շիրակի մարզպետին, առաջարկել իր աջակցությունը՝ բժշկական անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու ու դրանք բուժհիմնարկներին տրամադրելու համար: Մարզպետարանն արագ կարողացել էր հստակեցնել պահանջվող ապրանքների ցանկն ու տրամադրել կազմակերպությանը:

Այսօր արդեն «Ռենովաբիս» կազմակերպության, Կարիտաս Ավստրիայի (Իննսբրուկ) և ԱՄՆ Եպիսկոպոսների խորհրդի ֆինանսական աջակցությամբ հնարավոր  է եղել ձեռք բերել 200 պաշտպանիչ ակնոց և նույնքան պաշտպանիչ բժշկական արտահագուստ, որոնք մարզպետարանի կողմից արդեն  տրամադրվում են Գյումրու բուժհաստատություններին:

«Ամբողջ աշխարհում մեծ է պաշտպանիչ, ախտահանող պարագաների կարիքը: Մենք էլ բացառություն չենք: Ճիշտ է, մասնագիտական հիմնարկները ապահովված են այդ պարագաներով, բայց, հաշվի առնելով շուկայի բացը, ստեղծված իրավիճակը, հասկացանք, որ ավելիի անհրաժեշտություն կա: Եվ այս պարագայում կարևոր է, որ մեր գործընկերները  քաղաքացիական հասարակության դաշտից շատ արագ իրենք արձագանքեցին այս խնդրին: Արտահագուստները, պաշտպանիչ ակնոցներն ու դիմակները  շատ բարձրորակ են: Դրանք մենք առաջին փուլում  հատկացնում ենք ռիսկային գոտիներում եւ առաջին գծում աշխատող մասնագետներին: Այս աջակցությունը շատ ժամանակին էր և կարևոր»,- ասաց Շիրակի մարզպետը:

Առաջիկայում, անհրաժեշտության դեպքում «Հայկական Կարիտաս»-ը կրկին ձեռք կբերի և կտրամադրի բժշկական պարագաներ: Շիրակի մարզպետին կազմակերպության հանրային կապերի պատասխանատու Արմենուհի Մխոյանը տեղեկացրեց, որ պատրաստ են աջակցել  նաեւ արհեստավարժ բուժքույր-կամավորների հարցում:

Տպել
1660 դիտում

Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել, մեկուսացվածներ ևս չկան

Աբովյանի բնակարաններից մեկում 62-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Ապրիլի 6-ին Մոսկվայից կազմակերպվող չարտերային թռիչքի ուղևորներն ընտրվել են ըստ առաջնահերթության

Ապրիլի 4-ին Արցախում աճել է ադամաթզի, սոխ գինը, անկել՝ վարունգի, բենզինի, կիտրոնի, լոլիկի և այլ ապրանքների գները

ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ

Երևանում բետոնե պատշգամբ է փլուզվել

Մեր «մշտական կորոնավիրուսը»

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախ մեկնող բոլոր քաղաքացիները

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան

Վարդենյաց լեռնանցքը փակ է, տարբեր մարզերում ձյուն է տեղում

Դանակահարություն Երևանում. 28-ամյա քաղաքացին խոստովանական բացատրություն է տվել

Ձեր կողմից չօգտագործվող սարքերը նվիրե՛ք դրա կարիքն ունեցող երեխաներին. ԿԳՄՍ-ն դիմում է քաղաքացիների օգնությանը

Վրաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել. AliQ.Media

Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ