Լոլիկի վաճառքի գինը նախորդ տարիներին նույն սեզոնին 750 դրամ էր, այսօր՝ 1300 դրամ․ էկոնոմիկայի փոխնախարար

Ստեղծված իրավիճակում գյուղատնտեսության ոլորտն էլ ավելի մեծ կարեւորության է արժանանում։ Այս մասին այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ հավելելով, որ ամբողջ աշխարհում գնալով աճում է գյուղատնտեսական մթերքների եւ ապրանքների պահանջարկը։ Քանի որ այսօր կառավարությունում հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման գյուղատնտեսությանը վերաբերող միջոցառումը, փոխնախարարը ներկայացրեց հենց այն գործիքակազմերը, որով պատրաստվում են մեղմել հետեւանքները։

«Փորձել ենք գյուղատնտեսության ոլորտում ընդգրկել ամբողջական շղթա՝ սկսած փոքր ֆերմերներից մինչեւ վերամշակողներ եւ արտահանողներ։ Առաջին գործիքակազմը վերաբերում է կարողությունների զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրման գործունեության արդյունավետության բարձրացմանը»,- ասաց Խոջոյանը՝ շեշտելով, որ գյուղատնտեսական վարկերը լինելու են 0%-ով։

Նրա խոսքով՝ մինչեւ 1 մլն դրամ միկրովարկերը մարդիկ կարող են վերցնել 0 տոկոս տոկոսադրույքով՝ մինչեւ 9 ամիս արտոնյալ, իսկ ընդհանուր՝ մինչեւ 24 ամիս ժամկետով։ 3-15 մլն դրամանոց վարկատեսակները տրամադրվում են մինչեւ 5 տարի ժամկետով, արտոնյալ ժամկետն էլ սահմանվում է 12 ամիս։ «Մենք առանձնացրել ենք նաեւ թիրախային այն ճյուղերը, որոնք առավել շահութաբեր եւ արդյունավետ ուղղություններ են։ Օրինակ՝ ինտենսիվ այգիների, ջերմոցների հիմնումը, խելացի անասնաշենքերը»,- ասաց փոխնախարարը։

Այն, որ շուկայում թանկացումներ են, փոխնախարարի կարծիքով՝ այստեղ դեր է խաղում Իրանից չներմուծվող ապրանքատեսակների գործոնը։ «Մի կողմից ջերմատնային տնտեսությունները բողոքում են, որ շուկաների հասանելիության խնդրի առաջ են կանգնում, մյուս կողմից էլ նախորդ տարիներին նույն սեզոնին լոլիկի վաճառքի գինը 750 դրամ էր, այսօր՝ 1300 դրամ։ Դա պայմանավորված է նաեւ նրանով, որ ինչ-որ չափով սահմանափակվել է ներկրումը»,- եզրափակեց Խոջոյանը։

Տպել
4154 դիտում

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը