Առաջարկվում է տուգանք սահմանել ավտոմեքենաներում կատալիտիկ չեզոքացուցիչների բացակայության կամ դրանց անսարքության դեպքում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է տուգանք սահմանել առանց չեզոքացման համակարգի (катализатор) եւ անսարք վիճակում գտնվող չեզոքացման համակարգով ավտոտրանսպորտային միջոցի շահագործման համար։ Համապատասխան նախագիծը նախարարությունն արդեն քննարկման է ներկայացրել։

Նշենք, որ նախարարությունը լրացում է կատարել նախագծի սկզբնական հրապարակված տարբերակում եւ շեշտել է, որ խոսքը վերաբերվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված եւ հաշվառված ավտոմեքենաներին։ 

Նախարարությունը նշել է, որ ՀՀ-ում ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի ու օգտագործողների կողմից ապամոնտաժվում եւ վաճառվում են կատալիտիկ չեզոքացուցիչները։ Պատճառը դրանց մեծ գինն է, քանի որ կատալիտիկ չեզոքացուցիչի արտադրության համար կիրառվում են թանկարժեք մետաղներ՝ ոսկի, պլատին, պալադիում եւ ռոդիում: Իսկ, եթե տրանսպորտային միջոցը շահագործվում է առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով՝ վնասակար նյութերն անարգել արտանետվում են մթնոլորտային օդ, ինչը չափազանց վտանգավոր է, մանավանդ եթե ստանում է զանգվածային բնույթ, ինչպես ներկայումս նկատվում է ՀՀ-ում։

Այսպիով՝ նրանք առաջարկում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում ավելացնել հոդված, որով կսահմանվի տուգանք՝ քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետեւանքով առաջացող բանած գազերի չեզոքացման համակարգի, դրա բաղկացուցիչ տարրերի, դրա հետ գործնականորեն կապված տվիչների ու կառավարման համակարգերի ապամոնտաժման, վնասման, դրանց չօգտագործման, շահագործման կանոնների խախտման, ինչպես նաեւ չեզոքացման համակարգի անսարքությունների առկայությամբ ավտոտրանսպորտային միջոցների շահագործման համար։

Նախագծով նախատեսվում է առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով տրանսպորտային միջոցների շահագործման դեպքում նշանակել տուգանք՝ քաղաքացիների նկատմամբ`300 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ`500 հազար դրամի չափով։ 

Տուգանքի չափը պայմանավորված է ապամոնտաժված կատալիտիկ չեզոքացուցիչների շուկայական գներով։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանց միջին գինը հասնում է 300 հազար դրամի։ Հանդիպում են նաեւ ավելի մեծ արժեք ունեցող չեզոքացուցիչներ, որը պայմանավորված է դրանում պարունակվող թանկարժեք մետաղների մեծ քանակով։ Հետեւաբար, նախատեսվող տուգանքի չափը չպետք է փոքր լինի քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից կատալիտիկ չեզոքացուցիչի ապամոնտաժման եւ իրացման արդյունքում ստացվելիք դրամական օգուտից։

Նախարարությունը կարծում է, որ օրենքի ընդունման արդյունքում էականորեն կնվազեն մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալները, ինչպես նաեւ դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի եւ մարդու կյանքի ու առողջության վրա։

Տպել
19790 դիտում

«Փորձում են Գեւորգ Լոռեցյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել». պաշտպան

Nissan ընկերությունը նվազեցնում է արտադրությունն ու փակում գործարաններ. աշխատակիցները բողոքում են

33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու գործով ձեռք են բերվել տվյալներ դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ

Նիգերիայում զինված հանցախումբը հարձակվում է գյուղերի վրա. տասնյակ սպանվածներ կան

Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է

Կայացել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը

Մարտի առաջին կեսին կատարվել է կորոնավիրուսի 411 թեստ, մայիսի առաջին կեսին՝ 16.828, մահացածների մեծ մասը 60-70 տարեկան է

ԱՄՆ-ի դրամաշնորհով ֆինանսավորված Medmedia.am-ը COVID-19-ի մասին ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում. The Guardian

Ակունք գյուղում հացատուն է հրդեհվել

Մարմաշենում մահացած երիտասարդի գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել. կա ձերբակալված

Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ՔԿ. խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը

Հրդեհ է բռնկվել Արտավազ գյուղի անտառում

ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել

Մեր պետությունների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա. Գիորգի Գախարիա

Վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել․ Նիկոլ Փաշինյան

Ոչ ոք չի կարող բացառել, որ կվերադառնանք կարանտինի, բայց մինչ այդ կլինեն այլ խստացումներ. վարչապետ

316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53-ը՝ ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք

2000 քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, կասեցվել՝ 62 տնտեսվարողի գործունեություն. ՀՀ ոստիկանապետ

Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով՝ ավելի լրջանում է. վարչապետ