Մարդիկ 40 տարի առաջ կնքված լինելու վկայական են բերում՝ քաղաքացիություն տալու համար. Զ. Սինանյանը՝ հայտնի նամակի հետքերով

23/03/2020 schedule23:27

Շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց կանադահայ մի տիկնոջ՝ Մարիա Ղանաղունյանի նամակը, որում նկարագրվում է, թե տիկինն ինչ դժվարություններ եւ խոչընդոտներ է ունեցել, երբ փորձել է ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ: 

Ղանաղունյանը, մասնավորապես պատմել էր, որ 5 ամիս շարունակ իրեն ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից ուղղորդել են դեպի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակ եւ հակառակը, ցույց չեն տվել խնդրի լուծման ճիշտ ուղղություն, իր հետ վատ են վերաբերվել, վերջում էլ  կոչ արել վերադառնալ այնտեղ, որտեղից եկել է:

Փաշինյանը Կառավարության անդամներին հրահանգեց կարդալ նամակը՝ հասկանալու համար, թե ինչ խայտառակ բաներ են կատարվում մեր երկրում: Այնուհետեւ նա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հանձնարարականներ տվեց: ՀՀ ոստիկանության պետի ԺՊ-ին հանձնարարվեց սկսել ծառայողական քննություն Անձնագրային եւ վիզաների վարչության խայտառակ վատ աշխատանքի նկարագրված դեպքերի առիթով,  պատժել բոլոր մեղավորներին՝ առնվազն աշխատանքից ազատման ձեւով:

ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնում ծառայողական քննությունը նշանակվեց եւ, ինչպես տեղեկացրել ենք, այն արդեն ավարտվել է, 1 պաշտոնյա ազատվել է աշխատանքից, 2-ը նկատողություն են ստացել:

Հանձնարարական ստացել էր նաեւ ՀՀ արդարադատության նախարարը: Նա պետք է նշանակեր ծառայողական քննություն ՔԿԱԳ հիշատակված բաժնի գործունեության կապակցությամբ եւ թերացած աշխատակիցներին ազատեր աշխատանքից: Նախարարությունից ՀԺ-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ ուսումնասիրություն է սկսվել, այն կավարտվի մարտի վերջին, եւ արդյունքների մասին կհայտարարեն:

Մյուս հանձնարարականը վերաբերում էր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Վերջինս պետք է հայրենադարձների շրջանում իրականացներ զրույցներ, հարցումներ նրանց ունեցած դժվարությունների, խնդիրների վերաբերյալ, կազմեր համապատասխան օրակարգ եւ այդ օրակարգը փոխանցեր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:

Մենք զրուցել ենք Սինանյանի հետ՝ հասկանալու վարչապետի հանձնարականի կատարման ընթացքը: Հետաքրքրվել ենք նաեւ, թե որո՞նք են ամենահաճախ հանդիպող խնդիրներն ու դժգոհությունները, որ ունեն Հայրենիք վերադարձած սփյուռքահայերը:

- Պարոն Սինանյան, ի՞նչ փուլում է Մարիա Ղանաղունյանի նամակի հրապարակումից հետո վարչապետի կողմից ձեզ տրված հանձնարարականի կատարումը: Ո՞ր մասով է հաջողվել այն կատարել, որ մասով՝ դեռ ոչ:

- Մենք շարունակում ենք տեղեկություն հավաքել, թե մարդիկ ինչ խնդիրների հետ են առնչվում, երբ փորձում են մշտական կեցության կարգավիճակ կամ քաղաքացիություն ստանալ ՀՀ-ում: Հանդիպում ենք ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, քննարկել այս հարցերը: Հանձնարարականի կատարումն ընթացքի մեջ է, շարունակում ենք աշխատել:

- Եթե  համակարգված ասենք՝  ձեր ուսումնասիրություններով որո՞նք են հիմնական խնդիրները:

- Մեկի մոտ խնդիրը մի փոքր կարող է տարբեր լինել մյուսից, բայց բոլոր խնդիրների էությունը նույնն է. դա ճկունության պակասն է, հարցը լուծելու ցանկության պակասը եւ ինչ-որ չափով նաեւ օրենսդրական խոչընդոտները, որոնք կաղապարում են պետական ծառայողներին, նրանք չեն կարողանում արդյունավետ եւ ճիշտ ժամանակին լուծումներ տալ խնդիրներին: Որոշ գերատեսչություններում ավելի վատ են վերաբերվում մարդկանց, քան մյուսներում: Խնդրի լուծման համար մենք պարզապես պետք է ավելի հստակեցնենք քաղաքացիություն եւ այլ իրավունքներ տրամադրելու գործընթացները, եւ եթե կան ինչ-որ օրենսդրական խնդիրներ, դրանք եւս պետք է լուծվեն:

- Օրենսդրական առումով ի՞նչ խնդիրներ կան:

- Մարդու անձը կամ ազգությունը հաստատելու իմաստով մինչեւ օրս մեր պետությունը հույսը դնում է եկեղեցու կողմից տրված ինչ-որ տեղեկանքի վրա: Տեղեկանք է պահանջվում Հայաստան եկած սփյուռքահայից, որ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի ժամանակ կնքվել է հայկական եկեղեցում: Ինչո՞ւ եմ ասում ինչ-որ: Որովհետեւ, հասկանո՞ւմ եք՝ եկեղեցին պետական, ազգային անվտանգության օրգան չի, նման գործառույթներ չունի:

Լավագույն դեպքում, եթե ինչ-որ անձ կնքվել է (որը չի նշանակում՝ բոլորն են կնքվում), եւ այդ փաստաթղթով մենք ապացուցում ենք այդ մարդու հայ լինելը, ուրեմն հայ լինելուն էլ լուրջ չենք մոտենում: Որովհետեւ գիտեք, այսօր մարդիկ գնում են, 40 տարի առաջ կնքված լինելու վկայական են բերում ինչ-որ մի օտար երկրից: Դուք լուրջ հավատում եք, որ եկեղեցիները 40 տարի մարդկանց կնունքների վկայականները պահե՞լ են: Ես ձեզ միանշանակ հավաստիացնում եմ, որ դա այդպես չէ: Իսկ ո՞նց են բերում. զանգում են տերտերին, ասում են՝ տեր հայր, ես ասենք 72 թվին կնքվել եմ ձեզ մոտ, ձեր նախորդ 4 տեր հայր առաջ ինչ-որ տեր հայրի մոտ, մեզ ասում են՝ վկայական տվեք: Մեղմ ասած, պետական մոտեցում չի սա, հարց է առաջանում, թե արդյոք մենք, մեր պետական օրգանները ի վիճակի չե՞ն մարդու ինքնությունը եւ ազգային պատկանելությունը այլ կերպ ճշտել:

- Կարծեմ ձեր կնոջ մոտ եւս նման խնդիր էր առաջացել, երբ ուզում էր ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ:

-1977 թվականի կնունքի վկայականն էր պետք ձեռք բերել այլ երկրից, որը մենք, իհարկե, ձեռք բերեցինք: Ինչ ճանապարհով, ինչպես՝ դա այդ մարդու պրոբլեմն է, բայց հարցն այնքան էլ ճանապարհը չի, այլ այն, որ մարդիկ  փաստորեն կարող են հայ չլինել, կարող են այն անձը չլինել, ինչ ներկայանում են, բայց կարեւորը՝ ինչ-որ կերպ բերեն-ներկայացնեն եկեղեցու տված այդ փաստաթուղթը: Սա խնդիր է, պետք է այլ ձեւով մարդու ինքնությունը կամ ազգային պատկանելությունը ստուգել, այլ ձեւ պետք է գտնենք:

- Նմանատիպ այլ խնդիրներ ե՞ւս կան:

- Հիմնական խնդիրները առաջանում են ազգությունը հաստատելիս, ինքնությունը ապացուցելիս: Իրականում սրանք դժվար ապացուցելի խնդիրներ չեն, պարզից էլ պարզ է՝ դիմացդ կանգնած մարդը նկարում եղած մարդն է,  թե ոչ: Բայց տարօրինակ բաներ էլի կան. օրինակ եթե ծննդյանդ վկայականի մեջ դու չունես միջին անուն (middle name), իսկ այլ երկրի անձնագրիդ մեջ ունես, ապա դա միանգամից խնդիր է առաջացնում: Սա ձեւական պրոբլեմ է. եթե մարդու անձը կասկածի տակ չի՝ ինչ-որ թղթի վրա էդ մարդու ունեցած եւս մեկ անունը այդքան մեծ դեր չպետք է խաղա քաղաքացիություն տալիս: Կամ, օրինակ, մեկ այլ խնդիր. կանայք, որոնք արտասահմանում ամուսնանալիս իրենց ամուսնու ազգանունն են վերցնում, հետագայում Հայաստանում քաղաքացիություն ստանալու ժամանակ ԶԱԳՍ-ի հետ առնչվելը  մի մղձավանջային երեւույթ է փաստորեն մարդկանց համար:

- ...ինչպես իր նամակում նկարագրում էր Ղանաղունյանը:

- Այո: Եվ արի ու տես, որ հենց այդ նույն Անձնագրայինի իրավաբանները կարողացել են հենց տեղում լուծում տալ այդ խնդրին: Այսինքն լուծումը կա, երեւի լուծում տալու ցանկություն չի եղել: Պետք է այնպես անենք, որ մարդկանց հայեցողությունից դուրս մնան նման գործընթացները: Մարդիկ հասկանան, որ կարգը այդպես է եւ այդպես պետք է լինի: Եվ պետք է հարմարվենք ժամանակակից աշխարհին: Այս ժամանակներում ազգությունը հաստատելու համար հույսը դնել եկեղեցու կողմից տրված ինչ-որ տեղեկանքի վրա՝ դա, մեղմ ասած, պրիմիտիվ մոտեցում է եւ նույնիսկ անպատասխանատու:

- Մի անգամ ձեր ասուլիսներից մեկում կարծիք էիք հայտնել, որ ժամանակին այս արհեստական խոչընդոտները ստեղծվել են, որպեսզի հայրենադարձվողը կամ քաղաքացիություն ընդունողը որոշ ժամանակ քաշքշվելուց հետո նյարդերը եւ ժամանակը խնայելու համար կաշառքով հարցը լուծի: Հիմա, երբ որ ուսումնասիրում եք ոլորտը, մնո՞ւմ եք այդ կարծիքին:

- Իհարկե, միանշանակ: Որքան որ անհասկանալի է վիճակը, որքան որ լուրջ չի մոտեցումը, որքան որ քաշքշուկի հնարավորություն է տալիս,  այնքան, բնական է՝ կոռուպցիոն ռիսկերը մեծ են: Եվ քանի դեռ  այդ վիճակը շարունակվում է, իմ արտահայտած այդ կարծիքն էլ մնում է արդիական:

- Պարոն Սինանյան, խնդրի բարձրաձայնումից հետո ահազանգերը շարունակվո՞ւմ են, թե նվազել են:

- Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածվածությունը, այս պահին մի քիչ արտառոց ժամանակներում ենք ապրում, չեմ լսել այդ խնդիրների մասին: Բայց, ընդհանրապես, վերջին 8-9 ամսվա մեջ, ինչ ես պաշտոնավարում եմ, այս խնդրի հետ առնչվում եմ անընդհատ: Իսկ մինչ այդ, բնակվելով Սփյուռքում, սրա մասին ե՛ւ լսել եմ, ե՛ւ առնչվել:

- Վիրուսի շրջանում, պարզ է, հայրենադարձների հոսք չկա: Իսկ մինչ այդ ինչպիսի՞ն էր իրավիճակը: Հեղափոխությունից հետո սկսված հոսքը, որի մասին խոսում են, պահպանվե՞լ է:

- Մինչեւ արտակարգ դրությունը հոսքը շարունակվում էր: Տրամադրվածությունը դեռ շատ դրական է, մարդիկ սկսել են հավատալ Հայաստանին: Իհարկե հոսքի այն ծավալները չեն, որի մասին երազում էինք եւ որը պետք է իրագործենք, բայց հոսք կար: Հիմա կորոնավիրուսը որոշ չափով մեզ հետ է գցելու եւ հույս ունեմ, որ քիչ հետ կգցի: Ինչ-որ մի պահ կգա, որ ամեն ինչ կվերադառնա իր բնականոն հուն եւ հոսքը կվերադառնա իր նախկին ծավալներին:

- Այս խնդիրները, որոնց մասին վերեւում խոսեցինք, ինչքանո՞վ են ազդում Հայաստան գալու՝ մարդկանց որոշումների վրա: Հայտնի նամակի հեղինակի նման հիասթափվո՞ւմ են:

- Նա հիասթափված չէ, բայց ամբողջ կյանքը Միացյալ Նահանգներում ապրելով՝ չի հասկանում, ինչու են այստեղ տարրական բաները այդքան դժվար տրվում:

- ԱՄՆ-ում այդ ամենը ավելի պա՞րզ է:

- Շատ պարզ են, այնտեղ ամեն ինչ ավելի մարդակենտրոն է: Եվ դրան պետք է ձգտենք մենք:

Դուք հարցնում եք՝ ինչքանով են դրանք մարդկանց որոշումների վրա ազդում. ես կասեի՝ շատ են ազդում իրականում, որովհետեւ ամեն մարդ ի վերջո իր նեղ շրջանակին պատմում է, թե ինչպիսի փորձություն ունեցավ Հայաստան գալուց հետո: Եթե նույնիսկ իրենք չեն հիասթափվում՝ հնարավոր է պատմածից ուրիշները հիասթափվեն, այլ մարդիկ, որոնք կարող են պոտենցյալ ներգաղթողներ լինել՝ ասեն. դե եթե այս տարրական բաների համար այսքան քաշքշուկ է լինում՝ իմաստը ի՞նչն է, ինչո՞ւ գնամ, ինքս ինձ ենթարկեմ փորձությունների:

Հետեւաբար պետք է հեշտացնենք այդ ամենը: Պետք է օպտիմալ դարձնենք ոչ միայն հանուն այդ մարդկանց գալու, այլեւ հանուն պետության: Մենք պետք է գիտակցենք, որ այդ մարդկանց այստեղ բերելն էլ պետական շահ է:

Տպել
4645 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա