Շնչո՞ւմ է, թե՞ չի շնչում․ Լուսինե Բադալյանի եւ Արսեն Թորոսյանի վեճը սոցհարթակներից ԱԺ ամբիոն է տեղափոխվել ու թեժացել

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված թեժ վեճերը սոցհարթակներից մինչեւ ԱԺ ամբիոն են հասել։ Այս անգամ դա հարուցել է COVID-2019-ի հետեւանքով մահացածներին չդիահերձելու մասին օրինագիծը։

Երեկվանից սոցցանցերում ակտիվորեն տարածվում էին Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցազրույցի վերնագրի նկարները (screenshot)։ Ծաղրական մեկնաբանությունները վերաճեցին ՀՀ առողջապահության նախարարի հետ հեռակա վեճի՝ խիստ ու կոշտ մեկնաբանություններով։

Պատմությունը սկսվեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծից։ ԱԺ-ում կառավարության արտահերթ նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել էր, որ տարածված վիրուսի վարակելիության աստիճանը եւ դիակի մեջ ապրելու ժամանակահատվածը ամբողջությամբ բացահայտված չեն: Անհրաժեշտ է տվյալ վիրուսի առաջացրած հիվանդության հետեւանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում։

Այս նախագծի ընդդիմախոսներից էր Լուսինե Բադալյանը, որն էլ ավելի ուշ «24TV» լրատվականի հետ խոսել էր նախագծի վերաբերյալ իրեն մտահոգող հարցերի շուրջ։

Նա ընդգծել էր, որ կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, իսկ մահացած մարդը չի շնչում։ Այս դեպքում վարակը կարող է տարածվել մակերեսների շփման արդյունքում, իսկ նման դեպքում վտանգն առկա է նաեւ մնացած վարակիչ հիվանդությունների ժամանակ։ Ուրեմն՝ որքանո՞վ է կորոնավիրուսով դին հերձելն ավելի վտանգավոր, քան տուբերկուլոզով, ՁԻԱՀ-ով եւ այլն։ Եթե նույնիսկ այդ աստիճանի պատրաստ չենք, ինչո՞ւ հանգանակված գումարները չենք տրամադրում՝ դիահերձարանները պատրաստելու համար։

Պատգամավորը նաեւ ընդգծել է, որ կարող են լինել դեպքեր, երբ մարդը, որը մինչեւ այդ չի թեստավորվել, պատահարի զոհ դառնա եւ կատարվի դիահերձում, մինչդեռ վստահ չենք կարող լինել, որ տվյալ անձը վարակակիր չէր։

Հարցազրույցի վերնագիրը՝ «Դիակն ինչպե՞ս է վարակակիր համարվելու, եթե չի շնչում. Բադալյան» շատ օգտատերերի շրջանում ծաղրի առարկա դարձավ։ Շատերը սկսեցին տարածել այն՝ նույնիսկ չծանոթանալով հարցազրույցի բուն բովանդակությանը։

Այս ամենին անդրաձարձավ նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որն իր Ֆեյսբուքյան էջի «սթորի» հատվածում տեղադրել էր նյութի նկարը՝ կից անցկացնելով հարցում՝ «Շնչո՞ւմ է, թե՝ ոչ»։ Հարցմանը սկսել էին մասնակցել ու քվեարակել մի շարք քաղաքացիներ։

Նշենք, որ «սթորի»-ի բաժնի այդ հարցումը շուտով հեռացվել է, սակայն չի վրիպել Բադալյանի մտերիմների աչքից։ Նա պատասխան հարվածը տվել է ոչ թե «Ֆեյսբուք»-ում, այլ արդեն ԱԺ ամբիոնից։

«Մի փոքրիկ «սպռավչկա» հատուկ նախարարի ու այն մարդկանց համար, որոնք չեն հասկանում։ Կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, հետեւաբար դիահերձման ժամանակ, քանի որ դիակը չի շնչում, չի հազում եւ փռշտում, դիահերձման կանոնները պիտի համապատասխանեն վարակիչ կամ սուր վարակիչ հիվանդություններից մահացած մարդկանց դիահերձման կանոններին»,-նշել է պատգամավորը։

Նա առաջարկել է ոլորտին եւ նախագծին վերաբերող հարցազրույցներն ու ելույթները լսել ամբողջությամբ, հնարավոր է՝ շատ բան սովորեն։

«Պարո՛ն նախարար, եթե ես հանկարծ մեկ օր որոշեմ ձեր բոլոր սխալները մանիպուլացնել կամ դնել ֆեյսբուքյան քվեարկության կամ էլ այստեղից հայտնել, հետեւանքները վստահ եմ՝ Ձեզ հաճույք չեն պարգեւի»,-նշել է Բադալյանը՝ հավելելով, որ որեւէ մեկն իրավունք չունի ծաղրել պատգամավորին արտահայտած մտքի համար։

«Առողջապահության նախարարն էլ, որ մի քիչ ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն գործով զբաղված լիներ, շատ հնարավոր է, որ այսօր մենք չունենայինք այս նախագծերի անհրաժեշտությունները»,- եզրափակել է պատգամավորը։ Առողջապահության նախարարը նրան չի արձագանքել, փոխարենը նրան աջակցող գրառումներ են հայտնվել։ Առողջապահության նախարարի խորրհրդական, Երեւանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Թորոսյանը մեծատառով Մարդ է ու Առողջապահության Նախարար, պատիվ ունի այս դժվարին օրերին աշխատել նրա թիմում։

«Երբ ամսից ավել նախարարից մինչեւ սանիտարկա 24-ժամյա ռեժիմով աշխատում են, երբ ամսով չենք տեսնում ծնողներ ու երեխաներ, որովհետեւ ամբողջ աշխարհը ահաբեկող վիրուսը կա նաեւ Հայաստանում ու ամեն քաղաքացու կյանքը մեր սեփական կյանքից ավելի թանկ է, որոշ պղտոր ջրում ձուկ բռնողներ, առողջպահությունից 0 պատկերացում ունենալով, հանճարեղ մտքեր են արտահայտում։ Տո դուք ինչ գիտեք մարտի դաշտի մասին, տո դուք ինչ գիտեք բուժանձնակազմի անձնազոհ նվիրվածության մասին, որը ֆեյսբուքից դուրս է»,- գրել է Սարգսյանը։

Տպել
8084 դիտում

ՊՆ-ն հայտնել է զոհված 3 զինծառայողների անունները

Կրակոցների պատճառով Սոթքի ոսկու հանքավայրից հրատապ տարհանվել է 150 աշխատակից. ՄԻՊ

Ձեռք է բերվել պայմանավորվածություն հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սահմանին կրակը դադարեցնելու վերաբերյալ ռուսական կողմի առաջարկն ընդունելու մասին. «Արմենպրես»

Կնոջ ծխելու պատճառով առաջացած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 280 նոր դեպք. մահ չի արձանագրվել

Կրակոցների անմիջական թիրախում են Կութ, Վերին Շորժա գյուղերը. ահազանգեր ՄԻՊ-ին Ժամը 10:30-ի դրությամբ

1 օրում բացահայտվել է հանցագործության 84 դեպք

Պայթյուն Լուսաձորի գազալցակայանում. կա տուժած

Ոսկե մեդալակիր շրջանավարտների թվով Շիրակի մարզն առաջատար է Հայաստանի Հանրապետությունում

Խիստ անհրաժեշտ է նախ փոփոխել պետական համակարգի, այդ թվում՝ քաղաքապետարանի հաստիքացուցակը. Մեսրոպ Առաքելյան

Ժամը 09։20-ի դրությամբ ադրբեջանական ստորաբաժանումները ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր. ՊՆ

Առնվազն 3 անհերքելի փաստ Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր կրակոցների մասին. ՄԻՊ

Հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր է. ՊՆ

ՀՀ-ն գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը. ԱԳՆ

Քաղաքապետարանում պարգեւավճարը կգումարվի աշխատավարձին

Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգի վերաբերյալ տվյալները ճշտվում են. ՊՆ

Ադրբեջանը դիմել է սադրանքի. սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ընթացել են տեղային մարտեր

Անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք․ ՊՆ

Դավիթ Բեկ համայնքում իրականացվել է հայտնաբերված չպայթած զինամթերքի ոչնչացում

Վարսեր համայնքում շահագործման է հանձնվել հիմնանորոգված մանկապարտեզը

3 փողոց կասֆալտապատվի, կոյուղագիծ կկառուցվի, կընդլայնվի արտաքին լուսավորության ցանցը․ Փարաքարում 3 ծրագիր կիրականացվի

Պատերազմում վերին վերջույթները կորցրած տղաները պրոթեզավորվում են բիոնիկ պրոթեզներով, որոնք 30-ից ավելի ֆունկցիա ունեն

Զբաղվածության և հյուրընկալության ծրագրերը կշարունակվեն, քանի դեռ արցախցիների բնակարանային խնդիրները չեն լուծվել

Սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի վերաբերյալ հանդիպում-քննարկում էր կազմակերպվել

Ծառայության մեջ կին-տղամարդ հասկացություն չկա, հրամանը հրաման է. Արցախում փրկարարների 11 տոկոսը կանայք են

Երևանի Բուզանդի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Սահմանադրական դատարանը հետաձգել է 3 բուհերի վերաբերյալ Կառավարության որոշման գործով նիստը

Աճարկուտ գյուղում ավտոմեքենայի դիմային հատվածը կախվել է դեպի ձորակը

Վահան Քերոբյանը կգործուղվի Վրաստան

Նորընտիր ԱԺ խմբակցությունների ղեկավարների ունեցվածքը. նրանցից երկուսի միակ եկամուտը թոշակն է

Կարճ ժամանակում հանրությանը տեսանելի կլինի Անտառային կոմիտեի արագ արձագանքման խմբի գործունեությունը

Քննարկվել է ԱԱԾ-ում առգրավման հետևանքով խափանված գործերի ավտոմատ մակագրման համակարգի վերագործարկման հնարավորությունը

Վարչապետի հետ հանդիպման 1-ին արդյունքը. Սանասարյանն օդ ու ջրի պես անհրաժեշտ է համարում պատերազմի հարցով հանձնաժողովը

Որտեղ իմ ծառայությունը պետք լինի, այնտեղ էլ կլինեմ. Շիրակի մարզպետը՝ պաշտոնավարումը շարունակելու մասին

Հրդեհ է բռնկվել Արմենակյան փողոցի տներից մեկի պատշգամբում

ԵՄ-ն և ԱՀԿ-ն ժամանակակից ռենտգեն սարքավորում են տրամադրում Մարտունու բժշկական կենտրոնին

Մայամիում հայտնաբերվել են փլուզված շենքի փլատակներում մնացած վերջին զոհի մնացորդները

Չորրորդ զորամիավորումում անցկացվել են զենիթահրթիռային մարտկոցների հրամանատարների հավաք-պարապմունքներ

Թուրքիան կոչ է արել Ռուսաստանին համակերպվել Ուկրաինա զենքի մատակարարման հետ