ԵՄ-ն 37 միլիարդ եվրո կտրամադրի կորոնավիրուսի համաճարակից տուժած իր անդամներին՝ վերականգնման համար

Այսօր Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը, որը միության անդամ երկրներին հնարավորություն է տալիս 37 միլիարդ եվրո մուտք անել՝ որպես ներդրումային նախաձեռնության մաս ՝ ի պատասխան կորոնավիրուսի համաճարակի ստեղծած բարդությունների: Միջոցները պետք է օգնեն առողջապահության ազգային համակարգերին, փոքր եւ միջին ձեռնարկություններին, կարճաժամկետ զբաղվածության մեխանիզմներին եւ տեղական նախաձեռնություններին :

Ընդհանուր գումարից 8 միլիարդ եվրոն փոխանցվել է ԵՄ կառուցվածքային ֆոնդերից: Սրանք ֆոնդեր են, որոնց միջոցները չեն ծախսվել 2019 թվականին եւ մնացել են բյուջեում: Եվս 29 միլիարդ եվրո կվճարվի այն միջոցներից , որոնց գոյացում նախատեսված է ընթացիկ տարում:

Ֆինանսավորումը հասանելի է հետին ամսաթվով. 2020 թվականի փետրվարի 1-ից հաշվարկված գումարներով նախատեսվում է ծածկել ծախսերը, որոնք «արդեն իսկ կատարվել են ՝ կյանքը փրկելու եւ քաղաքացիներին պաշտպանելու ջանքերի արդյունքում»:

Մեկ այլ օրենսդրական ակտով խորհուրդը երկարաձգել է ԵՄ համերաշխության հիմնադրամի քայլերը հանրային առողջապահության ոլորտում: Նախկինում այն նախատեսված էր միայն բնական աղետների դեպքում ֆինանսավորում տրամադրելու համար: Այս միջոցը նախատեսված է օգնելու համար «կորոնավիրուսային համաճարակի ժամանակ մարդկանց անհապաղ կարիքների բավարարմանը»:

Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն նախազգուշացրել էր, որ ԵՄ-ն կկորցնի իր առաքելությունը, եթե չկարողանա լուրջ արձագանքել կորոնավիրուսային համաճարակին եւ դրա հետ կապված ճգնաժամին Եվրոպայում: Իտալական կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ ԵՄ-ի պատմության մեջ առաջինը պետք է թողարկվեն համաեվրոպական պարտատոմսեր `վարկեր ներգրավելու համար, տնտեսությունը խթանելու եւ Եվրամիության առավել տուժած երկրներին աջակցելու համար: Իտալիան և Իսպանիան ամենաշատն են պնդում պարտատոմսերի անհրաժեշտության մասին, քան մյուսները, որոնք տուժել են կորոնավիրուսից:

Հիշեցնենք, մարտի 26-ին անցկացվող 6-ժամյա տեւողությամբ տեսակոնֆերանսի ընթացքում ԵՄ 27 անդամ երկրների ղեկավարները չկարողացան միասնական դիրքորոշում մշակել ֆինանսավորման հարցում, եւ, որպես արդյունք, ֆինանսների նախարարներին հանձնարարվեց երկու շաբաթվա ընթացքում ձևակերպել մոտեցում, որը ընդունելի կլինի հավասարապես Հռոմի եւ Մադրիդի համար:

Միության անդամ երկրների տարածքում տնտեսական ոլորտին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար Եվրամիությունը նոր  արտակարգ գագաթնաժողով է անցկացնելու, որը սպասվում է երկու շաբաթվա ընթացքում ՝ ապրիլի կեսերին:

ԵՄ անդամ պետությունների մի շարք առաջնորդներ, որոնց թվում են Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, նախաձեռնել են այսպես կոչված «կորոնաբոնդային պարտատոմսեր», որոնց թողարկումից կօգտվեն բոլոր ԵՄ անդամները, իսկ վճարումները երաշխավորված կլինեն միության բոլոր պետությունների կողմից: Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը այս առիթով գտնում է, որ պետք է գտնել լուծման տարբերակներ՝ հավասարապես ընդունել միության բոլոր անդամների համար եւ այդ լուծումները պետք է լինեն ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ  բնույթի, քանի որ ԵՄ-ին պետք է հավասարակշռության մեջ պահել Եվրամիության ընդհանուր շուկան:

ԵՄ տարածքի ընդհանուր պարտատոմսերի թողարկման գաղափարին աջակցել են Ֆրանսիան, Իտալիան, իսպանիան, ինչպես նաեւ ԵՄ 6 այլ  երկրների առաջնորդներ ու կառավարությունների ղեկավարներ: նախատեսվում է, որ կորոնաբոնդը (կորոնավիրուսի հետեւանքոց ստեղծված պարտատոմսեր), որը լինելու է ամբողջ միասնական Եվրոպայի հավաքական պարտքը, պետք է թողարկվի Եվրոպական ներդրումային բանկի (EIB) կողմից:

Տպել
37796 դիտում

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի