ՀԱՊՀ-ն գործարկել է iUniversity հայկական առաջին համալսարանական առցանց հարթակը

30/03/2020 schedule16:16

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործարկվել է հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը: Այն բրենդավորվել է iUniversity անվամբ, որը սպասարկում է Պոլիտեխնիկը՝ ներառյալ Գյումրիի, Կապանի և Վանաձորի մասնաճյուղերը, ինչպես նաև բուհի քոլեջը և ավագ դպրոցը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության պաշտոնական կայքէջը:

Հարթակը հնարավորություն է տալիս գրանցել բոլոր շահառուներին, յուրաքանչյուր խմբի և դասարանի համար ստեղծել առարկաների ու տնային աշխատանքների ցանկ, ուսումնական նյութեր, էլեկտրոնային գրադարան, ներբեռնել տեսադասախոսություններ՝ հնարավորություն տալով ուսանողներին և աշակերտներին հարցեր ուղղել իրենց դասախոսներին և ուսուցիչներին, ինչպես նաև ունենալ առարկայի քննարկման միջավայր և գնահատվել իրենց կատարած առցանց աշխատանքի համար։

Հարթակը հնարավորություն է տալիս նաև յուրաքանչյուր պահի մոնիթորինգ անել և պարզել կոնկրետ կրթական ծրագրի համար ինչպիսի ծավալով է իրականացվել առցանց ուսուցումը, առաջացած բացթողումները և թերությունները, որի միջոցով հաստատության ուսումնական մասի պատասխանատուները կարող են վերահսկել այս կարևոր գործընթացը և առաջացած թերությունները շտկելու համար նախատեսեն նոր գործիքակազմեր։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն իր պատրաստակամությունն է հայտնել արտակարգ դրության ժամանակահատվածում հարթակի բոլոր հնարավորությունները և տեխնիկական սպասարկումը տրամադրել նաև այն ուսումնական հաստատություններին, որոնք դրա կարիքը ունեն։

Տպել
284 դիտում

Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել 38 ամյա տղամարդու սպանության դեպքից

Հայաստանում այս պահին կա 100 հազարից ավել վարակակիր. Նիկոլ Փաշինյան

Պղտոր ջրում ձուկ որսացողները

Երևանի Մելքումովի փողոցում մեքենաներ են բախվել. հոսպիտալացվել է մեկ տուժած

Նուբարաշենի պոլիկլինիկայի մոտ ավտոմեքենա է կողաշրջվել. 40-ամյա վարորդը մահացել է

Հաստատվել է կորոնավիրուսի 766 նոր դեպք, թիվը հասել է 13130-ի. առողջացել է 294, մահացել՝ 10 մարդ

Գիշերը կրակոցներ են հնչել Շենգավիթի մետրոյի մոտ. սպանվել է 38-ամյա տղամարդ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Երեք շաբաթ անց՝ նոր համալրում բանակի շարքերում. շարունակվում է ամառային զորակոչի նախապատրաստությունը

Թբիլիսիից 10 արհեստական շնչառության սարք է գնվել, դրանք ուղարկվել են Հայաստան

Միմյանցից դժգոհելն ամենահեշտն է

Հոսպիտալացման խնդրի պատճառով այսօր ունեցել ենք մահվան առաջին դեպքը. մենք արդեն քայլում ենք դժոխքի եզրով. վարչապետ

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նախագահությամբ անց է կացվել ՌԽ հեռավար նիստ

72 ժամով կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը. մոտ 50 հանրային սննդի օբյեկտի աշխատանքը՝ 24 ժամով

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Գավառի արյունալի միջադեպերի հետեւանքով տուժած 5 անձինք ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից

«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնել են փրկարարները

Քաղաքացիների ահազանգերը՝ տնտեսավարողների կասեցման հիմք․ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը և կասեցումները

Ձորագյուղի մուտքի ու ելքի սահմանափակումները կգործեն այսօր, ժամը 18:00-ից սկսած՝ 2 շաբաթ շարունակ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին