Պաշտոնաթող նախագահն արդեն ամենաբարձր պաշտոնն է․ Արայիկ Հարությունյանը Բակո Սահակյանին պաշտոն տալու մասին

Դեռ չեմ որոշել, թե ով է լինելու Արցախի վարչապետը։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։ Նա նշեց, որ ոչ մեկի հետ կադրային որեւէ համաձայնության չի եկել, չի էլ մտածել։ «Մենք ունենք շատ փորձառու աշխատողներ, այնպես չէ, որ գալու ենք բոլորին հանենք, նորին ենք նշանակելու»,- ասաց Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կադրային փոփոխություններ կլինեն, եթե նա երկրորդ փուլով ընտրվի Արցախի նախագահ։ Հարցին՝ դրանից հետո պաշտոն կտա Բակո Սահակյանին, Հարությունյանն ասաց՝ Սահակյանը հայտարարել է, որ մնալու է Արցախում եւ օգնի իշխանություններին։ «Օգնելը պարտադիր պաշտո՞ն պիտի լինի։ Պաշտոնաթող նախագահն արդեն ամենաբարձր պաշտոնն է, դրանից բարձր ստատուս չկա եւ ավելին է, քան գործող նախագահը»,- պնդեց թեկնածուն։

Լրագրողի դիտարկմանը, որ Արցախի նախագահի մյուս թեկնածու Վիտալի Բալասանյանին մի շարք գեներալ ընկերներ աջակցեցին ըտրությունների ընթացքում, Հարությունյանը պատասխանեց․ «Իսկ ո՞վ ասաց, որ նրանք Վիտալի Բալասանյանի ընկերներն են, իմ ընկերները չեն։ Օրինակ՝ ում նկատի ունեք»։ Լրագրողը պատասխանեց՝ օրինակ՝ Արշավիր Ղարամյանին, ի պատասխան՝ Հարությունյանը շեշտեց, որ նա ոչ ոքի չի աջակցել։

«Իսկ եթե խոսքը Սամվել Կարապետյանի մասին է, նա առաջին հերթին իմ ընկերն է եղել, իմ հրամանատարն է եղել։ Ի՞նչ տարբերություն։ Նա նաեւ Վիտալի Բալասանյանի ընկերն է, դրա համար եմ ասում՝ Ղարաբաղում մի բաժանեք մեզ։ Ղարաբաղը շատ փոքր է, այստեղ բոլորը իրար ծանոթ-բարեկամ են»,- ասաց Հարությունյանը։

Ըստ նրա՝ եթե Վիտալի Բալասանյանը ասի, որ նրա կոշտ հայտարարությունները ՀՀ-ի նկատմամբ չեն համապատասխանում իրականությանը, իրենք կարող են համագործակցել։ «Իսկ եթե պնդի իր տեսակետը, ո՞նց համագործակցենք։ Կփորձենք այլ ձեւով համագործակցել, բայց դա չի նշանակում, որ մենք դառնալու ենք հակառակորդ։ Այնպես չէ, որ մենք թշնամի ենք, կարող է հեսա դուրս գամ, զանգեմ, հանդիպենք, որեւէ խնդիր չունենք հանդիպելու»,- եզրափակեց Հարությունյանը։

Տպել
1915 դիտում

Որքան արագ միասին համախմբվենք, այնքան ավելի արագ կհաղթահարենք այս փորձությունը. Արման Թաթոյան

Արթուր Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի վերացվի. պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է

ՓՊ հանրային պաշտպանի գրասենյակը և փաստաբանական դպրոցն իրականացնում են անվճար իրավաբանական օգնություն

Սահյանի ծննդավայրում գիշերներն արդեն լուսավորվել են

ՀՖՖ նախագահը հանդիպել է Արցախի նախագահին. ֆուտբոլի զարգացումը Ա. Հարությունյանի ուշադրության կենտրոնում է

Պատգամավորներն առաջարկում են բարձրացնել ԱԺ մշտական հանձնաժողովների հաշվետվողականությունը

Առաջին դասարանցու փաստաթղթերը դպրոց առձեռն չհանձնելու դեպքում հայտագրումը չի չեղարկվում

Փարաքարում այսօր կորոնավիրուսից մեկ երիտասարդ մարդ է մահացել․ պատգամավոր

Դիմել եմ ՀՖՖ, ակնկալում եմ համապատասխան եւ կոշտ պատասխան «Փյունիկի» անգործության դեմ. Էդգար Մանուչարյան

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Բեգլարյանի եղբոր նկատմամբ

Խախտումների մասին տեղեկությունները դուխով հրապարակեք ձեր էջերում. վարչապետ

Հուլիսի սկզբին Հայաստանում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը

Մի շարք դպրոցներում եղել են խախտումներ, ԿԳՄՍ նախարարն անձամբ այցելելու է կրթական հաստատություններ

Կոշտ զրույց եմ ունեցել ոստիկանապետի հետ՝ իրավիճակը պատշաճ չզեկուցելու համար. հիվանդանոցներում տեղերը սպառվում են

Ապացուցենք, որ միասնականության շնորհիվ մենք այս անգամ էլ դուրս կգանք անելանելի թվացող իրավիճակներից. Աննա Հակոբյան

Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործով այսօրվա դատական նիստը չի կայանա

Նախարար Հակոբ Արշակյանը այցելում է «Հայփոստ»-ի բաժանմունքներ՝ ծանոթանալու իրավիճակին (տեսանյութ)

Առաջարկվում է ԱԺ-ի կողմից ընտրովի մարմինների անդամների ընտրությունը քննարկել նաև արտահերթ նիստում

Այս տարվա առաջին 4 ամիսների ՀԴՄ-ներով արտացոլված իրացման շրջանառությունը նվազել է 20 տոկոսով․ ՊԵԿ փոխնախագահ

Երևանի թիվ 132 դպրոց. վարչապետը այսօրվա լուսանկար է հրապարակել