Օրավարձով աշխատողներին պատրաստ ենք օգնել, բայց նրանց գտնելու խնդիր կա․ Նիկոլ Փաշինյան

Օրավարձով աշխատողների հետ կապված մենք 1,5 տարի է՝ մարդկանց կոչ ենք անում լինել օրինական դաշտում, գրանցել աշխատատեղերը, եկամուտը։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժաամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա շեշտեց, որ ՀՀ-ում «օրավարձով աշխատող մարդ» հասկացություն գոյություն չունի․ կա գրանցված եւ չգրանցված աշխատող։ «Այսօր այն մարդիկ, որոնք գրանցված են, կզգան իրենց կարգավիճակի առավելությունը, որովհետեւ մենք այդ մարդկանց օգնելու մեխանիզմներ ենք գտնում, եւ մենք կարողանում ենք նրանց գտնել՝ որտեղ են աշխատում, վերջին 1 տարում կամ 2 ամսում ինչքան աշխատավարձ են ստացել եւ այս պահին ինչքան եկամուտից են զրկվել, եւ ինչքան պիտի օգնենք, որ իրենց սոցիալական վիճակն այս իրավիճակում հնարավորինս կառավարենք»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ օրավարձով աշխատոող այն քաղաքացիները, որոնք գրանցված չեն եղել, ասել են՝ թքած ունենք այդ օրենքի վրա, կառավարության կարգավորումների վրա, իրենք հիմա ունենալու են նույնականացման խնդիր։

«Բայց մենք համարում ենք, որ նրանք մեր քաղաքացիներն են, եւ մենք պարտավոր ենք իրենց աջակցելու համար անել քայլեր։ Բայց ինչպե՞ս գտնենք նրանց։ Մեր կանխավարկածն է, որ սոցիալապես ոչ այդքան պաշտպանված խավի մեջ են, ուրեմն մեր տվյալներում պետք է արտացոլված լինեն։ Տվյաներից մեկը «Փարոս» համակարգն է, մյուսը՝ այն քաղաքացիները, որոնք դիմել են վերջին 4-5 ամսվա ընթացքում այդ համակարգում ընդգրկվելու համար, բայց դեռ չեն ընդգրկվել։ Երրորդ հնարավոր սեգմենտը՝ որպես գործազուրկ գրանցված լինելն է։ Մենք պատրաստ ենք նրանց օգնել, ինչպես մյուսներին, բայց իրենց գտնելու խնդիր ունենք։ Եթե նա հիմա հայտարարի, որ աշխատել է, չի կարողանա ապացուցել դա»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ օրինապահ քաղաքացի լինելը մի կարգավիճակ է, որը անհրաժեշտ է բոլոր դեպքերում։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե քիչ չէ արդյոք նախագծով սահմանված գումարը, որն ուղղվելու է փոքր եւ միջին ձեռնարկություններին, Փաշինյանը պատասխանեց, որ կլինեն ձեռնարկություններ, որոնք չեն ունենա օժանդակության կարիք։ Նրա համոզմամբ՝ հիմա կան ՓՄՁ-ներ, որ շատ լավ աշխատում են, օրինակ՝ մարտի 13-24-ը ՀՀ-ում 4000 քաղաքացի ընդունվել է աշխատանքի։ Ինչ վերաբերում է բանկերի վարչարարությանը ներգրավելուն, Փաշինյանը նշեց, որ կառավարությունը ավելի դանդաղաշարժ է․ պետական մարմինը 1-ն է, բանկերը՝ 17։

Տպել
1006 դիտում

Հայբիզնեսբանկը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ կարող եք օգտվել հեռահար ծառայությունների ուղիներից

Առողջապահական համակարգը շատ արագ է ծավալվում. կարծես պատերազմական դրության մեջ. Արսեն Թորոսյան

Արմեն Սարգսյանը զրուցել է Կալիֆոռնիայի համալսարանի դոկտոր Էրիկ Էսրաիլյանի հետ

Շփվիր և ծանոթացիր առցանց՝ «#LikeU» հավելվածով. ստացիր 30 օր՝ փորձնական

ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից

Մահացած երգչուհին պատրաստվում էր կորոնավիրուսի թեստավորում անցնել. քույրը վատառողջ է, նրանց շփման շրջանակը պարզվում է

IDBank-ը երկարաձգում է վարկային արձակուրդը մինչև մայիսի 17-ը և հայտարարում հաճախորդներին աջակցման երկրորդ փուլի մասին

Անցած 1 օրում Հայաստանում գրանցվել է 3 տրանսպորտային պատահար, կա 3 վիրավոր

«Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից 5-ի մոտ ախտորոշվել է COVID-19

23:59-ից հետո անձանց տեղաշարժը ՀՀ ոստիկանությունը կսահմանափակի. հայտարարություն Արցախ մեկնելու մասին

Զինվորի ծնողը նրան բանակ ուղարկելուց հետո չպետք է ստիպված լինի հոգ տանել, որ որակյալ սնունդ ուղարկի նրան․ վարչապետ

Ցերեկային խնամքի կենտրոններում երեխայի ճանապարհածախսը կհոգա պետությունը

ՀՀ կառավարությունը հաստատեց Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

Մինչեւ 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցություն կտրամադրվի․ կառավարությունը հաստատեց նախագիծը

Միանվագ աջակցություն կցուցաբերենք նաեւ օրավարձով աշխատող մեր հայրենակիցներին. վարչապետ

Արցախում բնակվող 440 միայնակ քաղաքացիներին պետությունը տրամադրում է մեկ ամսվա պարենամթերք և հիգիենիկ պարագաներ

Սիրելի՛ հայրենակիցներ, ես խնդրում եմ այդքան հանգիստ մի վերաբերվեք էս պրոբլեմին․ վարչապետ

Քաղաքացիներին վերահսկելու անհրաժեշտություն են ունենում այն կառավարությունները, որոնք չունեն լեգիտիմություն․ Փաշինյան

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ին օդանավի շահագործման վկայական չի տրամադրվել թերությունները չվերացնելու պատճառով

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ամբողջությամբ կդատարկվի եւ կծառայի որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց․ Թորոսյան