Օնլայն ներկայացումներ՝ թատրոնների ֆեյսբուքյան էջերում․ #ՄնաՏանը եւ մշակույթին հաղորդակցվիր հեռվից

Երկրում հայտարարված արտակարգ դրության ֆոնին մի շարք մշակութային հաստատություններ հանդիսատեսի հոգեւոր եւ մշակութային քաղցը փորձում են հագեցնել օնլայն տարբերակով:

Թե որքանո՞վ է սա նրանց մոտ ստացվում կամ արդյո՞ք թատերասեր հայ հանդիսատեսին կարելի է գոհացնել քառակոսի փոքրիկ էկրանին ներկայացում հրամցնելով՝ այս պահին դժվար է ասել: Համենայն դեպս սկիզբը խոստումնալից է, արձագանքները դրական. մարդիկ նայում են տվյալ թատրոնի օնլյան ներկայացման մասին հայտարարությունը եւ մեկնաբանություններում նշում, թե ինչ այլ ներկայացում կուզենային տեսնել:

Այս պահին օնլայն տարբերակով հասանելի են մի քանի թատերական ներկայացումներ, օպերային կատարումներ եւ ներկայացումներ: Մի շարք թատրոններ իրենց ֆեյսբուքյան էջերին ներկայացման հղման հետ միասին տեղադրում են նաեւ փոքրիկ տեղեկատվական նախաբան՝ տվյալ գործի մասին:

Մեր նշած բոլոր մշակութային հաստատություններն օգտագործում են «#ՄնաՏանը» հեշթեգը: Մի կողմից էլ տպավորություն է, թե այս քայլով մի քանի թատրոններ մարտահրավեր են նետում նաեւ մյուսներին, քանի որ դեռեւս ոչ բոլորն են միացել մշակութային այս նախաձեռնությանը:

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան  դրամատիկական թատրոնն օնլայն հարթակում ցուցադրելու է 9-ից 10 բեմադրություն, որոնք թատրոնի ընթացիկ խաղացանկում չկան: Այս մասին Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայտնել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը: Թատրոնն իր online ցուցադրությունները սկսել է մարտի 19-ից՝ «Ավտոբուս» ներկայացումով:

Խանդիկյանը նշել է, որ օնլայն տարբերակով հանդես կգան մինչեւ կորոնավիրուսի վտանգի վերացումը՝ համոզմունք հայտնելով, որ բոլորի ջանքերի շնորհիվ հանդիպումը կլինի շատ շուտով։ «Մենք ձեզ համար կցուցադրենք 9-10-ը տարբեր ներկայացումներ, որոնք մեր ընթացիկ խաղացանկում չկան: Սա մեր 50-ամյա պատմությունն է։ Ներողություն ենք խնդրում տեսանյութերի ոչ բարձր որակի համար։ Բարի դիտում եւ առողջություն բոլորիս»,- նշել է նա: 

Տեսանյությում՝ «Ավտոբուս» ներկայացումը

 լինկ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը մարտի 17-ից սկսել է ցուցադրել խաղացանկային ներկայացումների ու համերգների տեսաձայնագրություններ:

#ՄնաՏանը հեշթեգով թարոնի պաշտոնական էջին հերթով տեղադրվում են հղումներ: Առաջինը Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացումն էր, որի հղումն այլեւս հասանելի չէ: Հանդիսատեսներից ոմանք մեկնաբանություններում հետաքրքրվել էին, թե ուր են հղումները, որին թարոնի աշխատակազմը հայտնել էր. «Ցուցադրությունը հասանելի է եղել մոտ 12 ժամ, այժմ՝ ոչ: Տեխնիկական խնդիրների պատճառով ոչ բոլոր ցանկացողները կարողացան դիտել բալետային ներկայացումը»: Օպերային թատրոնից խոստանում են այն կրկին ցուցադրել:

Այս պահին առկա ներկայացումների ցանկում է Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի III գործողությունից՝ «Դավաճանություն» սիմֆոնիկ պատկերից «Հարբած զինվորների պարը»:

Իսկ մեկ այլ հղումով Տ․Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայից Կատարում է Հայաստանի օպերային թատրոնի մենակատար Հայկ Տիգրանյանը: Դիրիժոր՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան, Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ:

Իսկ այս հղումով՝ https://clck.ru/MaJC2 անցնելով կարող եք վայելել ՀՀ վաստակավոր արտիստ, մենակատար Մարինե Դեինյանի ելույթները: Կատարաումները Օդաբելլայի արիան Ջ. Վերդիի «Աթթիլա» օպերայից են: Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան:

Օպերային թատրոնի էջում «Թագակիրներն ընդդեմ թագավարակի: Արվեստը որպես լավագույն դեղամիջոց» գրառմանը կից տեղադրել է նաեւ Օպերային թատրոնի մի շարք արտիների լուսանկարներ:

Պատանի հանդիսատեսի թատրոնը նույնպես «Մնա տանը» նախաձեռնության շրջանակում առաջարկում է թատրոնի ներկայացումները դիտել օնլայն հարթակում: «Հարգելի հանդիսատես, տեղեկացնում ենք, որ «Փայտե մարդը» ներկայացումը նախապես տեսագրվել էր, այժմ այն հանձնվում է ձեր ուշադրությանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով»,- գրված է նրանց էջում: Մարտի 21-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի ֆեյսբուքայն էջի ուղիղ եթերում  ժամը 20:00-ին կարող եք դիտել «Վերջին ուսուցիչը» ներկայացումը: 

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը եւս մարտի 19-ին տեսագրություն է հրապարկել, որով հայտարարել էր, որ շուտով կսկսի իր լավագույն ներկայացումների տեսագրությունների առցանց ցուցադրությունը: Դեռեւս դրանք առկա չեն: 

Տպել
4733 դիտում

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները