Պատգամավորը կարծում է, որ կորոնավիրուսը գյուղատնտեսության վրա բացասական չի ազդի. գյուղատնտեսը հակառակն է պնդում

Կորոնավիրուսը բացասական ազդեցություն չի ունեցել գյուղատնտեսության ոլորտի վրա՝ ավելին ստեղծված իրավիճակում այդ ճյուղը կարող է ավելի աճել։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը։

Նշենք, որ մարտի 23-ին եւ 24-ին ՀՀ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ խորհրդակցություն եւ քննարկում, որին մասնակցել է նաեւ Մանուկյանը։

Վարչապետը նշել է, որ հատկապես կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսությունը դառնում է ամենակարեւոր եւ հետաքրքիր գործունեության ոլորտներից մեկը: Կառավարության վաղվա նիստում կքննարկվի գյուղոլորտին օժանդակելու մեխանիզմները։

ՀԺ-ի հետ զրույցում Մանուկյանն ասաց, որ անորոշության պայմաններում շահում է այն ոլորտը, որն այդ իրավիճակում հստակություն է մտցնում։

«Մի քիչ հումորային օրինակ բերեմ, եթե հիմա այս իրավիճակում լինեն հաստատված գնահատականներ, որ թթի կամ հոնի օղին օգնում է կորոնավիրուսի հաղթահարմանը, ապա դա որոշակիություն կպարունակի եւ այդ մեսիջը կընկալվի։ Ներկայումս սպառողներին աշխարհում հետաքրքրում է որոշակիությունը»,- ասաց Մանուկյանը։

Պատգամավորի կարծիքով՝ փակ շուկայի պայմաններում սպառողները կարիք են ունենալու տարբեր տեսակի գյուղմթերքների եւ պարենային մթերքների։ Այսինքն գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ արտադրանքի պահանջարկը եւ սպառողների կարիքը լինելու է ավելի շատ՝ քան նախկինում. «Առաջին մեսիջը՝ գյուղատնտեսությունն այս պայմաններում ավելի մեծ կարեւորություն է ստանում։ Դրանով պայմանավորված է, որ կառավարությունը փորձում է հնարավորինս խրախուսել էֆեկտիվ գյուղատնտեսության անցումները, կանխատեսելիություն տալ ոլորտին»։

Դիտարկմանը՝ ստացվում է, որ այս պահին գյուղոլորտը այն ճյուղն է տնտեսության մեջ, որ կարող է աճել, տնտեսագետն արձագանքեց. «Այո, դրանց սպառման մասով էլ ավելի փոփոխություն է լինելու։ Ու սա մեծ հնարավորություն է ընձեռում երկրների համար՝ ինչու ոչ նաեւ մեր գյուղատնտեսական տնտեսությունների համար, որպեսզի բարձրացնեն իրենց մրցունակությունը՝ ապագայում հնարավոր մրցունակ շուկաներ մտնելու համար»։

Մանուկյանի խոսքով՝ գյուղատնտեսական տնտեսությունները պետք է պատրաստ լինեն մեծ պահանջարկ ապահովելու։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք այդ ոլորտում խուճապ չկա, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ որեւէ խուճապի մատնվելու կարիք կա։ Կարծում եմ, որ ամեն կամայական դժվարություն հաղթահարելի է։ Կամայական դժվարություններից մեր ազգը մշտապես դուրս է գալիս շատ ավելի մեծ հաղթանակած եւ ավելի մեծ դիմադրողականությամբ»։

Գյուղատնտես Հարություն Մնացականյանը մեր զրույցում կարծիք հայտնեց, որ կորոնավիրուսը գյուղատնտեսության վրա մի քանի բացասական ազդեցություն կարող է թողնել։

Մնացականյանը կանխատեսում է, որ խոզի մսի գնանկում կլինի, եթե նույն ձեւով շարունակվեն ներմուծումները. «Տեղական խոզի միսը հիմնականում սպառում են ռեստորանային տնտեսությունները, որի ներկայումս չաշխատելու պատճառով գյուղացիները ստիպված են լինելու իրենց խոզի միսը մտցնել տեղական շուկա։ Ռեստորանային տնտեսությունների մեծ մասն էլ ունեն իրենց փոքր կամ միջին խոզաբուծարանները»։

Նրա խոսքով՝ շուտով ռեստորանային տնտեսություններն իրենց խոզի մսերը ստիպված կմտցնեն տեղական շուկա եւ քանի որ ռեստորանները կերի վրա փող չեն ծախսում եւ սննդի մնացորդներով են խոզերին կերակրում՝ նրանց ձեռնտու կլինի 1200-1300 դրամով իրացնել խոզի միսը. «Իսկ դա կբերի գյուղացիական տնտեսությունների մեծ վնասների եւ գյուղացիները կսկսեն մեծ քանակով մորթել իրենց խոզերը։ Գյուղացու վրա խոզի մսի ինքնարժեքը մոտավորապես 1 կգ-ն 1700 դրամ է կազմում»։

Երկրորդ խնդիրն ըստ գյուղատնտեսի՝ առաջանալու է ջերմատնային տնտեսությունների համար. «Քանի որ ՌԴ-ում ռուբլու կուրսն իջել է, ջերմատնային տնտեսությունները արտադրանք արտահանելու համար, որպեսզի վնաս չկրեն, ռուբլու կուրսը առնվազն պետք է լինի 6.7 դրամ։ Սակայն այսօր առավելագույնը 1 ռուբլու դիմաց՝ 6.4 դրամ է, ինչը ենթադրում է, որ վնասով են աշխատել տնտեսությունները»։

Մնացականյանի կարծիքով՝ շատ լուրջ խնդիր են ունենալու նաեւ ծաղկի արտադրությամբ զբաղվողները, քանի որ ծաղիկ չի սպառվում. «Կարծում եմ, պետությունը պետք է առաջին հերթին ֆինանսական աջակցություն ցուցաբերի ծաղիկ արտադրողներին, քանի որ նրանք ամենամեծ վտանգի տակ են»։

Հարցին՝ արդյո՞ք գյուղատնտեսական արտադրանքի սպառումը կավելանա, գյուղատնտեսը պատասխանեց. «Մարդու օրգանիզմը ընդունակ է օրական ուտելու իքս քանակի սննդամթերք, դրանք չի ավելանալու, չի պակասելու՝ լինի կարանտինի ժամանակ, թե՝ պատերազմի։ Եթե հիմա մարդը ձավարեղեն շատ գնի եւ տունը շատ լինի՝ ստիպված ձավարեղենն ուտելու է ուրիշ սննդամթերքի հաշվին։ Ենթադրենք՝ երշիկ քիչ կուտեն, ձավար շատ կուտեն»։

Նրա խոսքով՝ սնունդը մեկը մյուսի հետ փոխկապակցված է եւ գնային արտահայտությունը նույնն է լինելու։

Գյուղատնտեսը կարծում է, որ այս իրավիճակը ՀՀ կառավարությանը լուրջ մտածելու տեղիք պետք է տա։ Նա վստահ է՝ սա նաեւ լուրջ հնարավորություններ է ստեղծում. «Շատ ներդրողներ հասկանալու են, որ գյուղատնտեսության ոլորտը պետք է լինի գերակա՝ ե՛ւ ներդրումների առումով, ե՛ւ մնացած առումներով։ Պետությունը պետք է փորձի մեր գյուղատնտեսությունը դարձնել ինքնաբավ, որից այս պահին մենք շատ հեռու ենք»։

Մնացականյանն ասաց, որ ինքնաբավ լինելու դեպքում գյուղատնտեսությունը 4 անգամ կաճի Հայաստանում։

Տպել
4228 դիտում

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է