Վազքուղի, հանդերձարան, փողոց, մայթ , այգի․ սուբվենցիոն ծրագրով Վանաձորում իրականացվելիք ծրագրերը հաստատված են

Կառավարությունը հաստատել է Վանաձորի 2020թ-ի սուբվենցիոն ծրագրերը: Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ ի սկզբանե ներկայացվել էր ծրագրային 4 փաթեթ, իրենց ենթածրագրերով.

«1-ին փաթեթը նախատեսում է մարզական եւ կրթամշակութային օբյեկտների փաթեթը, որով կկառուցվի աթլետիկայի մարզադպրոցի վազքուղին, շենքը մասնակի կնորոգվի, հանդերձարանները կնորոգվեն: Նույն փաթեթի շրջանակում ամբողջապես կնորոգվի 3-րդ մաս թաղամասում գործող մշակույթի տունը եւ Հրանտ Մաթեւոսյանի անվան քաղաքային գրադարանը»:

Հաջորդ ծրագրով նախատեսվում է նորոգել երկրորդային նշանակության ճանապարհները. «Այս տարի կհիմնանորոգվի Չուխաջյան եւ Լալվարի փողոցներն ամբողջությամբ: Նույն փաթեթով կնորոգվի նաեւ Վարդանանց փողոցի մայթերը»:

Ծրագրային 3-րդ փաթեթը կիրականացվի ՄԱԿ-ի հետ համատեղ: «Բազմաբնակարան պանելային շենքերի ջերմամեկուսացման եւ էներգաարդյունավետության ծրագիր է, որի մեջ ընդգրկված է 11 շենք: ՄԱԿ-ը իր չափանիշներն է առաջարկել, դրանով էլ շարժվելու ենք առաջ»,-ասաց սուրեն Աբովյանը:

Վերջին՝ 4-րդ հաստատված ծրագրով նախատեսվում է բարեկարգումներ հանրային տարածքներում, որի շրջանակներում կբարեկարգվի Շարլ Ազնավուրի անվան զբոսայգին, Տարոն 4 թաղամասում նոր այգի կկառուցվի. «Շատ հետաքրքիր այգի ենք ունենալու, բեմ կունենանք՝ իր նստատեղերով, որ կարողանանք համերգներ ու միջոցառումներ կազմակերպել, ջրային փոքր տարածք կկառուցվի: Միայն այգու վրա մոտ 50 մլն դրամ գումար է ծախսվելու: Կոնկրետ Տարոն 4 թաղամասի այգին կառուցվելու է եռակողմ՝ պետության, համայնքի եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համատեղ: Փոքր պուրակ կկառուցվի նաեւ ծայրամասային Տարոն 2 թաղամասում»:

Սուրեն Աբովյանն ասում է՝ նշված 4 ծրագրերն արդեն 1-ին փուլով հաստատված են, դրական եզրակացությամբ կառավարությունը հետ է ուղարկել. «Կրթամշակութային եւ մարզամշակութային օբյեկտների ամբողջական փաթեթներն ենք արդեն ուղարկել նախարարություն, մյուսներն ընթացքի մեջ են, մինչեւ ապրիլի 30-ը մնացած բոլոր փաթեթները կունենանք ու կսկսենք գնման գործընթացը»,-ասաց բաժնի պետը: Անդրադառնալով նախորդ տարի չավարտված կամ թերի կատարված աշխատանքներին, Աբովյանը նշեց, որ աշխատանքների չսկսկելը կապված է ինչպես եղանակային, այնպես էլ երկրում տիրող արտակարգ դրության հետ:

4 ծրագրերի ընդհանուր արժեքը 1,5 մլրդ դրամ է, որի մոտ 500 մլն դրամը կհատկացնի համայնքը, մոտ 500 մլն դրամ՝ ՄԱԿ-ը, եւս 500 մլն դրամ էլ՝ պետությունը: ՀՔԱՎ-ի ներդրումը կկազմի մոտ 25 մլն դրամ:

Հիշեցնենք՝ բացի սուբվենցիոն ծրագրերը, Վանաձորում ամբողջությամբ պետական միջոցներով եւս ծրագրեր կիրականացվեն, որի շուրջ դեռ տարեվերջին քննարկում էր եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: Նախատեսվում էր մի քանի փողոցների ամբողջական նորոգում:

Տպել
12948 դիտում

Չեմ ցանկանում մասնակցել կեղտոտ գործընթացներին և հեռանում եմ. Կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցը ազատման դիմում է ներկայացրել

Կասեցվել է հանրային սննդի 32 օբեկտների աշխատանքը. ՍԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել

Կառավարությունն ու խորհրդարանական բոլոր ուժերը հեղինակել են ընտրություններին վերաբերող օրենքի նախագիծ

Շահավետ պայմաններով ուսանողական վարկեր Հայբիզնեսբանկի կողմից

Հարավկովկասյան երկաթուղու էլեկտրագնացքների բոլոր վագոններում տեղադրվել են հատուկ սանիտայզերներ

Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի նախագահի մամուլի խոսնակի պաշտոնից եւ նշանակվել նախագահի խորհրդական

Սկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2-րդ հատվածը. նոր ձեւաչափի առաջին փորձարկումը կորոնավիրուսի պայմաններում

Արցախի ոստիկանապետ նշանակվեց Աշոտ Հակոբջանյանը, նրան շնորհվեց գեներալ-մայորի կոչում. Լեւոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից

Լոռու չբացահայտված, բայց հրաշալի անկյուններից մեկը՝ «Մայորի ձորը» (լուսանկարներ)

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Վարակված աշխատակիցը 1 շաբաթում վարակել է 216 աշխատակցից 94-ին. նախարարը ներկայացնում է վարակի տարածման ձեւերից մեկը

36-ամյա տղամարդը զենքը մեքենայում դնելու ժամանակ անզգուշությամբ կրակել էր իր ոտքին

Արցախում կգործի 13 նախարարություն եւ պետական կառավարման 8 այլ մարմին. նախագահը մանրամասնել է

«Այս դատական նիստին ներկա է գտնվում 30-ից ավելի անձ». Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ վարակի ռիսկերի մասին

Ալավերդցի Վահագնի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվել է անթույլատրելի. որոշումն ի կատար չի ածվում. Ե. Վարոսյան

«Որքան էլ զարմանալի է, համաձայն եմ ձեզ հետ». Խաժակյանը քննադատեց, Մարությանն ընդունեց քննադատությունը

Հաստատվել են բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի վճարովի և անվճար տեղերը

Հակոբջանյանը՝ ոստիկանապետ, Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն, Սամվել Բաբայանը՝ ԱԽՔ. Արայիկ Հարությունյանը նշանակումներ կանի

Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը

«Լուսավոր Հայաստան»-ի վերադարձը որեւէ կերպ չի կապվել ձեր դիրքորոշման հետ․ Գորգիսյանը՝ Միրզոյանին