Վանաձորում շարունակվում են կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածքումը կանխելու նպատակով Վանաձորում արդեն 3-րդ օրն է, իրավապահները, պարետի որոշման համաձայն, անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումներից ելնելով, շարունակում են ստուգել փողոցներով քայլող քաղաքացիների մոտ անձնագրի ու տեղեկատվական թերթիկների առկայությունը:

Բոլորին մեկ առ մեկ մոտենում, պատվի առնում, ապա պահանջում են ներկայացնել վերը նշվածները: Գրեթե բոլորը, անկախ տարիքից, իրենց մոտ ունեին թե՛ անձնագրեր, թե՛ տեղեկատվական թերթիկներ: Շատերի մոտ դրանք թեպետ ձեռագիր էին, սակայն՝ մանրամասն լրացված: Ոստիկանները ստուգում էին ոչ միայն հետիոտներին, այլ նաեւ կանգառներում մոտենում երթուղային գազելներին ու ուղեւորներից եւս պահանջում ներկայացնել տեղեկատվական թերթիկներ: Բոլոր նրանք, որոնք իրենց մոտ չունեին անձնագիր կամ տեղեկատվական թերթիկ, հրավիրվում էին ոստիկանության համապատասխան բաժին:

Ճանապարհային ոստիկանությունն էլ իր հերթին է շարունակում բարձրախոսներով հորդորել քաղաքացիներին հնարավորինս մնալ տանը, տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում: Վանաձորից դուրս եկող ճանապարհահատվածներին, մասնավորապես Վանաձոր-Սպիտակ եւ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի խաչմերուկին ճանապարհային ոստիկանության կարգախմբերը կանգնեցնում են բոլոր այն մեքենաները, որի մեջ 2 եւ ավելի ուղեւոր կա:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ախտահանման աշխատանքներ կատարվում են մարզի ողջ տարածքում՝ բնակելի շենքերի շքամուտքերում, երթուղայիններում, կանգառներում ու բոլոր հնարավոր վայրերում: Վանաձորի բնակչության մեծ մասը քաղաքում շրջում է դիմակներով ու ձեռնոցներով: Քիչ չեն նաեւ նրանք, որոնք գրպաններում ալկոգել են պահում: Ուժեղացված ռեժիմով է աշխատում նաեւ Վանաձորի բժշկական կենտրոնը: Տեւական ժամանակ է, ինչ հիվանդանոցի բոլոր մուտքերը փակ են՝ բացի գլխավոր մուտքից, որն էլ հսկում են ոստիկանները: Տեսակցություններն արգելված են, հիվանդանոց մտնող քաղաքացիները պարտադիր ջերմաչափում են անցնում:

Տպել
7932 դիտում

Արա Այվազյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել առաջիկա ժամանակացույցի շուրջ

Սենատի որոշումն իրավական ուժ չունի, վերջին խոսքը Ֆրանսիայի կառավարությանն է. ինչ է սպասվում հիմա

Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ

Մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական երրորդ դասընթացի հայտագրումը

Արմեն Թավադյանի պաշտպանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել նրա տնից առգրավված քարերն ու դրամական միջոցները

ԱԳՆ հայտարարությունը Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի վերաբերյալ

Հրդեհ Գյումրիում. կա տուժած քաղաքացի

Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը

Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ. Ֆրանսիայի Սենատի որոշումը պատմական է. Նիկոլ Փաշինյան

Մեր ենթադրությամբ՝ ՄԻՊ-ի նկատմամբ հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից. ՄԻՊ

Արա Այվազյանը և ԵԽ պատվիրակության ներկայացուցիչներն ընդգծել են Արցախի ժառանգության պահպանման քայլերի անհրաժեշտությունը

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը

Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելությունը օգնում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին

Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան

Երևանի 33-ամյա բնակիչը զարդեր է գողացել և գրավադրել դրանք. տղամարդը ձերբակալված է (տեսանյութ)

Հրդեհ Ստեփանակերտում. տուժածներ չկան

Զորահավաքով զորակոչվածների փուլային զորացրում, եռամսյա վարժական հավաքներ. ԳՇ-ն սահմանները պահելու տարբերակ է առաջարկում

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծին

Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է «ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագծի քննարկումը. «Արմենպրես»

Ռազմական դրությունը մասնակի չեղարկելու համար իրավական տեսանկյունից խնդիր չկա