Աշխարհը, ցավոք, մեզանից ավելի լավ է մեզ ճանաչում իբրև քրիստոնյա. Վահրամ քահանա Մելիքյան

«Ուշադիր հետևելով խորհրդարանական քառօրյային՝ ցանկանում եմ արձանագրել հետևյալը. աշխարհը, ցավոք, մեզանից ավելի լավ է մեզ ճանաչում իբրև քրիստոնյա և քրիստոնեական հարուստ ժառանգության կրող ժողովուրդ:

Մարտի 18-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում տեղի ունեցավ համազգային աղոթք և ժամերգություն, որի ավարտին Հայրապետը հանդես եկավ ժողովրդին ուղղված կոչով: Հոգևոր սննդի և մասնավորապես ազգի հոգևոր առաջնորդի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձների պակաս հատկապես ստեղծված ծանր իրավիճակում չի նկատվում: Ավելին՝ Եկեղեցու կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերի արդյունքում արարողությունների սփռման և համապատասխան անհրաժեշտ քարոզչության առումով մեր եկեղեցականները որդեգրում են առցանց հեռարձակումների միջոցները։ Գովելի է, որ դրան նպաստում են նաև պատկան պետական կառույցները և տարբեր լրատվամիջոցները: Ամեն օր Մայր Աթոռում, Հայաստանի և սփոյռւքի թեմերի եկեղեցիներում կատարվում են բժշկության աղոթքներ, որոնք ևս լայնորեն տարածվում են համացանցում: Ցավոք, որոշ մարդիկ այդ ամենը չեն նկատում, բայց ժրաջան քննադատում են»,-ֆեյսբուքի իի էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

Քահանան նաև տեղեկացրել է, որ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ պարբերաբար գումարվում է եպիսկոպոսների ժողով, որի ընթացքում քննարկվում են համավարակի հաղթահարմանն ուղղված կարնխարգելիչ միջոցառումների շրջանակներում Եկեղեցու անելիքները և ծրագրվում բոլոր անհրաժեշտ քայլերը, ցուցումներ տրվում թեմերի առաջնորդներին և բոլոր եկեղեցականներին իրենց հովվական առաքելության առնչությամբ՝ նկատի ունենալով եկեղեցական ծիսակարգի և կանոնների բոլոր առանձնահատկությունները, նաև մշտական հորդոր հնչեցնելու՝ ստեղծված բարդ իրավիճակում հետևելու պետական կառույցների սահմանած կանոններին:

Շաբաթներ առաջ քննարկվել է նաև Մայր Աթոռում պահվող սրբազան մասունքների դուրս բերման հնարավորությունը և դրանց գործածությամբ համապատասխան կարգերի կատարումը: Առաջիկա շաբաթ օրը՝ Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապ մուտքի տոնին դուրս է բերվելու մեր հավատի հոր՝ Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջը, որով կատարվելու է Մաղթանք մեր հայրենիքի և մեր ժողովրդի համար: Արարողությանը, որը դռնփակ է անցկացվելու, ժողովուրդը հնարավորություն կունենա հետևելու առցանց: Մնացյալ որոշումների վերաբերյալ նույնպես, ըստ քահանայի, հավատավոր ժողովուրդը ժամանակին պատշաճորեն կիրազեկվի:

«Թող բոլորը վստահ լինեն, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հոգևոր դասի կողմից իրականացվում է և կարվի ամենը մեր ժողովրդի հավատի զորացման ու լավատեսության ոգու ամրության, մեր ժողովրդի զավակների բժշկության, աշխարհում խաղաղ ու բարօր կյանքի վերականգնման համար»,-գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը:

Տպել
576 դիտում

Ոստիկանությունը փողոցում ոչ թե դիմակ ու ձեռնոց է պահանջում, այլ՝ անձնագիր ու տեղաշարժման թերթիկ

ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած

«COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին». առցանց քննարկմանը նաեւ Արսեն Թորոսյանն է մասնակցում (ուղիղ)

Ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը. Տիգրան Ավինյան

Դեռ շատ դիմակներ կպատռվեն

Լրագրողների մուտքն Արցախ ազատ է, անգամ եթե մեքենայում 3 հոգով են, կանցնեն. Հայկ Մհրյան

Մենք կոչված ենք ծառայություն մատուցել ՀՀ քաղաքացիներին, որի համար երդում ենք տվել. Հայկ Մհրյան

Հեռավար կրթությունը Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներից շատերի համար անհասանելի է

Արևմտահայերենով օնլայն հեքիաթներ՝ Թումանյանի թանգարանից

Մարտի 28-ի ժամը 9:00-ի դրությամբ ՀՀ-ում 96 անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները (տեսանյութ)

ՀՀ նախագահն ինժեներներին առաջարկել է ստեղծել թոքերի պարզագույն օդափոխիչներ, որոնք կարտադրվեն Հայաստանում

Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ

Բարև Ձեզ, Ձեզ Նիկոլն է անհանգստացնում Փաշինյան. վարչապետը շարունակում է հեռախոսազրույցը քաղաքացիների հետ (տեսանյութ)

Ուսումնասիրեք երգեհոնի «թոքերը». մշակութային կորոնադադար՝ Արամ Խաչատրյան համերգասրահում (տեսանյութ)

Օտարերկրացիների մուտքը Վրաստան արգելված է. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների աշխատակիցները կվճարվեն հարկադիր պարապուրդի համար

Հրդեհներ են բռնկվել ՀՀ խոտածածկ տարածքներում

Արցախի բուժհաստատություններում պլանային վիրահատությունները ժամանակավորապես կասեցվել են

Լրջության եվ պատասխանատվության մարտահրավերը

Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին «Mazda»-ն շրջվել է. կա զոհ