Երևան
18 °C
Հանրապետության մարզերից ստացված տվյալների համաձայն` հեռավար կրթություն բոլորին հասանելի դարձնելու համար մոտ 21 հազար սարքավորման պահանջարկ կա: Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ ախարարությունը դիմում է կազմակերպություններին և անհատներին` այս հարցում համագործակցելու և աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ԿՄՍՆ լրատվական ծառայությունը:
Առաջիկա կիրակի օրվանից սկսած Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում / հասցե`Երևան, Հանրապետության փող., 73 շենք/ կգործի հատուկ կետ, որտեղ կընդունվեն համակարգիչներ և այլ սարքավորումներ, եթե դրանք կբավարարեն ԿՏԱԿ-ի սահմանած նվազագույն տեխնիկական չափանիշներին:
Դրանք են` Պրոցեսոր` (CPU): Intel DualCore processor,
Օպերատիվ հիշողություն (RAM): 2 GB DDR3
Կոշտ սկավառակ (HDD): 500GB
Գրաֆիկական քարդ (Video adapter) ։ Ներկառուցված (Integrated) HD Graphics
Էկրան(Display) : 18.5 դյում (Սեղան համակարգչի դեպքում) և 14 դյում (Դյուրակիր համակարգչի դեպքում)
Ցանցային դիմերես(Networking) : Gigabit (10/100/1000) LAN, WLAN: 802.11a/b/g/n (դյուրակիր համակարգիչների դեպքում)
USB ստեղնաշար(keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse):
Պլանշետներ կամ Սմարտ հեռախոսներ` Android կամ IOS:
Պրոցեսոր` (CPU): Երկու կամ չորս միջուկային (Dual-Core , Quad-Core),
Օպերատիվ հիշողություն (RAM): 2 GB, Էկրանի չափսը >= 8 դյում , 3G, Wifi:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հեռավար աշխատանքային քննարկում է անցկացրել ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախարարն ընդգծել է, որ խորհրդակցության նպատակը հեռավար կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացումն է, և այս հարցում նախարարությունն ակնկալում է ոլորտի ընկերությունների աջակցությունն ու համագործակցությունը:
Նախարարը նշել է, որ երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված ուսումնական գործընթացը կազմակերպվում է հեռավար եղանակով: Հեռավար կրթության համակարգում այս պահին ընդգրկված է հանրապետության դպրոցների և աշակերտների շուրջ 80 տոկոսը: Նախարարության նախաձեռնությամբ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն արտակարգ դրության հայտարարումից անմիջապես հետո գործարկել է հեռավար կրթության համալիր էջը` heravar.armedu.am, որտեղ համախմբված են կրթական մի շարք ռեսուրսներ: Այս ընթացքում նախարարությունն արդյունավետ համագործակցել է նաև մասնավոր և պետական մի շարք ընկերությունների հետ:
Մասնավորապես, Յուքոմ և Ռոստելեկոմ ընկերություները թողարկել են կրթական ալիքներ, որոնք հեռարձակում են ԿԳՄՍՆ-ի առաջարկած և ուսուցիչների ու ԿՏԱԿ-ի համատեղ ջանքերով ստեղծված կրթական բովանդակությունը` տեսադասերը, թվայնացված նյութերը: Իսկ Beeline-ը ընկերությունը թողարկել է BeeTV բջջային հավելվածը, որը հեշտացնում է աշակերտների հեռահար ուսուցման գործընթացը։ Հանրային հեռուստատեսությամբ ամեն օր հեռարձակվում բաց դասեր, դասացուցակը նախապես հրապարակվում է նախարարության ՖԲ պաշտոնական էջում. «Սկսել է աշխատել ազգ-կրթություն համակարգը, երբ ամբողջ օրվա ընթացքում ողջ ընտանիքով`միասնական ու համախմբված բոլորս դասերով ենք զբաղված»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ հեռավար կրթության նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է և' ուսուցիչների, և' աշակերտների, և ծնողների շրջանում: Սակայն, հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման հետ կապված կան որոշ տեխնիկական խնդիրներ, մասնավորապես, առանձին դեպքերում աշակերտներն ունեն ինտերնետ կապի և անհրաժեշտ սարքավորումների խնդիրներ:
Նախարարը կարևոր է համարել նաև հեռախոսային հավելվածների ստեղծումը, որոնք թույլ կտան աշխատել կապի թույլ թրաֆիկով և կապահովեն հեռավար կրթության ավելի մեծ հասանելիություն:
Հեռավար քննարկման ընթացքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կարևորել է հեռավար կրթության ապահովումը կրթության առանձնահատուկ կարիքով երեխաների համար, որը համընդհանուր ներառական կրթության պահանջ է: Նախարարի տեղակալի խոսքով` խրախուսելի է հատկապես ներառականություն ապահովող բջջային հավելվածների թողարկումը:
ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է սարքավորումների համար նախանշված հիմնական նվազագույն պահանջներ և նշել, որ արքավորումները կհավաքվեն, ըստ անհրաժեշտության կնորոգվեն և կտրամադրվեն դպրոցականներին և ուսուցիչներին:
Քննարկմանը մասնակից ընկերություները պատրաստակամություն են հայտնել համագործակցել և աջակցել հեռավար կրթության համակարգի կայացման ԿԳՄՍՆ նախաձեռնությանը:
Ամփոփելով խորհրդակցությունը` նախարար Արայիկ Հարությունյանը նշել, որ հեռավար կրթության համընդհանուր փորձարկումը կատարված է, և սա այլևս փաստ է: Հեռավար կրթության համակարգի ներդրման առաջին արդյունքները հուսադրող են և դրական:
Ոստիկանի ինքնազգացողությունը վատացել է ընդհարման պահին. ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել Դատախազության շենք
Մեղրի և Ագարակ քաղաքներից 79 տնային տնտեսություն 700,000-ական դրամ բիզնես ծրագրի ֆինանսական աջակցություն կստացան
Մեր գործընկերները պատրաստվում են Ծիծեռնակաբերդում կայանալիք միջոցառմանը․ Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել
Վրաստանը Բրիտանական շտամի թիրախում է
Արձակուրդում է գտնվում 21 դատավոր, իսկ COVID-19-ով պայմանավորված` 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում․ ԲԴԽ
«Ազատություն Նավալնուն» ակցիան ավարտվել է զանգվածային ձերբակալություններով
Ինքնասպանության փորձը կանխվել է
Եվրոպայի երկար սպասված բացումը․ շենքի ներսում սնվելու համար անհրաժեշտ է պատվաստման վկայագիր ներկայացնել
Դե թող հիմա ասեն՝ բե՞ռ է Արցախը, թե՞ վահան. Դավիթ Բաբայանը՝ Սյունիքում առկա իրավիճակի, Արցախում կրակոցների մասին
Այսօր մեքենայի պայթյունից տուժած տղամարդն անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
4 հայ մարմնամարզիկ կպայքարի մեդալների համար առանձին գործիքների վրա վարժություններում
Դատախազության առջև ակցիա իրականացնողները մերժել են մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը․ Գոռ Աբրահամյան
Ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում. վթարվել է Արզնի-Երևան մայրուղային ջրատարը
Հայ կիսապաշտպանը պայմանագիր է կնքել ֆրանսիական Լիգա 1-ի թիմի հետ
Ներքին Խնձորեսկում 22 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի պատահաբար Ադրբեջանի տարածքում է հայտնվել․ գյուղապետարան
Ակցիայի ժամանակ ինքնազգացողությունը վատացած ոստիկանը հետազոտվում է. բերման է ենթարկվել 14 անձ
Թուրքիայում խոսքի ազատության խնդիրներ, Նավալնիի ազատում, հակամարտություններ. ԵԽԽՎ գարնանային նստաշրջանն ավարտվել է
Արամ Սուքիասյանը հաղթող է ճանաչվել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համար անցկացված մրցույթում
Հակառակորդի սադրիչ և ագրեսիվ գործողությունները նպատակ ունեն տորպեդահարել ՌԴ խաղաղապահ առաքելությունը. Արցախի ԱԳՆ
Դատախազության մոտ հրմշտոցի հետևանքով ոստիկանի ինքնազգացողությունը վատացավ. նրան տեղափոխեցին հիվանդանոց
Հալաբյան-Էստոնական խաչմերուկի լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն
Լարված իրավիճակ Գլխավոր դատախազության դիմաց. ակցիայի մասնակիցները փորձեցին ներխուժել շենք
«Գրականություն» առարկայի անվան մեջ «հայ» բառը կավելացվի, իսկ «եկեղեցու պատմությունը» առանձին նախատեսվում է ավագ դպրոցում
Հաղարծին գյուղին հարակից անտառում քաղաքացին ընկել է․ վերջինս հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ
Մենք կողմ ենք ռազմագերիների խնդրի լուծմանը՝ համաձայն «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափի. Մարիա Զախարովա
Չարենցի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
17 անիվավոր տրակտորներ և 2 ՈւԱԶ ավտոմեքենա՝ Հայաստանի 8 մարզի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին
«Ժխտողականության հարցում Թուրքիայի ներկա իշխանությունը նախկինից ավելի վատն է». թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթար
ԿԳՄՍ նախարարը կհաստատի Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
ՊՆ-ն քաղաքացիներին հորդորում է չդիմել ՊՆ իրավասությունների շրջանակից դուրս հարցերով
Էրդողանի նյարդերը տեղի են տալիս
Ընդդիմության ակցիան՝ ի աջակցություն սյունեցիների մեկնարկել է. շարժվելու են դեպի դատախազություն
Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ դեսպանության ռազմական կցորդի ուղեկցությամբ
Հետմահու պարգևատրվել են ԱԱԾ ահմանապահ զորքերի մի խումբ զինծառայողներ
Վերջին 2 տարվա մեջ ՀՔԾ քննիչների 18 որոշում է վերացվել դատախազության կողմից
Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում մեկ շաբաթ կգործի «Վտանգված ժառանգություն․ Արցախ». ցուցահանդեսը․ մուտքն ազատ է
Հայ խաղաղապահները Կոսովոյում մասնակցել են վարժանքների
Հրապարակվել է Վենետիկի Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ. Բադասյան
Սյունիքում երեկ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ այս պահին բերման ենթարկվածները 16-ն են
ՄԻՊ-ը շարունակում է այցելել Սյունիքի դեպքերի առնչությամբ ձերբակալվածներին ու բերման ենթարկվածներին
© 2021 Հայկական ժամանակ