ՌԴ-ում առաջիկա շաբաթը ոչ աշխատանքային է. ինչ է առաջարկում Պուտինը հասարակ ընտանիքներին ու բիզնեսին

Կորոնավիրուսային վարակի տարածման ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին է դիմել տեսաուղերձով:

Նախագահը նշել է, որ պետությունը պետք է աշխատի շրջահայաց լինել եւ գլխավոր նպատակն է լինելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը, քանի որ աշխարհում կորոնավիրուսը զարգանում է աներեւակայելի տեմպերով: Պուտինի խոսքերով, անհնար է Ռուսաստանը կատարյալ շրջափակման մեջ պահել եւ անգամ բոլոր միջոցների ներգրավմամբ ու հնարավոր բոլոր միջոցառումների իրականացմամբ անհնար էր կանխել վիրուսի ներթափանցումը Ռուսաստանի տարածք այն դեպքում, երբ ՌԴ-ի հարեւան եւ սահմանակից բոլոր երկրներում կորոնավիրուսային հիվանդությունը մեծ չափերի է հասնում, իսկ Եվրոպայի ու ամբողջ աշխարհի տնտեսությունը կործանման եզրին է, այդ մասին են գուժում տասնյակ երկրներ ու բազմաթիվ կազմակերպություններ: ՌԴ նախագահի հավաստմամբ, շնորհիվ երկրում ձեռնարկված միջոցառումների, առայժմ հնարավոր է երկրում վերահսկողության տակ պահել հիվանդության տեմպերը եւ նվազեցնել ռիսկերը:

Ելույթի կարեւոր հատվածներից մեկն այն էր, որ երկրում ստեղծված ոչ բարենպաստ իրավիճակի պատճառով Պուտինն առաջարկեց տեղափոխել Սահմանադրության մեջ փոփոխությունների համար քվեարկության ամսաթիվը՝ ասելով, որ նոր ամսաթվի մասին որոշում կկայացնեն ավելի ուշ՝ մասնագետների հետ խորհրդակցություններից հետո:

«Դուք գիտեք, թե ես որքան մեծ կարեւորություն եմ տալիս Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, որը տեղի էր ունենալու ապրիլի 22-ին եւ իհարկե կրկին ու կրկին կդիմեմ բոլորին խնդրանքով, որ գան ու հայտնեն իրենց սկզբունքային կարծիքը բարեփոխումների վերաբերյալ: Սակայն այս պահին եւ առկա իրավիճակում մեզ համար առաջնային է եւ կարեւոր մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը, այդ պատճառով էլ գտնում եմ, որ քվեարկությունը պետք է տեղափոխել ավելի ուշ ժամանակահատված»,-ասաց Պուտինը՝ հավելելով, որ եկող շաբաթը հայտարարում է ոչ աշխատանքային, հանգստի շաբաթ, որը կսկսվի շաբաթ օրվանից՝ մարտի 28-ից եւ կտեւի մինչեւ հաջորդ կիրակի՝ ապրիլի 5-ը:

ՌԴ նախագահը հորդորեց այդ օրերն անցկացնել ոչ թե զբոսանքների, զվարճանքների եւ առեւտրի վրա, այլ ընտանիքում, տանը հանգսի եղանակով:

«Չպետք է անլուրջ վերաբերվել խնդիրին եւ մտածել՝ ինձ հիվանդությունը մոտ չի գա, ինձ ոչինչ չի լինի: Վիրուսը կարող է սպառնալ յուրաքանչյուրին եւ այն, ինչ այժմ կատարվում է Իտալիայում, Իսպանիայում ու ողջ Եվրոպայում, մոտ ապագայում կարող է սպառնալ մեզանից յուրաքանչյուրին: Պետք է խնայել  սեփական անձին եւ մտերիմներին, իսկ դրա լավագույն տարբերակը տանը մնալն է»,-նշեց ՌԴ առաջնորդը:

Տնտեսության պահպանման, տնտեսվարողներին եւ քաղաքացիներին աջակցելու գործողությունների շրջանակում նախագահն առաջարկել է հետեւյալ միջոցները.

  1. Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով առաջիկա ամբողջ շաբաթը ՌԴ տարածում կհայտարարվի որպես ոչ աշխատանքային՝ աշխատող քաղաքացիների շաբաթավճարի պահպանմամբ: Կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր կառույցները, այդ թվում՝ տրանսպորտը, ՏԻՄ մարմիններն ու առողջապահական հինարկները կշարունակեն աշխատանքը:
  2. Հաջորդ վեց ամիսների ընթացքում բոլոր սոցիալական վճարների ու նպաստների երկարաձգումները կկատարվեն՝ առանց փաստաթղթերի տրամադրման, նախկին տվյալներով:
  3. Մեծ Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ վետերանների և աշխատանքի առաջամարտիկների համար նախատեսված վճարումները պետք է տրվեն ապրիլին:
  4. Հիվանդության թերթիկով աշխատավարձի տրամադրումը պետք է հաշվարկվի առնվազն մեկ ամսվա նվազագույն աշխատավարձի չափով:
  5. Գործազրկության նպաստները կհավասարվեն նվազագույն աշխատավարձին:
  6. Ծնողներական կապիտալի իրավունք ունեցող երեխաների ընտանիքներին աջակցելու համար, առաջիկա 3 ամսում նրանց վճարվելու է մինչեւ 3 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար 5 հազար ռուբլի:
  7. Ամսական եկամտի ավելի քան 30%-ի անկման դեպքում քաղաքացին պետք է տարկետում ստանա սպառողական և հիփոթեքային վարկերի սպասարկման հարցում:
  8. Փոքր և միջին բիզնեսին հարկ վճարելու տակետում կտրվի վեց ամսվով՝ բացառությամբ ԱԱՀ-ի:
  9. Կառավարությունը և Կենտրոնական բանկը պետք է առաջարկեն ու ձեռնարկեն լրացուցիչ միջոցներ՝ տնտեսության իրական հատվածի կայուն զարգացման համար, ներառյալ պետական երաշխիքներ:
  10. Արտերկիր մուտք գործող տոկոսների եւ շահաբաժինների տեսքով եկամտի բոլոր վճարումները հարկվելու են 15% տոկոսադրույքով:
  11. Բանկային ավանդներից ստացված տոկոսագումարներն ու եկամուտները ավելի քան մեկ միլիոն ռուբլի պարտքային արժեթղթերում կատարված ներդրումներից հարկվելու են 13% տոկոսադրույքով:
  12. Նվազագույն ապահովագրական պարգեւավճարները 15% -ով նվազեցնել նվազագույն աշխատավարձից բարձր աշխատավար ստացողների համար՝ հատկապես նրանց, որոնք աշխատում են փոքր եւ միջին բիզնեսի համար:
  13. Մտցնել ծանր իրավիճակում գտնվող ձեռնարկությունների սնանկության վեցամսյա մորատորիում. սնանկության կարգը պետք է լինի իրագործելի եւ ոչ մեծ:
  14. Վերանայել վարկի տրամադրման մեխանիզմ անհատ ձեռնարկատերերի համար, որոնք տուժել են կորոնավիրուսի հետեւանքով:

Նախագահը նաեւ կոչ է արել քաղաքացիներին չապավինել «ռուսական հնարավորություններին» եւ հետեւել կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված հորդորներին, կանխել կորոնավիրուսի տարածումը, պատասխանատու լինել սեփական անձի եւ շրջապատի համար:

«Եթե պետությունը, քաղաքացիներն ու հասարակությունը միասին գործեն, մենք արդյունքի կհասնենք: Կարեւոր է յուրաքանչյուր քաղաքացու անհատական պատասխանատվությունը, աչալրջությունն ու  խնդրի խորքայնության գիտակցումը: Մենք արդյունքների չենք հասնի, եթե չհամագործակցենք միմյանց հետ»,-եզրափակեց նախագահը:

Վերջին տվյալենրով, Ռուսաստանի Դաշնության տարածքում COVID-19 կորոնավիրուսով վարակման 658 հաստատված դեպք կա, որից միայն 410-ը՝ Մոսկվայում: Առողջացել եւ դուրս է գրվել 29 մարդ, 122 հազար մարդ գտնվում է հսկողության տակ, այսօրվա տվյալներով կորոնավիրուսից երկրում 2 մահացության դեպք է գրանցվել, երկուսն էլ՝ ուղեկից հիվադնություններով 73-ամյա եւ 88-ամյա տարեցներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով, աշխարհում կորոնավիրուսով վարակված ավելի քան 370 հազար մարդ կա, մահացել է 16 հազար մարդ:

Տպել
38105 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան