Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ուսանողների համար (տեսանյութ)

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների համար:

Ողջունելով ուսանողներին՝ նախագահ Սարգսյանն ասել է․ «Այս դասախոսությունն ինձ ետ է տանում դեպի այն տարիներ, երբ ես երիտասարդ դասախոս էի համալսարանում և վայելում էի իմ յուրաքանչյուր դաս, հանդիպում ուսանողների հետ։ Միաժամանակ, 1970-ականների վերջից սկսած, 80-ականներին Հայաստանի հեռուստատեսությամբ ֆիզիկայի հեռուստադաս էի վարում»։

Դասախոսությունն Արմեն Սարգսյանը սկսել է օրվա հրատապ՝ նոր կորոնավիրուսի վարակի թեմայից, մասնավորապես նշելով. «Վստահ եմ, որ հաղթահարելու ենք վիրուսը, մեզնից է կախված, թե որքան հաջող։ Կարծում եմ՝ այս առումով երեք հիմնական բաղադրիչ ունենք։ Նախ և առաջ, պետք է ծրագրենք մեր կյանքը։ Այս իրավիճակում, երբ ժամանակի մեծ մասը պետք է տանը անցկացնել, և հանրային կյանքի մեծ մասը դառնալու է վիրտուալ, ոչ միայն կառավարությունը, պետությունը, կառույցները, այլ ձեզնից յուրաքանչյուրը պետք է որոշի ծրագրել կյանքը, որպեսզի այն լեցուն ու հետաքրքիր լինի»։

Նախագահն ասել է, որ վիրուսների և բակտերիաների թիվը երկրագնդի վրա շատ մեծ է, ուզենք, թե չուզենք՝ պետք է սովորենք ապրել նրանց հետ։ «Որոշներին ճնշենք, որ մեզ չխանգարեն, որովհետև բակտերիաները շատ մեծ դրական դեր ունեն յուրաքանչյուրիս կյանքում, և նաև սովորենք, թե ինչպես հաղթահարել վիրուսները։ Հաղթանակի գինը կախված է մեզնից, թե որքան կազմակերպված ենք ու կարգապահ։ Կարևոր է նաև պատասխանատվությունը։ Պայքարի ձևը կարգապահությունն է, սոցիալական հեռավորություն պահելը։ Ես նորից կոչ եմ անում պահպանել այն սկզբունքները, որոնք ընկած են կառավարության որոշման մեջ։ Եթե կարող եք՝ ավելին արեք, բայց ոչ պակաս»։

Վերադառնալով արևելագիտությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն մեծ գիտություն է, ներառում է հսկայական աշխարհագրություն, սակայն որպես օրվա դասախոսության թեմա ընտրվել է Միջին Արևելքը: «Ինչու՞։ Այդ հարցը ձեզ եմ տալու որպես տնային աշխատանք,-ասել է նախագահը։- Ինչո՞ւ եք կարծում, որ Միջին Արևելքը կարևոր է ընդհանրապես, կարևոր է մեծ տերությունների ու նաև մեր նման երկրի համար։ Առաջարկում եմ գրել տնային աշխատանք և այն ուղարկել [email protected] հասցեով։ Դիմում եմ ոչ միայն ձեզ, այլև ողջ արևելագիտության, միջազգային հարաբերությունների ֆակուլտետներին, նաև մյուս համալսարաններին, հայ երիտասարդներին, ովքեր այլ երկրներում են, սոցիալական հեռավորության վրա և ժամանակ ունեն մտածելու Միջին Արևելքի դերի մասին։ Լավագույն աշխատանքները կստանան նախագահական մրցանակ»։

Շարունակելով վերլուծությունը՝ նախագահն ասել է, որ աշխարհը, որում ապրում ենք, այլևս դասական չէ, քվանտային է, և այս քվանտային աշխարհում հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում։ «Մենք ոտք ենք դրել նոր դար, որը հսկայական փոփոխությունների դար է։ Երկբևեռ աշխարհը փոխվեց, դարձավ միաբևեռ, և հիմա կրկին փոխվում է։ Այս ամբողջ փոփոխությունների ընթացքում ինձ համար հարցերից մեկը հետևյալն է՝ ո՞րն է փոքր պետությունների դերը, - նշել է նախագահը։- Քանի որ մենք փոքր պետություն ենք, հարց է առաջանում՝ կարո՞ղ ենք մենք ակտիվ քաղաքականություն վարել և մեր ներկայությունը ոչ միայն պարտադրել, այլև վստահ լինել մեր քայլերում։ Տարիների ընթացքում կարո՞ղ է փոքրը լինել ոչ միայն գեղեցիկ, այլև՝ հզոր և ուժեղ։

Եկեք ուսումնասիրենք Միջին Արևելքի հետ կապված մի քանի փոքր պետություններ։ Ես ինքս վերջին մեկ տարվա ընթացքում, որպես նախագահ, այցելել եմ այդ երկրներ։ Մասնավորապես, վերջերս Իսրայելում էի։ Ինձ համար էական էր այնտեղ գտնվել Հոլոքոստի հիշատակի 75-ամյակի միջոցառումներին։ Բացի այդ, կարևոր էր այդ օրերին և պաշտոնական արարողությունների ժամանակ, նաև Կնեսետում և երկրի նախագահի հետ իմ հանդիպումների ժամանակ ձայն բարձրացնել, որ ժամանակը եկել է, որ Իսրայելի Պետությունը ճանաչի հայկական Եղեռնը։ Սա շատ էական է, քանի որ Իսրայելը փոքր պետություն է, բայց գլոբալ ազգ, որը մեծ ազդեցություն ունի աշխարհի տարբեր երկրներում։

Պահանջատիրությունը տվյալ դեպքում զուտ պատմական ճշմարտության համար չէ։ Երբ խոսում ենք այն մասին, որ Եղեռնը ճանաչեն աշխարհում, խոսքը միայն այն մասին չէ, որ մենք հսկայական ողբերգություն ենք ապրել։ Եղեռնի ճանաչումն ինչ-որ իմաստով և՛ մեր ազգի, և՛ պետության համար անվտանգության էլեմենտ է, ինչպես Իսրայելի համար անվտանգության էլեմենտ է Հոլոքոստի ճանաչումն աշխարհի տարբեր երկրների կողմից։

Հաջորդ երկիրը, որի մասին կուզեի խոսել, Կատարն է՝ փոքր երկիր, որը, եթե չեմ սխալվում, ունենալով աշխարհի գազային ամենամեծ պաշարներից, ձևավորել է որոշակի նոր իրավիճակ, որտեղ որպես փոքր երկիր, ունենալով մեծ ֆինանսական և բնական ռեսուրսներ, կարողանում է ձևավորվել որպես անկախ գործոն, որը բավականին ազդեցիկ է ոչ միայն Միջին Արևելքում, այլև ողջ տարածաշրջանում։ Լավ ծանոթանալով Կատարի այսօրվա իրավիճակի հետ, հանգում ես նույն գաղափարին, որ եթե տվյալ պետությունն ունի արժեք (իսկ տվյալ դեպքում այդ արժեքը բնական ռեսուրսներն են), և այդ արժեքը ճիշտ է օգտագործվում, երկիրն առաջ է շարժվում դեպի ապագա։

Հաջորդ նմանատիպ երկիրը Հորդանանն է։ Լինելով Իսրայելի հարևանը, երկիր, որը, ի տարբերություն նույն Կատարի, չունի բնական ռեսուրսներ, ունի ջրային խնդիրներ, մեծ խնդիրներ հսկայական թվով փախստականների հետ, ովքեր Պաղեստինից են, կարողացել է ճիշտ դիրքավորվել և ջերմ հարաբերություններ ունենալ շատերի հետ, ստեղծել փոքր պետություն, որն ունի արժեք և կարողանում է դերակատար լինել։ Հորդանանն այսօր ունի ժամանակակից բանակ, բավականին մեծ ազդեցություն, իր չափերի համեմատ բավականին մեծ տնտեսություն, փոքր երկիր լինելով՝ միջազգային մեծ գործոն է։ Հորդանանը երկիր է, որտեղ Համաշխարհային տնտեսական համաժողովն ամեն տարի մեծ ֆորում է անցկացնում։ Սա փոքր, բայց ազդեցիկ լինելու այլ օրինակ է։

Հաջորդն Արաբական Միացյալ Էմիրություններն են։ Այստեղ ես վերջին մեկ տարում մի քանի անգամ այցելել եմ, ջերմ հարաբերություններ են եղել ղեկավարության հետ, որոնք էլ ավելի են ամրապնդվել։ Դուք լավ գիտեք, որ Կատարն ու ԱՄԷ-ն չունեն բարիդրացիական հարաբերություններ, և այդ հակասությունները շատերի համար խնդիր են՝ ում հետ բարեկամանալ։ Սակայն մեր նման պետության համար լուծումը շատ պարզ է։ Մենք երկուսի հետ էլ պետք է բարեկամություն անենք, հարաբերություն ունենանք, և ոչ միայն քաղաքական։ Նրանք կարող են մեր գործընկերը լինել տարբեր ոլորտներում։ ԱՄԷ-ն, մեծ բնական ռեսուրսներ ունենալով, հսկայական ներդրումներ է արել նոր տեխնոլոգիաների ոլորտում։ Աբու Դաբին այսօր մեծ եռանդով զբաղվում է նոր տեխնոլոգիաների զարգացմամբ՝ արհեստական բանականությունից մինչև տիեզերական հետազոտություններ, կենսաբանության ոլորտ և այլն։

Այսօր և՛ Իսրայելը, և՛ Կատարը, և՛ ԱՄԷ-ն, և՛ Հորդանանը կարող են լինել մեր գործընկերները, քանի որ զարգացած գիտահետազոտական միջավայր ունեն։

Բերված օրինակները բավարար են ցույց տալու, որ պարտադիր չէ լինել մեծ պետություն։ Կարող ես լինել փոքր և ազդեցիկ։ Իսրայելի նման՝ Հայաստանը երկիր է, որը չունի մեծ բնական ռեսուրսներ, բայց ունի մարդկային ռեսուրս։ Մենք հազվագյուտ պետություններից ենք, որ փոքր ենք, բայց գլոբալ։ Եթե մենք որպես պետություն և ազգ ունենք հստակ ռազմավարություն, թե ուր ենք գնում, լինենք կազմակերպված և ունենանք հստակ կարգապահություն՝ պետական և ազգային, լինենք պատասխանատու՝ նաև որպես անհատներ, կարծում եմ, որ կհասնենք հաջողության»։

Պատասխանելով ունկնդիր ուսանողների առցանց հարցերին, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ ամեն երկիր պետք է տեսնի, թե որտեղ են իր առավելությունները․ «Մեր առավելությունը մարդիկ են, մարդիկ պետք է լինեն ստեղծագործ, տաղանդավոր, եռանդով լեցուն, նաև հստակ իմանան, թե ուր են գնում, լինեն կազմակերպված, կարգապահ, պատասխանատու։ Եթե այս հիմնական գործոնները դնենք շարժման մեջ, մեր փոքրիկ պետությունը կարող է լինել ազդեցիկ և հզոր։ Սա ոչ միայն պետության, կառավարության, նախարարությունների պատասխանատվությունն է, այլև ձեր, քանի որ ձեզնից յուրաքանչյուրը մեր ապագա ղեկավարն է։ Այսօրվանից պետք է սկսեք՝ հավատալով, որ ձեր ներդրումով երկիրը կարող է ուժեղ դառնալ։

Իմ բոլոր այցելությունները սովորական այցեր չեն, այդ բոլոր երկրներում ես եղել եմ բազմիցս՝ որպես ազատ մարդ։ Հիմա ես գնում եմ, օգտագործելով և ծառայեցնելով իմ անձնական կապերը մեր պետության համար, հասնելու նույն նպատակին. որպեսզի փոքր պետությունը դառնա հզոր»։

Տպել
1109 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին