Հրաժարական է տվել Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավարը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հրաժարական է ներկայացրել Լոռու մարզի Մեծավան խոշորացված համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանը: Հրաժարականի դիմումը նա ներկայացրել է ավագանու նիստին: Ավագանու 11 անդամներից նիստին ներկա 10 անդամները հաստատել են համայնքի ղեկավարի հրաժարականը:

ՀԺ-ն փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Սերյոժա Վարդանյանից, հեռախոսազանգին, սակայն, պատասխանեց համայնքի ղեկավարի տեղակալ Արուս Դումիկյանը, որն էլ տեղեկությունը հաստատեց: Ըստ տեղակալի՝ հրաժարականի պատճառը Սերյոժա Վարդանյանի առողջական խնդիրներն են: Վարդանյանը Մեծավանի գյուղապետ էր ընտրվել 1996 թ.-ից:

Նրա անունը շրջանառվում է մի քանի քրեական գործերի՝ պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաեւ յուրացումների հետ: Նա 2018 թ.-ին ձերբակալվել էր չարաշահումներ կատարելու կասկածանքով, սակայն պատճառված վնասը վերականգնելուց հետո ազատ էր արձակվել:

Լոռու մարզպետարանի ՏԻՄ վարչությունից ՀԺ-ին հայտնեցին, որ, ըստ գործող կարգի, 3-օրյա ժամկետում Լոռու մարզպետը պետք է համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակի: Այնուհետ արդեն ավագանու որոշումը կներկայացնեն կառավարություն, որն էլ ընտրության օր կորոշի:

Տպել
2308 դիտում

Ոստիկանությունը փողոցում ոչ թե դիմակ ու ձեռնոց է պահանջում, այլ՝ անձնագիր ու տեղաշարժման թերթիկ

ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած

«COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին». առցանց քննարկմանը նաեւ Արսեն Թորոսյանն է մասնակցում (ուղիղ)

Ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը. Տիգրան Ավինյան

Դեռ շատ դիմակներ կպատռվեն

Լրագրողների մուտքն Արցախ ազատ է, անգամ եթե մեքենայում 3 հոգով են, կանցնեն. Հայկ Մհրյան

Մենք կոչված ենք ծառայություն մատուցել ՀՀ քաղաքացիներին, որի համար երդում ենք տվել. Հայկ Մհրյան

Հեռավար կրթությունը Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներից շատերի համար անհասանելի է

Արևմտահայերենով օնլայն հեքիաթներ՝ Թումանյանի թանգարանից

Մարտի 28-ի ժամը 9:00-ի դրությամբ ՀՀ-ում 96 անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները (տեսանյութ)

ՀՀ նախագահն ինժեներներին առաջարկել է ստեղծել թոքերի պարզագույն օդափոխիչներ, որոնք կարտադրվեն Հայաստանում

Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ

Բարև Ձեզ, Ձեզ Նիկոլն է անհանգստացնում Փաշինյան. վարչապետը շարունակում է հեռախոսազրույցը քաղաքացիների հետ (տեսանյութ)

Ուսումնասիրեք երգեհոնի «թոքերը». մշակութային կորոնադադար՝ Արամ Խաչատրյան համերգասրահում (տեսանյութ)

Օտարերկրացիների մուտքը Վրաստան արգելված է. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների աշխատակիցները կվճարվեն հարկադիր պարապուրդի համար

Հրդեհներ են բռնկվել ՀՀ խոտածածկ տարածքներում

Արցախի բուժհաստատություններում պլանային վիրահատությունները ժամանակավորապես կասեցվել են

Լրջության եվ պատասխանատվության մարտահրավերը

Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին «Mazda»-ն շրջվել է. կա զոհ