Մեկնարկել է Տրաստուզումաբ դեղով կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը. ԱՆ

Մարտի 25-ից մեկնարկել է «Վաղ փուլի դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը»: Այն կիրականացվի 2020-2023 թվականների ընթացքում:

Առողջապահության նախարարի հրամանով արդեն իսկ ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին, ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին, «Արթմեդ», «Էրեբունի», «Նաիրի», «Աստղիկ» բժշկական կենտրոններին, Միաքայելյանի վիրաբուժության ինստիտուտին և Վանաձորի բժշկական կենտրոնին հատկացվել է նոր սերնդի թանկարժեք հակաուռուցքային, շվեյցարական Ֆ.Հոֆֆմանն-Լա Ռոշ կազմակերպության արտադրության «Տրաստուզումաբ լուծույթ ե/մ ներարկման 600մգ/5մլ» դեղը: Կյանք փրկող այս դեղը ծրագրի շրջանակներում անվճար կտրամադրվի նշված կազմակերպություններում հաշվառված I-III փուլի դրական HER2/NEU կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտներին:

Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

Նախարարությունը հույս ունի, որ կենսական նշանակության Տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը բազմաթիվ կանանց հնարավորություն կտա վերադառնալու լիարժեք կյանքին:

Վաղ փուլի դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրն այստեղ` http://www.moh.am/images/legal-533.pdf

Տպել
413 դիտում

Հայաստանը պետք է լինի հնարավորինս պատրաստի արտադրանքի երկիր. Նիկոլ Փաշինյան

Հայաստանից Արցախ մուտք գործող բոլոր մեքենաները ենթարկվում են պարտադիր ախտահանման

Ուսումնական տագնապ է հայտարարվել 1-ին զորամիավորում. ՊՆ

«Բավարիան» ու գերմանական մի շարք այլ ֆուտբոլային ակումբներ վերսկսել են մարզումները. BBC

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը կողաշրջվել է

«Եկեք չվախեցնենք ինքներս մեզ, որ սով կլինի». վարչապետը վստահեցրեց՝ գնաճը վերահսկվում է, ամեն ինչ արվում է կանխելու համար

Գիշերը կորոնավիրուսից մահացածը մարալիկցի որսորդն է․ «Գյումրի» ԲԿ-ի մեկուսացված աշխատակիցներն իրենց լավ են զգում

Մոսկվա-Երեւան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու 222 քաղաքացի, կիրականացվի ևս մեկ թռիչք . Տիգրան Ավինյան

Հրազդանի բնակչի սպանության մեղադրանքով ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի. գործն ուղարկվել է դատարան

ՃՈ-ն մարտի 30-ից ապրիլի 5-ը հայտնաբերել է ոչ սթափ 48 վարորդ

Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվեց

Ֆուտբոլային զոհերը. ով ինչ է կորցնելու ֆուտբոլի համաշխարհային դադարի պատճառով

55, 65 եւ ավելի տարիքի մարդիկ 21-րդ դարում լիարժեք աշխատունակ են․ Նիկոլ Փաշինյան

Արտասահմանցի պրոֆեսորները առցանց դասեր կանցկացնեն հայաստանցի երաժիշտների համար․ հաջորդ ուսուցչի անունը դեռ չի նշվում

Չե՞ք կարծում, որ ձեր պատգամավորների մի մասը անիմաստ խոսում է՝ ոչինչ չանելով. Փաշինյանը պատասխանեց օգտատիրոջ այս հարցին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հարավ-արևմտյան ուղղության զորամասեր

ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի տեղակալը գնահատել է Կոսովոյում հայ խաղաղապահների ծառայությունը

Պայծառ նորություն այս մռայլ օրերին. 17-ամյա Լիայի վիրահատությունը շատ լավ է անցել

Կորոնավիրուսի պայքարը դժվար է. Human Rights Watch-ը ԱՄՆ-ին կոչ է արել մեղմել Իրանի պատժամիջոցները

Առհասարակ, երգչուհու վերաբերյալ հարցերի չեմ պատասխանելու. Ալինա Նիկողոսյան