Մենք կոչված ենք ծառայություն մատուցել ՀՀ քաղաքացիներին, որի համար երդում ենք տվել. Հայկ Մհրյան

Կառավարության մամուլի կենտրոնում քիչ առաջ ասուլիսով հանդես է եկավ Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը: Մհրյանը ներկայացրեց կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ կատարվող ոստիկանության գործողությունները: Հնչեց հարց, թե արդյո՞ք ռիսկային խմբերում գտնվող ոստիկանները ներգրավվում են ծառայության մեջ, և չկա՞ օրինակ աշխատանքի մեղմ ռեժիմ նրանց համար: Հայկ Մհրյանն ասաց՝ ոչ:

«Մեղմ գրաֆիկ չկա, քանի որ այդ պարագայում լրագրողները կգրեն, որ ոստիկաններ չկան փողոցներում: Ոստիկանության ծառայողները  աշխատանքում ներգրավվում են հնարավորինս սահմանված կարգով: Հնարավոր է որոշակի դժվարություններ, բայց մենք կոչված են ծառայություն մատուցել ՀՀ քաղաքացիներին, որի համար երդում ենք տվել: Իսկ 50-ից բարձր ծառայողներին ես համարում եմ երիտասարդ ծառայողներ»,-ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալը:

Հնչեց նաև հարց՝  կապված ոստիկանների կրած դիմակների հետ, որոնք, ըստ հարցի հեղինակի, կասկածելի ծագման են եւ քաղաքացիների մոտ անվստահություն են առաջացնում՝ պաշտպանված լինելու տեսանկյունից: Ի՞նչ դիմակներ են կրում ոստիկանության ծառայողները:  Հայկ Մհրյանը ասաց՝ ՀՀ ոստիկանության բոլոր ծառայողներն ապահովված են համապատասխան դիմակներով: Դրանք ոստիկանությունը ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով եւ բացառապես նման գործունեության իրավունքն ունեցող կազմակերպություններից:

Տպել
396 դիտում

Հոսպիտալացման խնդրի պատճառով այսօր ունեցել ենք մահվան առաջին դեպքը. մենք արդեն քայլում ենք դժոխքի եզրով. վարչապետ

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նախագահությամբ անց է կացվել ՌԽ հեռավար նիստ

72 ժամով կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը. մոտ 50 հանրային սննդի օբյեկտի աշխատանքը՝ 24 ժամով

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Գավառի արյունալի միջադեպերի հետեւանքով տուժած 5 անձինք ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից

«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնել են փրկարարները

Քաղաքացիների ահազանգերը՝ տնտեսավարողների կասեցման հիմք․ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը և կասեցումները

Ձորագյուղի մուտքի ու ելքի սահմանափակումները կգործեն այսօր, ժամը 18:00-ից սկսած՝ 2 շաբաթ շարունակ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին

Մնացել են փեսայի կեղծ մատնագրերի հույսին

Արցախի 10 համայնքների համար կիրառվող սահմանափակումները շարունակում են գործել, դրանք հանվել են մի շարք համայնքներում

Եսայան եղբայրները հերքում են ԱԱԾ հրավիրվելու մասին լուրը

Վանաձորի տներից մեկի բակում ականանետային արկ է հայտնաբերվել (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին` երկրի ազգային տոնի առթիվ

Պարետի որոշմամբ կարգելափակվեն Ձորագյուղի ելքերն ու մուտքերը. 1 անձը վարակել է թաղման մի քանի տասնյակ մասնակցի. վարչապետ

Կմեկնարկի Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու շինարարությունը. պաշտոնյաները հարավային թեւում են

Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսուցման մասին օրինագիծ

Այսօր ուժեղ կարկտահարություն է եղել Գորիսում (տեսանյութ)

Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են. հունիսի 5-ին հայտնաբերվել է 1058 իրավախախտում

Կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում ինքնակամ տեղադրված կրպակը. Հակոբ Կարապետյան