Հղիության և պտղի զարգացման վրա կորոնավիրուսի ազդեցությունը գնահատել առայժմ հնարավոր չէ․ Արսեն Թորոսյան

Հղիության և պտղի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին խոսելը վաղ է. վարակը հայտնաբերվել է մոտ երեք ամիս առաջ եւ ասել, թե պտղի վրա ինչ ազդեցություն կթողնի կամ առհասարակ այլ ուշացած ինչ հետեւանքներ կարող է ունենալ, դեռ հնարավոր չէ: Այսօր ասուլիսում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Տարբեր դեպքեր կան, երբ նկարագրված է, որ բարդ դեպքերում թոքի ֆիզբրոզ է առաջանում, հետեւաբար թոքի ծավալը փոքրանում է, ու մարդիկ հնարավոր է՝ շնչառության հետ կապված խնդիրներ ունենան: Ես դա չեմ բացառում հատկապես ռիսկի խմբում գտնվող եւ մեծ տարիքի մարդկանց մոտ: Բայց նաեւ ավելի շատ են՝ հազարավոր են նկարագրված այն դեպքերը, որ առնվազն այս կարճ ժամանակաշրջանում բուժված քաղաքացիների մոտ որեւէ առողջական լուրջ կամ նկատելի խնդիր չի եղել»,- հավելեց նա:

Պատասխանելով կորոնավիրուսի՝ հղիների վրա հավանական ազդեցության մասին հարցին՝ նա ասաց. «Հղիների մասով մինչ օրս ծանր կամ վատ վերջաբանով դեպքեր համենայն դեպս ինձ հայտնի չեն: Հղիների՝ կորոնավիրուսի հիվանդությունը կրելը նույնացվում է երեխաների կրելու հետ, որովեհտեւ իմունիտետի անկում է տեղի ունենում, իսկ այս հիվանդության առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ իմունիտետի գերգրգռվածություն է լինում, որը վնասում է սեփական թոքի բջիջները»:

Կորոնավիրուսի բուժման համար նոր կիրառվող դեղի՝ քլորոքուինի ազդեցության մեխանիզմներից մեկն էլ, ինչպես բացատրեց նախարարը, հենց իմունիտետի ճնշումն է, որը օգնում է թոքի հյուսվածքն արագ չվնասվի մեր իսկ իմունինտետի պատճառով:

Հղիության, պտղի զարգացման վրա կորոնավիրուսի ազդեցությունը գնահատելու համար, նրա խոսքով, տարիներ են պետք:

Տպել
199 դիտում

Ոստիկանությունը փողոցում ոչ թե դիմակ ու ձեռնոց է պահանջում, այլ՝ անձնագիր ու տեղաշարժման թերթիկ

ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. կա տուժած

«COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին». առցանց քննարկմանը նաեւ Արսեն Թորոսյանն է մասնակցում (ուղիղ)

Ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը. Տիգրան Ավինյան

Դեռ շատ դիմակներ կպատռվեն

Լրագրողների մուտքն Արցախ ազատ է, անգամ եթե մեքենայում 3 հոգով են, կանցնեն. Հայկ Մհրյան

Մենք կոչված ենք ծառայություն մատուցել ՀՀ քաղաքացիներին, որի համար երդում ենք տվել. Հայկ Մհրյան

Հեռավար կրթությունը Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներից շատերի համար անհասանելի է

Արևմտահայերենով օնլայն հեքիաթներ՝ Թումանյանի թանգարանից

Մարտի 28-ի ժամը 9:00-ի դրությամբ ՀՀ-ում 96 անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները (տեսանյութ)

ՀՀ նախագահն ինժեներներին առաջարկել է ստեղծել թոքերի պարզագույն օդափոխիչներ, որոնք կարտադրվեն Հայաստանում

Անցած 7 օրում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ

Բարև Ձեզ, Ձեզ Նիկոլն է անհանգստացնում Փաշինյան. վարչապետը շարունակում է հեռախոսազրույցը քաղաքացիների հետ (տեսանյութ)

Ուսումնասիրեք երգեհոնի «թոքերը». մշակութային կորոնադադար՝ Արամ Խաչատրյան համերգասրահում (տեսանյութ)

Օտարերկրացիների մուտքը Վրաստան արգելված է. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների աշխատակիցները կվճարվեն հարկադիր պարապուրդի համար

Հրդեհներ են բռնկվել ՀՀ խոտածածկ տարածքներում

Արցախի բուժհաստատություններում պլանային վիրահատությունները ժամանակավորապես կասեցվել են

Լրջության եվ պատասխանատվության մարտահրավերը

Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին «Mazda»-ն շրջվել է. կա զոհ