Արտակարգ դրության ժամանակ անձնական տվյալներին միջամտելու անհրաժեշտություն կա․ Ռուստամ Բադասյան

Պանդեմիայի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել, որ արտակարգ դրության ժամանակ միջամտություն իրականացվի նաեւ անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդկացության ազատության եւ գաղտնիության իրավունքներին։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի ներկայացման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նա շեշտեց, որ սա պայմանավորված է բացառապես համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիման վրա արտակարգ դրություն հայտարարելով, եւ այլ արտակարգ դեպքերում միջամտություն անձնական տվյալներին չի ենթադրվում։

Նախարարի խոսքով՝ տեղեկությունները փոխանցվում են կառավարության որոշմամբ սահմանված մարմիններին։ «Դրանք են՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործված ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի միջնորդավորված կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսազրույցը սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարի տվյալները, որին փոխանցվել է զանգը»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, որ նույն համակարգում ներառվելու են նաեւ բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններ։

Նա նշեց, որ անհրաժեշտություն է առաջացել օնլայն տարբերակով հավաքել բոլոր տեղեկությունները, որպեսզի այն դեպքում, երբ հաստատվում է անձի մոտ վարակի առկայությունը, հնարավորինս օպերատիվ կերպով տեղորոշել անձի այն շրջանակը, ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել տվյալ անձի հետ։ Հենց այս պատճառով էլ տեղեկությունները հավաքելու շրջանակը սահմանափակված չէ միայն վարակված եւ նրանց հետ կոնտակտ ունեցած անձանց տվյալներով։ Նա շեշտեց նաեւ այն փաստը, որ հեռախոսային զանգերի կամ հաղորդակցությունների բովանդակությունը հասանելի չի լինելու։

«Օրենքի փոփոխություններով նաեւ առաջարկվում է ներդնել արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումների կիրառման եւ դրանց նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով էլեկտրոնային հաղորդակցության միջոցներ եւ ծրագրային ապհովման օգտագործման եւ կիրառման համապատասխան ծրագրեր»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դրանցով հնարավոր կլինի արտակարգ դրություն հայտարարելու դեպքում ստուգել անձանց առողջության վիճակի մասին տվյալներ, մեկուսացման եւ ինքնամեկուսացման պահանջներ ներկայացնել, եւ դրա միջոցով իրականացնել որոշակի վերահսկողություն։

Տպել
1721 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում