Կան դիտորդներ, որ կորոնավիրուսի պատճառով «հուշտ են լինում», բայց ունենք մեծ ռեզերվ. Արցախի ընտրություններին մնաց 6 օր

Թեեւ մինչ օրս Արցախում կորոնավիրուսով հիվանդացության որեւէ հաստատված դեպք չկա, սակայն առաջիկա համապետական ընտրությունների մասնակիցներից ոմանք շարունակում են սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները հետաձգելու կոչերով հանդես գալ: Նախօրեին մասնավորապես այդպիսի կոչով հանդես եկավ նախագահի թեկնածուներից Քրիստին Բալայանը: Նա, ինչպես նաեւ մարտի 31-ին սպասվող ընտրությունները հետաձգելու կոչ անող այլ թեկնածուներ մտավախություն ունեն նախեւառաջ քարոզարշավի սահմանափակումների մասով: Ինչպես հայտնի է, Արցախում շուրջ մեկ շաբաթ է՝ թեկնածուները հրաժարվել են փակ տարածքներում հանդիպումներ անցկացնելու մարտավարությունից եւ նախընտրական հավաքներն անցկացնում են միայն բաց վայրերում:

Երեկ էլ Արցախի նախագահի թեկնածուներից Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թե հաշվի առնելով օրըստօրե վարակի ներթափանցման ու տարածման վտանգը՝ որոշել են մարտի 25-ին եզրափակել հանդիպումները նաեւ բաց տարածքներում:

Մյուս պատճառը, որի համար, ըստ թեկնածուների, պետք է հետաձգել ընտրությունները, դիտորդական առաքելությունն է: Ոմանք մտավախություն ունեն, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ երեւանյան դիտորդները չեն կարողանա վերահսկել Արցախի ընտրական պրեցեսը, ինչը լուրջ վտանգի տակ կդնի դրանց արդարությունը: Մենք զրուցեցինք Արցախում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններից «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:

- Պարո՛ն Իոաննիսյան, Արցախի նախագահի որոշ թեկնածուներ առաջարկում են հետաձգել ընտրությունները: Հիմնական մտավախությունն այն է, որ դիտորդները չեն կարողանա այդ օրը տեղամասերում հսկողություն իրականացնել: Ձեր կազմակերպությունը դիտորդություն իրականացնող կազմակերպություններից է, նման խնդիր տեսնո՞ւմ եք:

- Մենք մեր դիտորդությունը նախատեսում ենք իրականացնել նախատեսված ծավալով, նույնիսկ նախատեսված ծավալից մի քիչ ավելի շատ: Մեր դիտորդները բոլորը Հայաստանից են, բոլորի համաճարակաբանական շփումները պարզելու ենք, այսինքն՝ այն դիտորդները, որոնք շփվել են նման ախտանիշներով հիվանդ մարդկանց հետ, էդ դիտորդներին չենք ներգրավի: Դեռ Հայաստանից շարժվելուց առաջ իրականացնելու ենք ջերմաչափում, բազմաթիվ այլ կանխարգելիչ միջոցառումներ, բայց մեր դիտորդները գնալու են, տեղամասերում վերահսկելու են ընտրությունները:

- Քանի՞ դիտորդ է նախատեսված, եւ արդյոք այս պահին կա՞ն դիտորդներ, որոնք վատառողջ են, կամ նրանց չեք ներգրավելու:

- Այո՛, կան դիտորդներ, որոնք կորոնավիրուսի տարածման պատճառով «հուշտ են լինում», չեն գալիս, բայց մենք ունենք շատ մեծ ռեզերվ, որ կարողանանք լրացնել դիտորդների թիվը: Կառավարության դրամաշնորհային ծրագրով նախատեսում ենք նվազագույնը 140 դիտորդ ունենալ տեղամասերում:

- Դա բավարա՞ր է բոլոր տեղամասերը վերահսկելու համար:

- Արցախում կա 281 ընտրական տեղամաս, եւ եւս մեկը Երեւանում՝ Արցախի ներկայացուցչությունում, բայց տեղամասերի զգալի մասը շատ փոքր է, մեծ տեղամասերում առավոտից երեկո լինելու են դիտորդեներ, իսկ առավել փոքր տեղմասերում շրջիկ խմբեր են գործելու:

- Իսկ ինչպե՞ս է իրականացվելու տեղամասերից դուրս վերահսկողությունը: Հիմա էլ ահազանգեր են հնչում, որ քաղաքական առումով լարվածություն կա Արցախում: Դուք որեւէ խախտում արձանագրե՞լ եք:

- Այո՛, մենք արձանագրել ենք որոշակի խախտումներ, հանցագործության մասին 3 հաղորդում ենք ներկայացրել Արցախի դատախազություն, խնդրահարույց երեւույթներ տեսել ենք: Օրինակ՝ Մարտունու դեպքը, երբ Մարտունու քաղաքապետը մի խումբ համակիրների հետ միասին փակել էին կուսակցություններից մեկի մուտքը Մարտունի, նույնիսկ հրապարակային կարծեմ ընդունել էին, որ, այո՛, այդ կուսակցությունը գալիս էր Մարտունի՝ քարոզչություն անելու, բայց իրենք չեն թողել: Այդ դեպքն էր մեզ համար մտահոգիչ, մտահոգիչ է, որ ոստիկանությունն առ այսօր գործ չի հարուցել, նյութեր են նախապատրաստում, թեեւ հանցակազմ ակնհայտ կա:

Բարեգործության հետ կապված խնդրահարույց երեւույթներ կան, բայց ընդհանուր առմամբ գոնե այս պահին տեղի ունեցող պրոցեսներով կարող ենք դատողություն անել, որ բոլոր թերություններով հանդերձ՝ պրոցեսն ավելի լավն է, քան նախկինում: Նախկինում մենք դիտորդություն չենք արել՝ համապետական ընտրությունների ժամանակ, բայց զրույցներ ունեցել ենք, եւ բոլորը ասում են, որ պրոցեսը տարբերվում է: Այսպիսի մրցակցային ընտրություն մենք նաեւ Հայաստանում շատ չենք տեսել. Հայաստանում համարյա միշտ բոլորս գիտենք, թե ով է հաղթելու: Նույնիսկ 2018 թվականի ընտրություններում շատ կանխատեսելի էր, չէ՞, որ «Իմ քայլն» է հաղթելու: Ընտրությունները, իհարկե, չկեղծվեցին, շատ լավ անցան, բայց բոլորն էլ գիտեին, թե ով է հաղթելու: Իսկ Արցախում մրցակցությունն այնքան մեծ է, որ տրիվիալ (միանշանակ) չի, թե ով է հաղթելու:

- Թեկնածուներից ոմանք հայտարարում են, որ հայաստանյան նախկին իշխանությունները սատարում են այս կամ այն թեկնածուին: Խոսվեց նաեւ արցախյան կուսակցություններից մեկի կողմից Հայաստանում բացված շտաբի մասին: Ձեզ դիմո՞ւմ են նման խնդիրներով:

- Այո՛, կան նման տեղեկություններ, կան թեկնածուներ, որոնց տարբեր տեսակի աջակցություններ ցույց են տալիս հայաստանյան որոշ ուժեր: Բայց պետք է ասեմ, որ դա ընտրական օրենսդրության խախտում չէ, եւ ոչ մի իրավական խնդիր չկա նրա մեջ, որ հայաստանյան նախկին իշխանության շատ ներկայացուցիչներ սատարում են Արցախում կոնկրետ մի թեկնածուի: Քաղաքական առումով խնդիր է, թե ոչ, ես զերծ կմնամ գնահատական տալուց: Ինչ վերաբերում է Երեւանում Վիտալի Բալասանյանի շտաբի բացմանը, այս առումով Կուսակցությունների մասին օրենքն արգելում է Հայաստանում օտարերկրյա կուսակցությունների գործունեությունը, իսկ Արցախի օրենսնդրության մասով այդքան էլ հստակ չի արգելքը. մի քիչ սուր իրավիճակ է, երեւի դրա համար էլ ոչ ոք օրենսդրությունում էդ իրավիճակը չի էլ կանխատեսել, որ թույլատրի, կամ արգելի:

- Պարո՛ն Իոաննիսյան, կրկին վերադառնալով կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակին՝ Արցախի ԿԸՀ-ն հայտարարում է, որ միջոցներ են ձեռնարկում տեղամասերում վիրուսի հետ կապված: Այս ամենը կերաշխավորի՞ դրանց անվտանգ անցկացումը:

- Բավականին շատ եւ լուրջ կանխարգելիչ միջոցառումներ Արցախի իշխանություններն իրականացնում են, հիմնականում դա պետնախարարն է համակարգում: Կառավարություն, ԿԸՀ, Ստեփանակերտի քաղաքապետարան. գոնե ինձ հայտնի այս երեք օղակներն աշխատում են մինիմալի հասցնել կորոնավիրուսի տարածման վտանգն ընտրությունների օրը:

Ի դեպ, արդեն սկսվել է ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը: Նախագահական ընտրությունների քվեաթերթիկները լինելու են վարդագույն՝ ներառելով 14 թեկնածուների անունները, իսկ խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկը լինելու է սպիտակ՝ ներառելով 10 կուսակցությունների, 2 դաշինքների, ինչպես նաեւ դրանցից յուրաքանչյուրի ցուցակից երեքական թեկնածուների անուններ: Արցախի ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ հանձնաժողովների անդամներն ու նախագահները, ինչպես նաեւ ընտրողները կստանան անհատական ձեռնոցներ եւ դիմակներ, տեղամասերն ապահովված կլինեն ախտահանիչ նյութերով: Բացի այդ, յուրաքանչյուր ընտրողի կտրվի անհատական գրիչ՝ քվեարկությունից հետո գրիչը չօգտագործելու պայմանով:

Տպել
2911 դիտում

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց