Պարետի որոշումից հետո նախատեսվածից ավելի ուղեւոր տեղափոխելու համար 68 վարորդի նկատմամբ արձանագրություն է կազմվել

Առավոտյան համացանցում էր հայտնվել ուղեւորներով գերծանրաբեռնված երեւանյան ավտոբուսի լուսանկար: Կարգը խախտած եւ ինքնակամ երթուղի ելած վարորդի համար պարետը տուգանք ի նախատեսել: Այս մասին «Հայկական ժամանակը» տեղկացավ ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանից: «Միայն զգուշացում է ստացել»,-ասաց նա:

Երեւանի քաղաքապետարանից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ ծանրաբեռնված երթուղայինի լուսանկարում գործող ավտոբուսն առավոտյան իր աշխատանքը սկսել է վարորդի անձնական որոշման արդյունքում, իսկ ավելի ուշ ավտոբուսի ընթացքը կասեցվել է։ Սա պարետի նոր որոշումից հետո արձանագրված միակ դեպքն է:

Երեկ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտարարություն էր տարածել, որ մինչեւ ապրիլի 12-ը ներառյալ երկարացրել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի եւ տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Հայտարարության մեջ նաեւ նշված էր, որ ապրլի 1-ին ժամը 00:01-ից դադարեցվում է հասարակական տրանսպորտի շահագործումը: 

Մարդկանց մեծ մասն առավոտ արթնանալուն պես խուճապի մեջ էր, թե ինչ է անելու եւ ինչպես է աշխատանքի հասնելու: Իսկապես, սոցիալապես անահապով մեր հանրության համար սա թերեւս մեծ խնդիր է, որի լուծումն դեռ չի երեւում: Տաքսի ծառայություններն էլ 1 հոգուց ավելի ուղեւոր չեն կարող տեղափոխել, ուստի ֆինանսական բեռը մի փոքր թոթափելու համար մի քանի հոգով ընկերանալ ու առավոյան աշխատավայր հասնելն էլ առաջիկայում անհնարին կլինի:

Սակայն մի փոքր ուշ այդ գրառումների ու մեկնաբանությունների կողքին հայտնվեց գերբեռնված ավտոբուսի լուսանկարը: Որոշ օգտատերեր գրեցին, որ պարետի կարգադրությունն անտեսվել է ոչ միայն այս վարորդի կողմից այլեւ մնացածի, քանի որ ավտոբուսներն ու միկրոավտոբուսները օրեր շարունակ նախկինի նման լիքն են աշխատել:

Հիշեցնենք Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո պարետատունն արգելել էր հանրային տրանպորտում նախատեսվածից ավելի ուղեւոր փոխադրելը:

ՀՀ ոստիկանությունից ճշտեցինք, թե պարետի կարգադրությունից հետո նախատեսվածից ավելի ուղեւոր տեղափոխող քանի դեպք է արձանագրվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը «Հայկական ժամանակին» հայտնեց, որ պարետի որոշումից հետո հանրային տրանսպորտի 68 վարորդի նկատմամբ արձանագրություն է կազմվել նախատեսվածից ավելի ուղեւոր տեղափոխելու համար: 

Տպել
628 դիտում

ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո համաշխարհային սպորտի աստղերը միացել են ռասիզմի դեմ պայքարին

Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել Քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ

Որքան արագ միասին համախմբվենք, այնքան ավելի արագ կհաղթահարենք այս փորձությունը. Արման Թաթոյան

Արթուր Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի վերացվի. պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է

ՓՊ հանրային պաշտպանի գրասենյակը և փաստաբանական դպրոցն իրականացնում են անվճար իրավաբանական օգնություն

Սահյանի ծննդավայրում գիշերներն արդեն լուսավորվել են

ՀՖՖ նախագահը հանդիպել է Արցախի նախագահին. ֆուտբոլի զարգացումը Ա. Հարությունյանի ուշադրության կենտրոնում է

Պատգամավորներն առաջարկում են բարձրացնել ԱԺ մշտական հանձնաժողովների հաշվետվողականությունը

Առաջին դասարանցու փաստաթղթերը դպրոց առձեռն չհանձնելու դեպքում հայտագրումը չի չեղարկվում

Փարաքարում այսօր կորոնավիրուսից մեկ երիտասարդ մարդ է մահացել․ պատգամավոր

Դիմել եմ ՀՖՖ, ակնկալում եմ համապատասխան եւ կոշտ պատասխան «Փյունիկի» անգործության դեմ. Էդգար Մանուչարյան

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Բեգլարյանի եղբոր նկատմամբ

Խախտումների մասին տեղեկությունները դուխով հրապարակեք ձեր էջերում. վարչապետ

Հուլիսի սկզբին Հայաստանում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը

Մի շարք դպրոցներում եղել են խախտումներ, ԿԳՄՍ նախարարն անձամբ այցելելու է կրթական հաստատություններ

Կոշտ զրույց եմ ունեցել ոստիկանապետի հետ՝ իրավիճակը պատշաճ չզեկուցելու համար. հիվանդանոցներում տեղերը սպառվում են

Ապացուցենք, որ միասնականության շնորհիվ մենք այս անգամ էլ դուրս կգանք անելանելի թվացող իրավիճակներից. Աննա Հակոբյան

Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործով այսօրվա դատական նիստը չի կայանա

Նախարար Հակոբ Արշակյանը այցելում է «Հայփոստ»-ի բաժանմունքներ՝ ծանոթանալու իրավիճակին (տեսանյութ)

Առաջարկվում է ԱԺ-ի կողմից ընտրովի մարմինների անդամների ընտրությունը քննարկել նաև արտահերթ նիստում