Մարտի 30-ի ժամը 18.00-ի դրությամբ ոստիկանությունն արձանագրություն է կազմել 352 անձի նկատմամբ

Մարտի 30-ին, ժամը 9․00-ից 18.00-ն, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 352 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 30-ի ժամը 18-ը՝ 3213 անձի նկատմամբ, 1666-ը՝ մայրաքաղաքում, 1547-ը՝ մարզերում։
Մարտի 30-ին ժամը 9-ից 18-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 215 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 30-ի ժամը 18-ը՝ 2443 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 58 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունն ու բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Վարորդներին հորդորվում է տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

Տպել
406 դիտում

Սա կարևորագույն իրադարձություն է պետության կյանքում. Ա.Բաբաջանյանը՝ ազգային անվտանգության ռազմավարության ընդունման մասին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՌԴ դեսպանության ռազմական կցորդին

Փրկարարները հայտնաբերել են Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած 37-ամյա քաղաքացու դին

200 միլիոն դրամի ներդրում է կատարվել Ախթալա խոշորացված համայնքում

Արագածի փողոցում կատարված դանակահարության դեպքը բացահայտվել է. 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել

ԱՀ պաշտպանության նախարարն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված սպաներին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՔՏՀԱ Տեսչական մարմինը իրականացրել է հերթական վերահսկողական աշխատանքները

Երկուշաբթի՝ հուլիսի 13-ին, ՀՀ կառավարության արտահերթ նիստ տեղի կունենա

ՍԱՏՄ-ն այսօր 24 ժամով կասեցրել է 3 տասնակից ավելի տնտեսավարողի գործունեություն

Խախտումներ են հայտնաբերվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում են

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրենին

Նոր դիահերձարանը կգործի օգոստոսի 1-ից. այնտեղ կհերձվեն կորոնավիրուսից մահացած անձինք

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ հերոս Վյաչեսլավ Յուրիի Ավերյանովին և Եվգենի Վյաչեսլավի Ավերյանովին

Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են

Հակոբ Արշակյանն ու ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը մտքեր են փոխանակել փոխգործակցության հնարավորությունների շուրջ

«Ազգային ինքնության» ձևախեղված հիմքերը

Մեկ տարվա վաղեմության գողության դեպք է բացահայտվել. Էջմիածնի 2 բնակիչ կալանավորվել է

Կեղծ ահազանգ Adjarabet.am-ի գլխավոր գրասենյակում տեղադրված ռումբի մասին

Ինքնամեկուսացած քաղաքացիների համար գործում է StayHome հավելվածը (տեսանյութ)

Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանը 2021թ.-ին կհանձնվի շահագործման