Կառավարությունը որոշել է օրակարգից հանել կորոնավիրուսի հետեւանքով մահացած անձանց չդիահերձելու մասին նախագիծը․ Բադասյան

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն այսօր խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ չի քննարկվել։ Չնայած ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նիստի մեկնարկին նշեց, որ քննարկվելու է 3 հարց, այնուամենայնիվ, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ կառավարությունը որոշել է հանել օրակարգից այդ հարցը։

Նշենք, որ, ըստ օրենքի, առաջարկվում էր կոորոնավիրուսի հետեւանքով մահացած անձանց դեպքում չիրականացնել դիահերձում։ Կառավարությունը որպես հիմնավորում ներկայացրել էր, որ առայժմ ամբողջությամբ բացահայտված չէ հիվանդության վարակելիության աստիճանը։

Հավելենք նաեւ, որ այսօր ԱԺ-ն օրակարգում ներառված 4 օրենքի նախագծերից քննարկեց միայն 2-ը։ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը չընդունվեց, քանի որ ընդդիմադիր պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանն ու չապահովեցին քվեների մինիմալ քանակը։ Նախագծերի մյուս փաթեթը՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից օրինագծերն ընդունվեցին միաձայն։

Տպել
584 դիտում

Չեմ ուզում գնալ հիվանդանոցից. Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա Նազելին դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից

2019 թվականին Զինված ուժերում հանցագործությունների թիվը նվազել է 18,5%-ով․ Արթուր Դավթյան

Քննիչը հանձնարարել էր պարզել Սանասարյանի դրամական միջոցների ծագումը, փոխհարաբերությունը ՊՎԾ աշխատակիցների հետ

Գյումրիում շների հարձակման հետևանքով Երևան տեղափոխված 2.5 տարեկան երեխան գիտակցության է եկել, ինքնուրույն շնչում է

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը

Թմրամիջոցների հայտնաբերման դեպքեր քրեակատարողական ծառայողների կողմից

14-ամյա պատանին իր մոտ եղած դանակով հարվածել է 16-ամյա տղայի թիկունքին՝ պատճառելով մարմնական վնասվածք

Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է. Արմեն Սարգսյանի շնորհավորանքը

Պատերազմներից, սովից, բռնությունից տառապող յուրաքանչյուր երեխա մեր՝ մեծերիս, պարտությունն ու ամոթն է. Աննա Հակոբյան

Վալենտինա Մատվիենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

Միջազգային 20 կինոփառատոններ հասանելի են մեկ հարթակում տասն օր բոլորի համար անվճար

Բարոյական եւ հոգեբանական փլատակների մի՛ վերածվեք. Աննա Հակոբյանը՝ իրենց ընտանիքի վարակման փաստը շահարկողներին

Ժամանակավորապես կդադարեցվի բնական գազի մատակարարումը Հայաստան

Արցախի նախագահի հաստատմամբ Մարտակերտի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով դադարեցվել է 1376 կազմակերպության գործունեություն

Արայիկ Հարությունյանը հրամանագրեր է ստորագրել նախարարների եւ ՊԵԿ նախագահի նշանակման մասին

Սահմանափակվել է ԵՏՀ և պարետի որոշումներով սահմանված ապրանքների արտահանումը. ՊԵԿ-ն ուժեղացված հսկողություն է սահմանել

Ըստ օրենքի՝ միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող 6-ից ավելի նստատեղ ունեցող մեքենաները պետք է ունենան տախոգրաֆ

Գոգյանի նման մարդկանց պետք է համարենք հարստություն, արժեքավոր ռեսուրս․ Արծրունի Սահակյան

Նոր կորոնավիրուսը հաղթահարել է շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող կինը