Ներդրո՞ւմ, թե՞ 60-70 ընտանիքի ապրուստի միջոց․ Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքում մարդիկ խնդրի առաջ են կանգնել

Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքում արդեն մի քանի ամիս է՝ լարված իրավիճակ է։ Բնակիչները դժվար կացության մեջ են հայտնվել, հնարավոր է՝ նրանք շուտով զրկվեն իրենց հիմնական ապրուստի միջոցի մի մասից։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում համայնքի բնակիչներից Մերուժան Համբարձումյանը պատմեց, որ շուրջ 60-70 բնակիչ երկար տարիներ համայնքին պատկանող հողերը վարձակալել է՝ 1 հեկտարի դիմաց տարեկան վճարելով 10 հազար դրամ, զբաղվել գյուղատնտեսությամբ, ինչով եւ ապրել են։ Սակայն հիմա խնդրի առաջ են կանգնել։

Նրա խոսքով՝ շուրջ 20 տարի արտերկրում բնակված համայնքի 2 բնակիչ եղբայրներ վերադարձել են, մեծ քանակի ոչխարներ գնել, սակայն այդ ոչխարներին կերակրելու հարցում լուրջ խնդրի առաջ են կանգնել, պարզվում է՝ գյուղում ազատ հող չկա, որի վրա նրանք կարող են այդ հատուկ ցեղատեսակի ոչխարների համար հատուկ կեր մշակել:

«Այսինքն՝ այն հողը, որի վրա 60-70 ընտանիք աշխատում, ապրում, տուն է պահում, հիմա մի ընտանիքի ձեռքը կարող է անցնել, եւ այդքան ընտանիքներն այլեւս ապրուստի միջոց չեն ունենա»,- մեր զրույցում ներկայացրեց Համբարձումյանը։

Խոսքը շուրջ 70 հեկտար հողատարածքի մասին է, որը համայնքն ամեն տարի մրցութային կարգով 25 տարով վարձակալության է դնում, սակայն վարձակալող չհայտնվելուց հետո ամեն տարի գյուղացիներին է տրամադրում՝ հեկտարի դիմաց 10 հազար դրամով։ «Մենք չենք կարող այդ մարդկանց հետ ֆինանսական կռիվ տալ, որովհետեւ այդ 60-70 ընտանիքը չունի այդ միջոցները, որ վճարի հողատարածքի 25 տարվա վարձակալության համար, իսկ այդ մարդիկ շատ գումար ունեն ու կարող են բարձր գին տալ եւ վարձակալել»,- պատմեց Համբարձումյանը՝ հավելելով, որ 2020 թվականի սկզբից այս խոսակցություններն սկսվել են, եւ գյուղում անդորրը խախտվել է. ամեն օր հավաքվում են գյուղապետարանում եւ քննարկում սկսում հարցի շուրջ:

Խնդրի վերաբերյալ գյուղի բնակիչներով այցելել են Գեղարքունիքի մարզպետարան, որտեղ հանդիպել են փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի հետ, սակայն որեւէ ձեւով հարցը չի լուծվել։

Վարսերի համայնքապետ Հուսիկ Սեդրակյանը մեր զրույցում ասաց, որ հողատարածքը 25 տարով վարձակալությամբ տրամադրելու մրցույթը կայանալու է ապրիլի 23-ին։ Նրա խոսքով՝ ով մեծ գումար տա, նա էլ կհաղթի։

Հարցին՝ եթե այդ ամբողջ հողը 2 անձի վարձակալության տան, ի՞նչ են անելու շուրջ 60-70 ընտանիք, գյուղապետը պատասխանեց. «Դե, հիմա էլ գյուղացիները գալիս, դիմում են մեզ, ես ասում եմ, որ օրենքն է այդպես, պետք է պարտադիր մրցույթ լինի»։

Անդրադառնալով հարցին, եթե գյուղացիներն ապրուստի միջոց չունենան՝ արդյոք գյուղը չի՞ դատարկվի, Սեդրակյանը պատասխանեց. «Այդ ամենը մեծ խոսակցություն է դարձել վերջին շրջանում»։

Հարցին՝ անձամբ ինքը չի՞ մտահոգվում այդ հարցով, նա պատասխանեց. «Ո՞նց չեմ մտահոգվում, բայց ես բան չեմ կարող անել։ Իմ պարտավորությունն է, որ մրցույթի դնեմ։ Ամեն տարի ուղղակի հայտ չի եղել ամբողջ հողատարածքը վարձակալելու մրցույթին մասնակցելու համար, ժողովուրդն էլ 20-30 տարի ամեն մեկը որոշակի տարածք է վարձակալել, վճարել դրա համար եւ զբաղվել գյուղատնտեսությամբ»։

Համայնքապետը վստահեցնում է՝ օրենսդրական առումով ամեն ինչ նորմալ է։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ խնդրից տեղյակ է. «Խնդիրը հետեւյալն է՝ համայնքում կան գործարար եղբայրներ, որոնք բավական խոշոր անասնապահական ֆերմա են հիմնել եւ շարունակում են համալրման գործընթացը՝ անասուններ են գնում։ Իրենց կարիքների համար հողեր են պետք, եւ դրա համար ցանկություն են հայտնել հողեր վարձակալելու, որպեսզի տարբեր մշակաբույսեր աճեցնեն, ինչն էլ համայնքի բնակչության մի մասի մոտ դժգոհություն է առաջացրել՝ հաշվի առնելով, որ հողերի մրցույթի աճուրդի դեպքում հնարավոր է՝ ոմանք զրկվեն այն հողերից, որը տարիներ շարունակ մշակել են»։

Սանոսյանը նշեց, որ ամեն ինչ իրենց հսկողության ներքո է, եւ այս բոլոր իրավիճակների համար կան օրենսդրական կարգավորումներ. «Մարզպետարանը, համայնքապետարանն ամբողջ օրենսդրական կարգավորումներով գնում են առաջ, համայնքի ամբողջ հողերը չափագրվել են եւ հերթականությամբ՝ ըստ գրաֆիկի, դրվելու է մրցույթի, այսինքն՝ ամբողջ իրավական կողմը պահպանված է»։

Հարցին՝ եթե 2 հոգի այդ տարածքը վերցնի, 60-70 ընտանիք արդյոք չի՞ զրկվում իր ապրուստի միջոցից, մարզպետը պատասխանեց. «Մի կողմից մեր բնակիչներն են, որոնց ոչ ոք չի ցանկանում ինչ-որ բանից զրկել, մյուս կողմից մենք ցանկություն ունենք ֆերմերներին, գործարարներին օգնելու։ Հատկապես այս պարագայում ողջունելի է, որ մարդիկ արտերկրից եկել են, այստեղ բիզնես են հիմնել գյուղատնտեսության ոլորտում, որը մեր մարզում առաջնային ճյուղ է»։

Նա նշեց, թե իրենց համար ցանկալի կլիներ, որ այս հակասությունները չլինեին համայնքում, եւ գործարարներն ու համայնքի բնակիչները կարողանային հեշտությամբ առաջ գնալ, համատեղ աշխատել. «Ցանկալի կլիներ, որ ամեն ինչ այդպես լիներ, բայց քանի որ կա որոշակի խնդիր՝ անհամաձայնություններ, մեզ մնում է գործել օրենքով։ Իսկ մենք, ես ձեզ վստահեցնում եմ, ամբողջովին գործելու ենք օրենքով, եւ այն լիազորությունները, որ մեզ տրված են, օրենսդրական այն կարգավորումները, որ կա Հողային օրենսգրքով, ամբողջությամբ կգործի»։

Հարցին՝ քննարկվե՞լ է տարբերակ, որ այդ ֆերման բացվելուց հետո գյուղացիներին ինչ-որ աշխատանք առաջարկվի, Սանոսյանը պատասխանեց. «Այսպես թե այնպես տրամաբանական է, որ համայնքում է այդ ֆերման, աշխատողներն էլ գյուղից կլինեն։ Հիմա էլ կան աշխատողներ»։

Տպել
6283 դիտում

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին