Կարանտինի մեջ ծիծաղենք միասին և չտապալենք աշխարհափրկիչ առաքելությունը

Հասան եւ այն օրերը, երբ երկար մտածում ենք՝ դուրս գա՞լ հացի, թե՞ ամեն դեպքում այս անգամ էլ մակարոն խաշել, երբ դուրս գալիս պետք է գրավոր հիմնավորել հացի անհրաժեշտությունը հայի կյանքում, իսկ դրսում ամեն գնով չհազալ ու չփռշտալ, ա՜խր, շատ թարս են նայում ամեն կողմից:

Տանը հիմնականում երկու տեղ ենք՝ համակարգչի առաջ (աշխատանքային ժամերին) ու հեռախոսի հետ (պարզելու ինչ կա-չկա): Ընկերներին հանդիպում ենք Viber փաբում, ուշ երեկոյան թեյում «Հեռուստացույցի մոտ» սրճարանում, վարժություններ անում «Ննջարան» մարզասրահում, ընդմիջմանը գնում հարազատ «Խոհանոց» կենտրոն. ամեն ինչ այստեղ տնական է: Իրականում անսովոր ու դժվար է միանգամից սովորել տնից դուրս չգալուն, մանավանդ որ՝ 

Այս վիրտուալ համակեցությունը, հեռահար աշխատանքի եւ ուսման արագացված անցման հետ բազմաթիվ հումորային իրավիճակներ է ստեղծում, դրանցից ոգեշնչված՝ հնարվում են համանման դրվագներ, որ էապես թեթեւացնում են պարտադիր նստակեցության հետեւանքով պարբերաբար ընկնող տրամադրությունը:

Եկեք վերհիշենք այս օրերին սոցցանցերում առավել հավանության արժանացած կատակները՝ չմոռանալով, որ կատակի մի մասը, անշուշտ, կատակ է: «Ձեր ընտանիքո՞ւմ էլ է խանութ գնում նա, ով ձեր մեղքը չի գալիս»:

Արտակարգ դրության առաջին օրերին բոլորը կատակում էին, որ Ամանորի շեմին բազմաթիվ ընտանիքներ նորածիններ են նվեր ստանալու: Հիմա հասկացել են, որ ամուսնանալիս հարկ է հաշվի առնել, որ կարող է ստիպված լինես այդ մարդու հետ կարանտինում նստել տանը: 

Առանձին շարքով ներկայացնենք դպրոցական… է՜, հեռավար ուսուցման հետ կապված կատակները, ընդգծենք, սակայն, որ մանուկների ու հատկապես տեխնիկայի հետ վաղուց ընկերացած պատանիների աշխարհից մեր աշխարհ հասնում է կատակների շատ փոքր մասը, քանի որ գոնե առաջիկայում «որոշ բաների» մասին մեծերը պիտի չիմանան. աշակերտները դրանք դեռ օգտագործում են: Դասի ժամանակ հաղորդագրություններով՝ առանց աչք թարթելու, հուշում են դասը պատասխանող ընկերներին: Գծագրերը, կառուցման առաջադրանքները, խնդիրների լուծումները «սքրինշոթով» իրար ուղարկելն ուղղակի վայրկյանի հարց է նրանց համար: Իսկ հեռավար ուսուցման հիմնական ZOOM ծրագրի գրատախտակին կարողանում են գրել միաժամանակ բոլորով՝ ամբողջ դասարանով…

Պատահում են նաեւ վիրտուալ չարություններ. 

Աշխատող ծնողները հաճախ համակարգչով աշխատելիս զուգահեռաբար իրենց 5-ամյա վարսահարդարիկների հաճախորդներն են, բժիկիկների՝ հիվանդները, ուսուցչիկների՝ աշակերտները, բայց երբեմն էլ նյարդերը տեղի են տալիս: 

Եվ ընդհանրապես, բոլորս կարոտել ենք քեզ, սիրելի՛ դպրոց:

Եվրոպայում առաջին օրը, երբ հայտարարվեց արտակարգ դրություն, զարմանքով արձանագրեցինք, որ ամենուր՝ բոլոր երկրների խանութներում դատարկվում են սննդամթերքի դարակները, իսկ Մեծ Բրիտանիայում՝ զուգարանի թղթի դարակները: Աշխարհը մի կուշտ ծիծաղեց ու արձանագրեց, որ՝ բայց, իրոք, շատ մթերք առնելուց հետո դա իրականում ամենատրամաբանական քայլ էր: Եվ ահա, ամենուր, այդ թվում՝ Հայաստանում, կտրուկ, որոշ դեպքերում 108 անգամ մեծացավ զուգարանի թղթի պահանջարկը:

 

Երեկ, երբ հայտարարվեց, որ տնից դուրս գալիս պարտադիր է ունենալ լրացված ձևաթուղթ, համացանցը հեղեղվեց լրացված կատակներով: 

Բայց ընդհանրապես այս օրերի կարևորագույն հարցն է՝ ինչպես չվարակվել կորոնավիրուսով, ամենատարածված պատասխանը վարկ վերցնելու խորհուրդն է. թույլ չեն տա՝ մեռնես՝ վստահ են փորձառու վարկառուները: Լաբորատոր հետազոտություն չանցած, բայց շատ տարածված տեսություն կա, որ կորոնավիրուսով չեն վարակվում բարիները, սակայն այլ տարբերակ էլ կա.

Բժիշկները պարբերաբար հայտարարում են, որ կորոնավիրուսն առայժմ որեւէ առանձնահատուկ բուժում չունի, բայց ժամանակ առ ժամանակ հայտնվում են «խորհուրդներ»:

Վերջում հիշենք, որ բարձր տրամադրությունը բարձրացնում է մարդու դիմադրողականությունը և մեծացնում վիրուսներին հաղթելու հավանականությունը դրանց հետ հանդիպման ցանկացած փուլում, լուրջ: Հուսով ենք՝ ձեր իմունային համակարգը մի քիչ էլ ամրացավ: Դե, ուրեմն չմոռանանք, որ կյանքում առաջին անգամ կարող ենք աշխարհը փրկել տնից դուրս չգալով, մահճակալին պառկած, համացանցը քչփորելով կամ ֆիլմ դիտելով... եկեք չտապալենք առաքելությունը:

Տպել
4987 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել