COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից

25/03/2020 schedule20:52

ՊՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ  COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից:

«Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը և տարածումը կանխելու նպատակով զինված ուժերում իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ:

Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերում բացի ժամկետային զինծառայողներից ծառայություն է իրականացնում նաև քաղաքացիական բնակչության հետ անմիջական շփում ունեցող պայմանագրային կազմը (սպա, ենթասպա, շարքային-պայմանագրայիններ), մշտապես կատարվում են համաճարակաբանական հարցումներ, իրականացվում են բուժզննումներ:

Այս պահին COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք պայմանագրային զինծառայողներից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։ Զինծառայողները մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասից են։

Նախապես մշակված պլանի համաձայն, անհրաժեշտ պայմաններում կազմակերպվել է սերտ կոնտակտավորների մեկուսացում, իսկ շփումների մյուս շրջանակը ինքնամեկուսացված է։

ԶՈՒ ռազմաբժշկական հաստատությունները համալրված են անհրաժեշտ նյութական միջոցներով, բուժանձնակազմը պատրաստ է իրականացնելու նոր կորոնավիրուսային վարակով ընդունված հնարավոր հիվանդների համապատասխան բուժումը»,-ասված է հայտարարության մեջ, որը փոխանցում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում:

Տպել
950 դիտում

ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած

«COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին». առցանց քննարկմանը նաեւ Արսեն Թորոսյանն է մասնակցում (ուղիղ)

Ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը. Տիգրան Ավինյան

Դեռ շատ դիմակներ կպատռվեն

Լրագրողների մուտքն Արցախ ազատ է, անգամ եթե մեքենայում 3 հոգով են, կանցնեն. Հայկ Մհրյան

Մենք կոչված ենք ծառայություն մատուցել ՀՀ քաղաքացիներին, որի համար երդում ենք տվել. Հայկ Մհրյան

Հեռավար կրթությունը Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներից շատերի համար անհասանելի է

Արևմտահայերենով օնլայն հեքիաթներ՝ Թումանյանի թանգարանից

Մարտի 28-ի ժամը 9:00-ի դրությամբ ՀՀ-ում 96 անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները (տեսանյութ)

ՀՀ նախագահն ինժեներներին առաջարկել է ստեղծել թոքերի պարզագույն օդափոխիչներ, որոնք կարտադրվեն Հայաստանում

Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ

Բարև Ձեզ, Ձեզ Նիկոլն է անհանգստացնում Փաշինյան. վարչապետը շարունակում է հեռախոսազրույցը քաղաքացիների հետ (տեսանյութ)

Ուսումնասիրեք երգեհոնի «թոքերը». մշակութային կորոնադադար՝ Արամ Խաչատրյան համերգասրահում (տեսանյութ)

Օտարերկրացիների մուտքը Վրաստան արգելված է. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների աշխատակիցները կվճարվեն հարկադիր պարապուրդի համար

Հրդեհներ են բռնկվել ՀՀ խոտածածկ տարածքներում

Արցախի բուժհաստատություններում պլանային վիրահատությունները ժամանակավորապես կասեցվել են

Լրջության եվ պատասխանատվության մարտահրավերը

Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին «Mazda»-ն շրջվել է. կա զոհ

Մարտի 27-ին մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման 722 արձանագրություն է կազմվել