Հերիք է մարդկանց ներշնչենք, որ իրենք խեղճ են. Իրենք խեղճ չեն, ունեն ընտրած Կառավարություն, որն իրենց կպաշտպանի. Փաշինյան

«Սոցիալական օգնությունների մասին խոսելը շատ հեշտ է եւ գայթակղիչ: Բայց ես ուզում եմ ասել,որ էդ սոցիալական օգնությունների գաղափարախոսությունը ավերածություններ է  արել մեր երկրում եւ մենք մինչեւ հիմա չենք կարողանում հաղթահարել դա»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով. «Այո՛, աջակցություն ֆորսմաժորային պայմաններում պետք է լինի, բայց մեր հիմնական ուղերձը պետք է լինի այն, որ սոցիալական բարդությունները պետք է հաղթահարել աշխատանքի միջոցով: Հիմա աշխատանքի հնարավորությունները սահմանափակված են, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ աշխատողին պահենք աշխաավայրում, աջակցենք որ աշխատավարձ ստանա եւ կարիք ունեցողների խմբում չհայտնվի»:

Լուսավոր Հայաստանից Արկադի Խաչատրյանի հարցին, թե եթե 1 ամսվա արտակարգ դրությունը բավարար չլինի՝ դրանից հետո ինչ քայլեր է անելու Կառավարությունը, վարչապետը պատասխանեց, որ նույն ծրագրերը շարունակելու են: Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ 6 ամսով քաղաքացիներին փակելու են տներում: Փաշինյանն ասաց, որ մեկ շաբաթվա այս իրավիճակից հետո պետք է դիտարկեն ազդեցությունը իրավիճակի վրա, կարող է պարզվի՝ ժողովրդին կոչ անել զբաղվել իրենց գործերով:

«Եկեք փարոսային փոսի մեջ ավելի չընկղմվենք: Դա ստեղծվել է ընտրակաշառքային համակարգով մարդկանց կախման մեջ պահելու համար: Մենք պետք է հակառակ տրամաբանությամբ գնանք…Այս ճգնաժամից մենք պրոբլեմներ ենք ունենալու, բայց այն բոլորի համար ստեղծելու է հնարավորություններ…Կուչ գալու տրամաբանությունից պետք է դուրս գանք, մարդկանց ոչ թե այս ամբիոնից կուչ գալու կոչեր պետք է անենք, այլ պետք է պատրաստվենք թռիչքի, պետք է պատրաստվենք հաղթանակի, պետք է պատրաստվենք բարեկեցության, հերիք է մարդկանց ներշնչենք, որ իրենք խեղճ են, անօգնական են: Իրենք խեղճ չեն, ունեն ընտրած Կառավարություն եւ իրենց ընտրած կառավարությունը իրենց կպաշտպանի»:

Խոսելով դիմակների եւ այլ պարագաների անհրաժեշտ քանակ ունենալու մասին՝ Փաշինյանն ասաց, որ դիմակների մասին հարցեր տվողները պետք է նայեն, թե շատ զարգացած երկրներում այսօր ինչ իրավիճակ է.

«Մարդիկ տանում, լվանում են, գիշերը բալկոնից կախում են՝ չորանում է, օգտագործում են…Փողոցներում ծառերի տակ մահճակալներ են դրած եւ սիստեմաներ են միացրած, փողոցում՝ ծառերի տակ: Սենց բան Հայաստանում լիներ, պատկերացնո՞ւմ եք էս դահլիճում ինչ կկատարվեր»,- նկատեց վարչապետը:

Տպել
4024 դիտում

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ