ՄԿՈՒ դասավանդողների համար Էլեկտրոնային ուսուցման առցանց դասընթաց է անցկացվել

Հաշվի առնելով ստեղծված արտակարգ իրավիճակը և մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ հեռավար ուսուցմանն անցնելու հրատապությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հեռավար ուսուցման ազգային ցանց» ՀԿ-ն հանդես են գալիս նոր նախաձեռնությամբ:

Նախարարությունը շրջաբերական է ուղարկել ՄԿՈՒ հաստատություններին՝ առաջարկելով գրանցվել http://elearning.am կայքում: Մարտի 20-ից ապրիլի 3-ը նշված հարթակում գրանցված արհեստագործական ուսումնարանների և քոլեջների 158 դասավանդողների համար կանցկացվի «Էլեկտրոնային ուսուցում ներածություն» առցանց դասընթացը, որի նպատակն է ՄԿՈՒ ղեկավարներին և դասավանդողներին ներկայացնել կրթական տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները և որոշ կրթական կազմակերպությունների էլեկտրոնային ուսուցման իրականացման փորձը: Էլեկտրոնային ուսուցման ներկայացված բաղադրիչները և քայլերը հնարավորություն կտան ստանալ բավականաչափ տեղեկություն, ինչպես նաև կնպաստեն էլեկտրոնային ուսուցման գործընթացն իրականացնելու վերաբերյալ գրագետ որոշումների կայացմանը:

Նշվում է, որ առցանց վերապատրաստումը կանցկացվի երկու փուլով՝ մարտի 20-27-ը և մարտի 27-ից ապրիլի 3-ը: Վերջին փուլի վերապատրաստաման համար ներկայում իրականացվում է դասախոսների հավաքագրում: Այս ժամանակահատվածում վերոնշյալ գործընթացը կրելու է շարունակական բնույթ:

ՀՈՒԱՑ փորձագետները մշակվել են դասընթացների շարք, որոնք ունեն հետևյալ ուղղությունները՝ էլեկտրոնային ուսուցման ռազմավարության մշակում և կառավարում, ուսումնամեթոդական ձևավորման մշակում, էլեկտրոնային բովանդակության մշակում և առցանց դասավանդում:

«Հեռավար ուսուցման ազգային ցանց» (ՀՈՒԱՑ) ՀԿ-ն հիմնադրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ Գերմանական միջազգային համագործակցություն GIZ ընկերության իրականացրած «Ինստիտուցիոնալ կառուցում և մարդկային ռեսուրսների կառավարում էլեկտրոնային ուսուցման ոլորտում Հարավային Կովկասում» ծրագրի արդյունքում:

Տպել
232 դիտում

Բորիս Ջոնսոնը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ

Գյումրիի թաղամասերից մեկում իր տանը հայտնաբերվել է բնակչի դին

Արցախի «Աղավնո» հսկիչ անցակետում ծառայող 4 ոստիկաններ ինքնամեկուսացել են՝ ապահովության նկատառումներով

Տավուշի մարզում կորոնավիրուսով վարակված 6 մարդ կա. մեկուսացած է 96, ինքնամեկուսացած՝ 188 մարդ. մարզպետ

Գյումրիում բժշկական դիմակով անձինք կողոպտել են ՀՀ ՊՆ N զորամասի կին զինծառայողին

Պարետի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է Իջևանի և Ստեփանավանի 2 խանութի, Երևանի մեկ սուպերմարկետի գործունեությունը

Ձնեմարդ՝ ծաղկած այգիների տակ. Արցախում եւս ցրտահարություն է գրանցվել (լուսանկար)

Մարդկանց կորոնավիրուսային մեկուսացման շնորհիվ բնությունը շնչում է, օդը մաքրվում է, պանդաները՝ զուգավորվում

Արաբական կոալիցիան եւս Եմենում հրադադար է հայտարարել

Երեւանը բժշկական պարագաներ է ստացել չինական Չոնգցին գործընկեր քաղաքից

Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով աշխարհում կարող է աղքատանալ 500 միլիոն մարդ

Դանակահարություն Արտաշատում. բերման է ենթարկվել 37-ամյա տղամարդ

ՌԴ-ում մնացած նորածինն ու մայրն արդեն Հայաստանում են, ինքնամեկուսացման մեջ. ՄԻՊ-ը ևս մեկ ընտանիք է վերամիավորել

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 10 միլիարդ 700 միլիոն դրամի աջակցություն. վարչապետ

Ո՞ր դեպքերում են թույլատրվում միջմարզային և դեպի Երևան ուղևորափոխադրումները (տեսանյութ)

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողները պարապմունքներ են անցկացրել

Միջադեպեր, ծեծկռտուք Սիսիանում. կիզակետում Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարն է

Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության եւ անառողջ աժիոտաժի իմաստը. Հակոբ Ճաղարյանը

Հանրային պաշտպանները 108 միջնորդություն են ներկայացրել. կալանավորված 29 անձի խափանման միջոց արդեն փոխվել է

Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս բացօթյա սածիլում չկատարել. ցուրտ օդային հոսանքները պահպանվելու են