Երեկվա ընթացքում 332 անձի նկատմամբ կազմվել է վարչական վարույթ՝ մեկուսացման կանոնները խախտելու համար

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 29-ին՝ ժամը 9:00-ից 21:00-ն, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 332 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 29-ի ժամը 21-ը՝ 2794 անձի նկատմամբ, 1443-ը՝ մայրաքաղաքում, 1351-ը՝ մարզերում։
Մարտի 29-ին՝ ժամը 9-ից 21-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 223 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 29-ի ժամը 21-ը՝ 2213 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 53 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։
Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

Տպել
417 դիտում

Էդգար Մանուչարյանը կմեկնի Արցախ

Մարտունիի բնակիչները մտադիր չեն հեռանալ Արցախից

Կոնգրեսական Բրեդ Շերմանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին

46 զինծառայող հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Հակառակորդը նոր հարձակման ընթացքում կորցրել է 22 տանկ, 10 այլ զրահատեխնիկա, ավելի քան 370 զինվորական. Հովհաննիսյան

Ադրբեջանի քաղաքական էլիտան, ոչ ժողովուրդը, նենգաբար խախտեց զինադադարը, հրահրեց պատերազմ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

«Հայաստանի Արծիվների» փայլուն հաղթանակը Pro Chess League-ի մրցաշարի եզրափակչում

ՊՆ-ն հայատարարությունը՝ նվիրատվությունների գործընթացը կանոնակարգելու և տեղեկություններ ճշտելու վերաբերյալ

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը. ԱԻՆ

Ադրբեջանի գործողությունները Ժնևի կոնվենցիայի լուրջ խախտում են և համարվում են պատերազմական հանցագործություններ. ԱՀ ԱԳՆ

Սահման մեկնելու իրենց հերթին են սպասում 12 տարեկան տղաներից մինչև տարեցները, գյումրեցի ուսանողուհիներն ու կանայք

Այս պատերազմին խառնվել է Թուրքիան, և աշխատում է Ադրբեջան-Թուրքիա տանդեմը՝ առաջնագծի ամբողջ երկայնքով. ԱՀ ԱԺ նախագահ

Ֆուտբոլային հանդիպումները կսկսվեն լռության րոպեով, իսկ մասնակից թիմերի ֆուտբոլիստները կկրեն սև ժապավեններ. ՀՖՖ

ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերը կկայանան սահմանված ժամկետներում

«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 1 մլն 400 հզ դոլար

Ցանկանում ենք գնալ մեր հայրենակիցներին օգնելու. Ջավախքում Արցախին օգնելու եւ ՀՀ սահմանը հատելու ուղիներ են քննարկվում

Մարտական գործողությունները շարունակվում են հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով

Կամավորները զինկոմիսարիատներ հասնում են ավելի շուտ, քան նրանց այդ մասին կտեղեկացնեն. ԱՀ նախագահ

Արտասահմանցի լրագրողներ են ժամանել Հայաստան. ԱԳՆ-ն հաստատեց