Առողջ լինենք եւ առողջ սիրենք արվեստն ու թատրոնը․ Գյումրու Դրամատիկականում օրը բացառիկ էր, բայց ոչ տոնական

Մարտի 27-ը՝  Թատոնի միջազգային օրը, Գյումրու դրամատիկականի օրացույցում մշտապես եղել է բացառիկ օր, տոնական ու գունավոր, լարված ու հուզումնառատ: Բոլոր որակումներից այսօր պահպանված է միայն բացառիկը:

Բացառիկին այսօր նաեւ եզակին է ավելացել: Բացառիկ եւ եզակի օր, երբ թատրոնի դռները փակ են, լույսերը՝ հանգած, երեկոյան էլ ոչինչ չի նախատեսվում: Երկրում արտակարգ դրություն է, աճեմյանցիների սրտում եւ հոգում՝ լավագույն սպասելիքներ վաղվա օրվանից ու մաղթանքներ:

«Աճեմյանցիների անունից ուզում եմ թատրոնի մարդկանց շնորհավորել, իսկ ժողովրդին շնորհակալություն հայտնել, որովհետեւ նույնիսկ այս օրերին զանգում են, գրում են, հետաքրքրվում ամեն ինչով, հարցնում, թե ե՞րբ կլինեն ներկայացումները: Շնորհակալ եմ, որ ապրում են թատրոնով: Հպարտ եմ, որ նրանք մեր կողքին եւ վստահ ասում եմ, որ մենք էլ մեր հանդիսատեսի կողքին ենք, ապրում ենք նրանցով, արարում նրանց համար»,- իր շնորհավորանքը մեր միջոցով փոխանցեց դրամատիկականի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:

Օնլայն հարթակում չեն ներկայանա ոչ այսօր, էլ էլ հետագա օրերին: Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ վստահ են եղել, որ չեն կարողանալու որակյալը մատուցեն, այլ տարբերակն ընդունելի չէ: «Շուտով կխաղանք կենդանի, վստահ եմ՝ այդ օրն արագ գալու է, երկար չենք սպասի»,- ասաց Հարությունյանը:

Թատրոնի միջազգային օրը Գյումրու Դրամատիկականը մշտապես տոնում էր ոչ թե մարտի 27-ին, այլ մեկ օր շուտ՝ մարտի 26-ին: Իր ներկայությամբ պատվում բոլորին, ստանում բարեմաղթանքներ ու շնորհավորանքներ, իսկ արդեն մարտի 27-ին մեկնում մայրաքաղաք՝ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը մասնակցելու: Այս անգամ ոչ մի տեղ չեն գնա, չեն հավաքվի նույնիսկ փոքր խմբով: Գուցե օնլայն տոնեն, շնորհավորեն միմյանց, բայց տանից դուրս գալ չեն պատրաստվում: Նույնն անելու կոչով թատրոնի  տնօրենը դիմեց բոլորին. «Մնացեք տանը, եղեք առողջ, օգնեք պետությանը»:

Բայց տոնական օրվան Աճեմյանցիները հատուկ էին պատրաստվել: Համերգ-ներկայացում ունեին՝ «Հայաթ» բենդի մասնակցությամբ: Ներկայացման սյուժեում թատրոնի միջազգային օրն էր, երաժիշտների նվագակցությամբ երգելու եւ խաղալու էին դրամատիկականի դերասանները: Այս բենդը հիմնականում Գյումրվա կոլորիտային երգեր է կատարում: Դրանք բեմում դերասաններն էին երգելու: Անգամ տեսահոլովակն էր պատրաստ: Ընդհատված աշխատանքը, սակայն չի կորչի: Սյուժեն կփոխեն, եւ համերգ-ներկայացումն այլ ձեւաչափով կխաղան: Այն նաեւ դրամատիկականի խաղացանկում կհայտնվի:

Երբ դեռ կորոնավիրուսն իր հետ արտակարգ դրության անհրաժեշտությունը չէր բերել, Գյումրու դրամատիկականում արդեն դրությունն արտակարգ էր: Իհարկե դրական երանգով: Ամբողջ փետրվարին բեմում նկարահանումներ էին, էկրանավորվեց «Հարսանիք թիկունքում» ներկայացումը: Այդ աշխատանքներով պայմանավորված Դրամատիկականը շեղվել էր ունեցած պլաններից: Չէին մտահոգվում, քանի որ պլանավորել էին առաջիկա ամիսներին լրացնել այդ բացը: Մարտին կայանալու էր «Կոմպոտը, կորժիկը եւ կարամելկան» մանկական ներկայացման առաջնախաղը, երիտասարդական ներկայացում ունեին նաեւ: Ապրիլի 1-ին Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունն էր հնչելու Գյումրու Դրամատիկականում:

Ընդհանուր առմամբ, մարտ-ապրիլին 19-ական ներկայացում էին խաղալու, ունենալու էին 4 առաջնախաղ, ներկայացում պատանի հանդիսատեսի համար,  հյուրախաղեր արտերկրում, իսկ 155-րդ թատերաշրջանը պետք է բացեին Շիլլերի «Սեր եւ խարդավանք» ներկայացմամբ: Մարտին հասցրել են 2-3 ներկայացում խաղալ ընդամենը: Վերջին անգամ հանդիսատեսին հանդիպել են մարտի 11-ին:

Լյուդվիգ Հարությունյանն ասում է՝ ինչքան շատ տանը մնանք, այնքան շուտ կհանդիպենք: Ամեն ինչ շուտով լավ է լինելու: Այս պահին անկախ իրենց կամքից ընդհատված աշխատանքը աճեմյանցիները կշարունակեն, երբ դրա իրավունքն ունենան: Գուցե ամառային արձակուրդից էլ հրաժարվեն: Հետո կքննարկեն: Իսկ այս պահին, թեկուզ օնլայն եւ հեռահար՝ շնորհավորանքների ժամանակն է: «Առողջ լինենք եւ առողջ սիրենք արվեստն ու թատրոնը»,- զրույցը եզրափակեց դրամատիկականի տնօրենը:

Տպել
1739 դիտում

Ո՞ւմ հորդորով Խաչատուրովը չեկավ ԱԺ. Ապրիլյան պատերազմի վավերագրությունը պատրաստ է, սպասենք սենսացիոն բացահայտումների

Սարդարապատ համայնքում սուբվենցիոն ծրագրի շրջանակում կտեղադրվի 10 հակակարկտային կայան

Տարիների աղետ Արկտիկայի համար. ինչ է հայտնի գետերը լցված 21 հազար տոննա նավթամթերքի մասին

Լանջազատ համայնքում գազաֆիկացման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ

Գյումրու Սավոյան փողոցի տնակներից մեկից հեռուստացույց ու համակարգիչ են գողացել (տեսանյութ)

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը խորը վշտով է տեղեկացել Սաթենիկ Սաֆարյանի մահվան մասին

Վարակը չի ստիպել վայր դնել զենքը. արյունալի հակամարտությունները շարունակվում են

ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Վաղը օլիմպիադաների հանրապետական փուլն է. նախարարը ծնողներին խնդրում է հեռու լինել դպրոցից և կուտակումներ թույլ չտալ

Մենք պայքարում ենք և ձեզ վերադարձնում ընտանիք, դուք էլ մեր համար պայքարեք և մեզ վերադարձրեք մեր ընտանիք. ռեանիմատոլոգ

Սահմանափակումներին վերադառնալու դեպքում տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի, բայց հարցը քննարկվում է. վարչապետ

Գերմանիայում աշխատող բժշկին գումար են առաջարկել, որ հայ հասարակության շրջանում խոսի ընդդեմ դիմակների և պատվաստանյութերի

ԱԱԾ-ն չի պատասխանում Գագիկ Խաչատրյանի ընտանիքին առնչվող քրեական գործի մասին ՀԺ-ի գրավոր հարցմանը

Կորոնավիրուսը հնարավոր չէ կանխարգելել որևէ դեղով, պաշտոնապես հայտարարում եմ. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Կորոնավիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել. 418 ծանր, 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ կա. Արսեն Թորոսյան

24 ժամով կասեցվել է Երեւանի Խորենացի պողոտայի վրա գտնվող ոսկու շուկայի գործունեությունը (տեսանյութ)

Կորոնավիրուսային իրավիճակը երկրում շարունակվում է լարվել. Նիկոլ Փաշինյան (ուղիղ)

Պատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Վրաց քաղաքական ու հասարակական գործիչներն առաջարկում են օգնել Հայաստանին. aliq.ge

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղացողը կարող է հայտնվել Կիպրոսի բազմակի չեմպիոնի կազմում