Օրավարձն ընդամենը աշխատավարձի որոշման ձև է. օրավարձով աշխատողներն ունեն նույն իրավունքները

Մարտի 16-ից նոր կորոնավիրուս COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրություն է մեր երկրում. աշխատանքի մի մասն արվում է հեռահար, մյուս մասն անելու համար էլ չկան պայմաններ։ Ոմանք իրենց աշխատողներին դրդում են չվճարվող արձակուրդի համաձայնել, ոմանք՝ փորձում են հեռացնել աշխատանքից:

Այս իրավիճակում հնարավոր են, որ փակվեն աշխատատեղեր, գործազուրկները շատանան. ի՞նչ է նախատեսում անել պետությունը նրանց օժանդակեու համար. այս հարցին այսօր ասուլիսում պատասխանելով՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ այս պահին չկան հաշվարկներ, թե որքան աշխատող է հարկադիր պարապուրդի վիճակում, և քանի աշխատող հնարավոր է՝ համալրի գործազուրկների շարքը:

«Այս պահին թվեր չեմ կարող հնչեցնել, սակայն նրանք մեր ուշադրության ներքո են գտնվելու, և գործազուրկներին կամ աշխատանք փնտրող անձանց առաջարկելու ենք զբաղեցնել պետական գործակալության կողմից պետական բյուջեի հաշվին իրականացվող զբաղվածության ծրագրերը, ինչպես նաև միջնորդելու ենք իրենց աշխատանքի տեղավորելու համար»,- ասաց նա:

Սարգսյանն անդրադարձավ նաև օրավարձով աշխատողների մասին հարցին։ «Օրավարձով աշխատողները ևս համարվում են աշխատողներ՝ իրենց բոլոր իրավունքներով և պարտականություններով: Օրավարձն ընդամենը աշխատավարձի վճարման ձև է՝ որոշված աշխատանքային օրենսգրքով: Աշխատավարձը կարող է լինել՝ ինչպես դրույքի տեսքով, այնպես էլ կարող է պայմանագրում նախատեսվի աշխատավարձի որոշման ձև»,- ասաց նա:

Օրավարձով աշխատող, ըստ նրա, չի նշանակում, որ մարդը չունի այն նույն իրավունքներն ու պարտականությունները, որ ունի մեկ այլ աշխատող, որ վարձատրվում է ամսվա վերջում՝ դրույքով: «Հետևաբար, այն բոլոր կարգավորումները, որ առաջրիկայում կտրվեն Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններով, կտարածվեն նաև օրավարձով աշխատողների վրա: Երբ նախագիծը լինի վերջնական տարբերակով և այնտեղ հստակ տարանջատվի՝ ով է վարձատրելու կամ փոխհատուցելու բոլոր դեպքերի համար, այդ հարցի պատասխանը ևս կտրվի»,- ասաց Սարգսյանը:

Տպել
441 դիտում

Ոստիկանությունը փողոցում ոչ թե դիմակ ու ձեռնոց է պահանջում, այլ՝ անձնագիր ու տեղաշարժման թերթիկ

ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած

«COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին». առցանց քննարկմանը նաեւ Արսեն Թորոսյանն է մասնակցում (ուղիղ)

Ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը. Տիգրան Ավինյան

Դեռ շատ դիմակներ կպատռվեն

Լրագրողների մուտքն Արցախ ազատ է, անգամ եթե մեքենայում 3 հոգով են, կանցնեն. Հայկ Մհրյան

Մենք կոչված ենք ծառայություն մատուցել ՀՀ քաղաքացիներին, որի համար երդում ենք տվել. Հայկ Մհրյան

Հեռավար կրթությունը Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներից շատերի համար անհասանելի է

Արևմտահայերենով օնլայն հեքիաթներ՝ Թումանյանի թանգարանից

Մարտի 28-ի ժամը 9:00-ի դրությամբ ՀՀ-ում 96 անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները (տեսանյութ)

ՀՀ նախագահն ինժեներներին առաջարկել է ստեղծել թոքերի պարզագույն օդափոխիչներ, որոնք կարտադրվեն Հայաստանում

Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ

Բարև Ձեզ, Ձեզ Նիկոլն է անհանգստացնում Փաշինյան. վարչապետը շարունակում է հեռախոսազրույցը քաղաքացիների հետ (տեսանյութ)

Ուսումնասիրեք երգեհոնի «թոքերը». մշակութային կորոնադադար՝ Արամ Խաչատրյան համերգասրահում (տեսանյութ)

Օտարերկրացիների մուտքը Վրաստան արգելված է. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների աշխատակիցները կվճարվեն հարկադիր պարապուրդի համար

Հրդեհներ են բռնկվել ՀՀ խոտածածկ տարածքներում

Արցախի բուժհաստատություններում պլանային վիրահատությունները ժամանակավորապես կասեցվել են

Լրջության եվ պատասխանատվության մարտահրավերը

Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին «Mazda»-ն շրջվել է. կա զոհ