ՊՆ-ն առաջարկում է զինծառայողների բնակվարձի փոխհատուցումը տրամադրել զորամասի հրամանատարի որոշմամբ

20/03/2020 schedule19:58

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է զինծառայողների բնակվարձի դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու որոշման կայացումը վերապահել տվյալ զորամասի հրամանատարին։ Համապատասխան նախագիծն արդեն քննարկման է դրվել։

Պատճառը՝ զինծառայողների դժգոհություններն են։ Ներկայումս այս գործընթացը փաստացի բավականին ժամանակատար է։

ՊՆ-ն նշել է՝ պրակտիկան ցույց է տալիս, որ շահառուի դիմումից մինչեւ համապատասխան որոշման ընդունումն օբյեկտիվորեն տեւում է միջինը երեք ամիս, իրականացվում է անհարկի մեծ փաստաթղթաշրջանառություն՝ հաշվի առնելով զորամասերի տեղակայումները։ Շահառուն ստիպված է լինում մի քանի ամիս իր միջոցների հաշվին վճարել բնակվարձը, ինչն էլ հանգեցնում է զինծառայողների շրջանում արդարացի դժգոհությունների: Այս առումով, գործընթացի իրականացման տեղայնացումը հնարավորություն կընձեռի բավականին կրճատել բնակվարձի դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու որոշման կայացման ժամանակահատվածը եւ փաստաթղթաշրջանառության ծավալները:

Տպել
16325 դիտում

Վարչական վարույթի մասնակիցները հանձնաժողովի նիստերին առցանց մասնակցելու հնարավորություն ունեն. ՏՄՊՊՀ

Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ

Սահմանափակումների նոր ռեժիմ է մտնում նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար. կայացել է պարետատան նիստը

2-րդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք․ ՊՆ

ՖԻՖԱ-ն 2.74 միլիարդ դոլար պահուստային գումար ունի. օգնելու է ֆուտբոլի ֆեդերացիաներին. The New York Times

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում մահվան դեպք է արձանագրվել. Ալինա Նիկողոսյան

Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հեռավար զրույցների շարք գիտակրթական հաստատությունների ղեկավարների, մշակույթի գործիչների հետ

Մոլորակի վրա արդեն գտել եմ այն աշխարհը, որ հաստատ իմն է, որտեղ ապրում է սիրո, երջանկության ու երազանքի Կապույտ թռչունը

6 ժամով արգելվել է Կապանի 3, Ծաղկաձորի 2 եւ Երևանի 1 սուպերմարկետի գործունեություն

Անցակետերում կիրականացվեն մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ (տեսանյութ)

Վիճաբանություն և կրակոց է տեղի ունեցել Գայ գյուղի գյուղմթերքի շուկայում

Ապրիլի 15-ից կընդունվեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերը

«Եվրատեսիլի» ղեկավարները մայիսին կայանալիք համերգ են կազմակերպել

Մեր հերոս բժիշկները․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր

COVID-19. գանձապետարանում բացված ֆինանսական աջակցության հաշվին փոխանցվել է 822.549.779.5 դրամ

Արաբկիրում 38-ամյա կին է դանակահարվել. ձերբակալվել է նրա 36-ամյա ծանոթը (տեսանյութ)

Ստուգողական վարժանքներ են անցկացվել տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ

Աննա Հակոբյանը հիվանդանոցում անակնկալ է մատուցել Ոսկեվանում վիրավորված եւ Գյումրիում բռնության ենթարկված երեխաներին

Գեղադիր գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ