Կրկնենք և ամփոփենք․ ի՞նչ է կորոնավիրուսը, ինչպե՞ս պաշտպանվել դրանից, ինչպե՞ս հաղթել դրան

Աշխարհի ծրագրերը փոխել, քաղաքական, մշակութային ու մարզական կյանքն իր տարածած սարսափով չեղարկել, տնտեսությունն արգելակել, ավանդույթները փոփոխել… իր թագավորությունն է հաստատել թագավարակը՝ կորոնավիրուսը: Բայց դա երկար չի տեւի: Աշխարհը մի պահ ընկրկել, բայց արդեն հարձակման նոր թափ է հավաքել ու ընդդեմ վարակի տարածման, հանուն կանխարգելման պայքարը նոր փուլ է մտել: Վերհիշենք՝ ի սկզբանե ինչ է սա, ինչպես հաղթել դրան ու միանանք պայքարին:

Կորոնավիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարբեր հիվանդություններ՝ սովորական հարբուխից մինչեւ ծանր հիվանդություն, ինչպես, օրինակ, Մերձավոր Արեւելքի  շնչառական համախտանիշը (MERS-CoV) եւ Ծանր սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV)։ Նոր կորոնավիրուսը (COVID-19) նոր ենթատեսակ է, որը մինչ օրս չէր դիտարկվել մարդկանց շրջանում։ Մարտի 11-ից աշխարհում, ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության, պանդեմիա է՝ Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համավարակ: Մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարված կորոնավիրուսի տարածման դեմ արդյունավետ պայքարելու համար:

Աշխարհի ամեն պետություն համավարակի տարածման դեմ իր միջոցներն է ձեռնարկում. սակայն որքան էլ ընդգրկուն լինեն դրանք, ի վերջո, համավարակի տարածումը մարդկանց շփումների արդյունք է, եւ ուրեմն՝ քաղաքացիների սոցիալական պատասխանատվության խնդիր: Պետությունները կոչ են անում իրենց քաղաքացիներին ԱՌԱՆՑ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ տանից դուրս չգալ, չշփվել այլոց հետ, չլինել մարդաշատ վայրերում, չօգտվել հասարակական տրանսպորտից. մարդիկ որոշում են՝ որն է «անհրաժեշտության» իրենց միջակայքը: Շատերին՝ անձամբ իրենց չայցելած վարակի խնդիրը թվում է հեռու եւ անկարեւոր, ոմանց էլ հնարավոր վտանգը վախեցնում է, անդադար կասկածում են, որ ձեռնարկված միջոցներն անբավարար են իրենց պաշտպանելու համար:

Ըստ այդմ, ոմանք՝ իրենց զգուշավորության մեջ ծայրահեղության են հասնում, ոմանք անփութորեն չեն հետեւում հիգիենայի եւ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ նոր կենսակերպի կարգի պահպանմանը: Իսկ նոր կորոնավիրուսը տարածվում է օդակաթիլային եղանակով շատ արագ:

Վերհիշենք վարակի ախտանիշները, որոնց դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի: Վարակվելիս առաջին հերթին նկատվում է օրգանիզմի ինտոքսիկացիա, շնչառական համակարգի խնդիրներ: Հաջորդիվ՝ հազ, տենդ, կրծքավանդակի շրջանում ծանրության զգացում (ընդհատվող շնչառություն): Հիվանդության բարդացումը կարող է հանգեցնել թոքաբորբի: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով մահանում են մեծամասամբ տարեց եւ քրոնիկ հիվանդություններ (սրտի, թոքերի հիվանդություններ, շաքարային դիաբետ) ունեցող մարդիկ:

Որն է այս վարակի հետ կապված ամենաէական խնդիրը. այն, որ մարդը կարող է վարակվել նոր կորոնավիրուսով եւ գրեթե չդիտարկել-չզգալ նշված ախտանիշներից որեւէ մեկը: Կարող է չունենալ ջերմություն, հազ, ծանրացած շնչառություն, սակայն լինել վարակակիր ու լիովին առողջ լինելու զգացողությամբ իր առօրյան կազմակերպելու ընթացքում վարակել տասնյակ-հարյուրավոր մարդկանց՝ դա արդեն կախված վարակի առաջին 2-14 օրվա ընթացքում՝ գաղտնի շրջանում քանի հոգու հետ սերտորեն կշփվի: Եվ բնավ չի բացառվում, որ իրենից վարակվածների մի մասը չի հաղթահարի հիվանդությունը նույնքան հեշտորեն, որքան՝ ինքը: Երեխաների եւ երիտասարդների զգալի տոկոսը կրում են կորոնավիրուսն ու ազատվում դրանից առանց որեւէ բարդության, սակայն հենց նրանք էլ իրենց ակտիվ առօրյայով արագորեն տարածում են վարակը, որ երբեմն անհաղթահարելի է դառնում իրենց սիրելի տատիկ-պապիկների, քրոնիկ հիվանդություն ունեցողների համար:

Եվ ուրեմն, վարակի տարածումը կանխարգելելու նպատակով հարկ է հնարավորինս նվազեցնել շփումները, խուսափել լեփ-լեցուն խանութ մտնելուց, փակ տարածքներում հանդիպում-միջոցառումներ կազմակերպելուց (նման հանդիպումների հրավերներ ընդունելուց), հնարավորինս սահմանափակել թե հասարակական տրանսպորտով, թե տաքսիներով երթեւեկելը:

Չհիվանդանալու համար, իհարկե, պետք է հոգալ, որ օրգանիզմի սեփական դիմադրողականությունը որեւէ պատճառով ընկճված չլինի, ըստ ամենայնի՝ զորացնել այն: Սննադաբաններն ասում են՝ առողջ սնունդ ընդունեք՝ սպիտակուցներով, ածխաջրերով հարուստ, միրգ ու բանջարեղենն առատ պահեք օրվա սննդակարգում: Հոգեբաններն ասում են՝ խուսափեք սթրեսածին իրավիճակներից, օրը հագեցրեք դրական զգացումներով, նայեք հումորային հաղորդումներ, հանգստացեք, լսեք լավ երաժշտություն:  Բժիշկները օրը տասն անգամ հիշեցնում են՝ լվացվե՛ք, խուսափեք աչքերին, քթին եւ բերանին դիպչելուց, հաճախ մաքրեք ու ախտահանեք ձեռքերը, հազալի ու փռշտալիս փակել բերանը, միջավայրը, որում ապրում-աշխատում ենք: Մաքրեք եւ ախտահանեք մակերեսները, ինչպիսիք են անկողնու հարեւանությամբ գտնվող սեղանները, մահճակալները եւ ննջասենյակի այլ կահույքը յուրաքանչյուր օր սովորական կենցաղային ախտահանիչով, որը պարունակում է փոշիացված սպիտակեցնող լուծույթ (1 մասը` 99 մասի ջրով): Այն մակերեսների համար, որոնց վրա չի թույլատրվում սպիտակեցնող նյութերի կիրառում՝ կարող է օգտագործվել 70% էթանոլ:

Լոգարանի եւ սանհանգույցի մակերեսները մաքրեք եւ ախտահանեք առնվազն օրական մեկ անգամ կենցաղային սովորական ախտահանիչով, որը պարունակում է փոշիացված սպիտակեցնող լուծույթ (1 մասը՝ 99 մաս ջուր):

Հագուստ, անկողնային սպիտակեղեն, բաղնիքի եւ ձեռքի սրբիչներ եւ այլն օգտագործելուց հետո կանոնավոր լվանալ օճառով եւ ջրով կամ մեքենայով՝ 60-90 ° C ջերմաստիճանում սովորական լվացքի փոշիով եւ մանրակրկիտ չորացնելով:

Խորհուրդ է տրվում նաեւ լավ եփել միսն ու ձուն, խուսափել վայրի կամ ընտանի կենդանիների հետ չպաշտպանված շփումից: Իսկ դիմա՞կ՝ ոչ, դա խիստ հազվադեպ կարող է կանխարգելիչ գործառույթ ունենալ:

Ովքե՞ր պիտի դիմակ կրեն. հազ, փռշտոց, բարձր ջերմություն ունեցողները, նշված ախտանշաններն ունեցող անձանց խնամողները, նրանց այցելող-բուժող բուժանձնակազմը: Դիմակը հազ-փռշտոցի ժամանակ շրջակա միջավայր մեր հավանական ախտածին մանրէներով լի օդակաթիլային միկրոարտանետումները կանխարգելելու նպատակ ունի, եւ բացարձակ անիմաստ է փողոցում զբոսնելիս կամ համակարգչի դիմաց աշխատելիս:

Իսկ եթե վատառողջ եք կամ հիվանդի պիտի խնամեք, ապա պետք է հիշել, որ նախքան դիմակ կրելը հարկ է լվանալ ձեռքերը կամ շփել ալկոհոլային հիմքով ախտահանիչով: Դիմակով ծածկել քիթը, բերանը՝ վստահ լինելով, որ դիմակը հնարավորինս հերմետիկ փակել է դեմքը: Վարակը փոխանցվում է նաեւ աչքերի լորձաթաղանթով. հարկ է կրել նաեւ ակնոց: Իրենց տուփիկում դիմակները կարող են ապրել շուրջ 5 տարի, սակայն կիրառվելուց հետո՝ 4-6 ժամ անց, պետք է դեն նետվեն, փոխարինվեն նորերով: Չմոռանաք, որ ժամանակին չփոխած դիմակը նույնքան վտանգավոր է, որքան՝ անդիմակ լինելը:

Կորոնավիրուսով վարակված անձինք մեկուսացվում են մեր պետական մարմինների կողմից նախատեսված վայրերում՝ Ծաղկաձորի բարձրակարգ հյուրանոցում, Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում եւ այլն: Մեկուսացվում են նաեւ նրանց հետ շփված անձինք՝ պարզելու համար կորոնավիրուսով վարակված լինել-չլինելը: Մեկուսացման վայրերից նրանց թույլատրվում է հեռանալ միայն 14 օր անց՝ վարակակրության իրենց թեստի՝ 24 ժամվա միջակայքով երկու անգամ բացասական լինելուց հետո:

Պոտենցիալ վարակակիրներից ոմանց էլ պետական մարմինները հրահանգում են ինքնամեկուսանալ: Առաջին հայացքից ընկճախտի տրամադրող այս բառն, իրականում, այդքան էլ վատ բան չի նշանակում: Ուղղակի պետք է գաղտնի շրջանի բոլոր 14 օրերին մնալ տանը. մթերքի, դեղամիջոցների կամ այլ գնումների անհրաժեշտության դեպքում պատվիրել դրանք առցանց կամ հեռախոսով: Անհրաժեշտ է մեկուսանալ նաեւ տան մյուս անդամներից՝ բաց պատուհանի-օդափոխման հնարավորությամբ սենյակում: Հնարավորության դեպքում՝ օգտվել առանձին լոգարանից, կամ ընդհանուր լոգարանը պարբերաբար պատշաճ մաքրել: Առանձնացնել սպասքը, սպիտակեղենը, սրբիչները տան մյուս անդամների պարագաներից: Դրանք մանրակրկիտ լվալ օճառով եւ ջրով: Լվացքի համար ընտրել ջրի՝ հնարավորինս բարձր ջերմաստիճան:

Եթե 14 օրյա ինքնամեկուսացման ժամանակ նկատվում է ախտանշանների զարգացում-վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա հարկ է զանգահարել 060 838300 հեռախոսահամարին: Այս հեռախոսահամարին զանգելով, ի դեպ, կարելի է ստանալ կորոնավիրուսի մասին ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Երբ առողջանաք ու դուրս գրվեք, հիշեք, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նույն վարակը երկրորդ անգամ Ձեզ չի հիվանդացնի. եւ ուրեմն, համենայն դեպս, պահպանեք կանխարգելիչ միջոցառումները: Վարակը բժշկագիտության համար նոր է, 2-3 տարի անց միայն կարող են հավաստել՝ այն կրկնակի խոցում է, թե չի խոցում. մինչ այդ, զգույշ լինելը չի խանգարի:

Տպել
3781 դիտում

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս