Ըմբռնումով կընդունեմ, եթե որոշվի հետաձգել ընտրությունները. Մասիս Մայիլյան

26/03/2020 schedule13:33

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ըմբռնումով կմոտենա, եթե որոշում կայացվի հետաձգել Արցախում ընտրությունները:

«Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին Արցախից, Հայաստանից և Սփյուռքից շատերն են դիմում ինձ խնդրանքով՝ հստակեցնելու իմ դիրքորոշումը կորոնավիրուսի տարածման պայմաններում ընտրությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ։

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեր քաղաքական թիմը «Նոր Արցախ» դաշինքի և դաշնակից մյուս ուժերի հետ միասին հսկայական աշխատանք է տարել արմատական բարեփոխումների մեր հայեցակարգը հանրության առավել լայն շերտերի համար հասանելի և ընկալելի դարձնելու համար։ Միանշանակ կարող ենք փաստել, որ հանրության լայն շրջանակներում ոգևորություն է նկատվում, ընտրողների զգալի մասի մոտ առկա են կամք ու վճռականություն՝ արմատական բարեփոխումների ճանապարհով Նոր Արցախի հիմքը դնելու, ինչը հավելյալ վստահություն է ներշնչում մեզ, որ մարտի 31-ին կարձանագրվի զարգացման նոր հայեցակարգի հաղթանակը։

Միևնույն ժամանակ, մեզ պատուհասած համաճարակի գնալով ահագնացող վտանգը ստիպում է նորովի գնահատել իրավիճակը և գիտակցել ընտրությունների հետ կապված բոլոր ռիսկերը։

ՀՀ-ի հետ մենք ունենք անվտանգության ընդհանուր միջավայր, ուստի համաճարակի դեմ պայքարի տրամաբանությունն ու մարտավարությունը նույնական ու միասնական պետք է լինեն՝ խարսխված լինելով ՀՀ-ի՝ արդեն իսկ ձեռք բերված փորձի վրա և ներդաշնակեցնելով բոլոր ջանքերը։ Համաշխարհային փորձը վկայում է, որ համաճարակի վտանգների թերագնահատումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Խորապես գիտակցելով մեր ազգային անվտանգությանը սպառնացող այսօրվա մարտահրավերները և մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը բացարձակ արժեք համարելով՝ ամենայն անկեղծությամբ ու պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ըմբռնումով կընդունեմ, եթե որոշվի հետաձգել ընտրությունները։

Առողջություն եմ մաղթում բոլորիս և վստահ եմ, որ մեր ժողովուրդը հաղթանակած ու ամրապնդված է դուրս գալու այս փորձությունից»,- գրել է Մայիլյանը: 

Տպել
311 դիտում

ԱԻՆ-ը վարակազերծման միջոցառումներ է իրականացրել հանրապետության 666 հանրային վայրերում (տեսանյութ)

Հայ խաղաղապահները ներկայացնում են զորախմբերի ներկա վիճակն ու կորոնավիրուսի հետ կապված առկա տվյալները (ուղիղ)

Ոստիկանությունը փողոցում ոչ թե դիմակ ու ձեռնոց է պահանջում, այլ՝ անձնագիր ու տեղաշարժման թերթիկ

ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած

«COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին». առցանց քննարկմանը նաեւ Արսեն Թորոսյանն է մասնակցում (ուղիղ)

Ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը. Տիգրան Ավինյան

Դեռ շատ դիմակներ կպատռվեն

Լրագրողների մուտքն Արցախ ազատ է, անգամ եթե մեքենայում 3 հոգով են, կանցնեն. Հայկ Մհրյան

Մենք կոչված ենք ծառայություն մատուցել ՀՀ քաղաքացիներին, որի համար երդում ենք տվել. Հայկ Մհրյան

Հեռավար կրթությունը Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներից շատերի համար անհասանելի է

Արևմտահայերենով օնլայն հեքիաթներ՝ Թումանյանի թանգարանից

Մարտի 28-ի ժամը 9:00-ի դրությամբ ՀՀ-ում 96 անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները (տեսանյութ)

ՀՀ նախագահն ինժեներներին առաջարկել է ստեղծել թոքերի պարզագույն օդափոխիչներ, որոնք կարտադրվեն Հայաստանում

Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ

Բարև Ձեզ, Ձեզ Նիկոլն է անհանգստացնում Փաշինյան. վարչապետը շարունակում է հեռախոսազրույցը քաղաքացիների հետ (տեսանյութ)

Ուսումնասիրեք երգեհոնի «թոքերը». մշակութային կորոնադադար՝ Արամ Խաչատրյան համերգասրահում (տեսանյութ)

Օտարերկրացիների մուտքը Վրաստան արգելված է. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների աշխատակիցները կվճարվեն հարկադիր պարապուրդի համար

Հրդեհներ են բռնկվել ՀՀ խոտածածկ տարածքներում

Արցախի բուժհաստատություններում պլանային վիրահատությունները ժամանակավորապես կասեցվել են