Հայաստանի եւ Իսրայելի մասնագետների միջև կկազմակերպվի տեսաժողով կորոնավիրուսի համավարակի հաղթահարման թեմայով

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանը, մարտի 22-ին Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության տնօրեն, COVID 19 հարցերով Իսրայելի համակարգող, դոկտոր Աշեր Շալմոնի հետ։

Դոկտոր Շալմոնը մանրամասն ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հաղթահարման ուղղությամբ Իսրայելում ձեռնարկված քայլերը։

Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի կողմից Հայաստանին հնարավոր օգնության ցուցաբերման հարցը, հստակեցվել են Հայաստանի կարիքները։

Նախագահ Սարգսյանը և դոկտոր Շալմոնը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին Հայաստանի և Իսրայելի մասնագետների միջև կկազմակերպվի տեսաժողով՝ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունների հստակեցման և գործնական քայլերի ձեռնարկման նպատակով։

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանում բժշկական ինժեներիայի զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին և այս ոլորտում Իսրայելի հետ հնարավոր համագործակցությանը։ Իսրայելն ունի ժամանակակից բժշկություն և զարգացած առողջապահական համակարգ, որը ուսանելի կարող է լինել Հայաստանի համար:

Օրեր առաջ Հայաստանի և Իսրայելի նախագահների հեռախոսազրույցից հետո նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ զրույց էր տեղի ունեցել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և COVID 19 հարցերով Իսրայելի համակարգող, դոկտոր Աշեր Շալմոնի միջև: Նրանք ներկայացրել էին կորոնավիրուսի դեմ պայքարի՝ երկու երկրների փորձը և պայմանավորվել շարունակել մասնագիտական շփումները: Կորոնավիրուսի դեմ պայքարի Իսրայելի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար։

Տպել
437 դիտում

Առաջին դասարանցու փաստաթղթերը դպրոց առձեռն չհանձնելու դեպքում հայտագրումը չի չեղարկվում

Փարաքարում այսօր կորոնավիրուսից մեկ երիտասարդ մարդ է մահացել․ պատգամավոր

Դիմել եմ ՀՖՖ, ակնկալում եմ համապատասխան եւ կոշտ պատասխան «Փյունիկի» անգործության դեմ. Էդգար Մանուչարյան

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Բեգլարյանի եղբոր նկատմամբ

Խախտումների մասին տեղեկությունները դուխով հրապարակեք ձեր էջերում. վարչապետ

Հուլիսի սկզբին Հայաստանում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը

Մի շարք դպրոցներում եղել են խախտումներ, ԿԳՄՍ նախարարն անձամբ այցելելու է կրթական հաստատություններ

Կոշտ զրույց եմ ունեցել ոստիկանապետի հետ՝ իրավիճակը պատշաճ չզեկուցելու համար. հիվանդանոցներում տեղերը սպառվում են

Ապացուցենք, որ միասնականության շնորհիվ մենք այս անգամ էլ դուրս կգանք անելանելի թվացող իրավիճակներից. Աննա Հակոբյան

Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործով այսօրվա դատական նիստը չի կայանա

Նախարար Հակոբ Արշակյանը այցելում է «Հայփոստ»-ի բաժանմունքներ՝ ծանոթանալու իրավիճակին (տեսանյութ)

Առաջարկվում է ԱԺ-ի կողմից ընտրովի մարմինների անդամների ընտրությունը քննարկել նաև արտահերթ նիստում

Այս տարվա առաջին 4 ամիսների ՀԴՄ-ներով արտացոլված իրացման շրջանառությունը նվազել է 20 տոկոսով․ ՊԵԿ փոխնախագահ

Երևանի թիվ 132 դպրոց. վարչապետը այսօրվա լուսանկար է հրապարակել

Բնակարանային գողություն կատարած 195 մեղադրյալներից 16-ն են ունեցել աշխատանք, 24 անչափահասներից 11-ն են հաճախել դպրոց

Ռուսաստանը COVID-19-ի բուժման համար կկիրառի Ավիֆավիր դեղամիջոցը. այն անցել է փորձարկումն ու գրանցվել

«Մեյմանդարի» շուկայի մոտ կայանված մեքենան գլխիվայր շրջելու խուլիգանության համար կան ձերբակալվածներ (տեսանյութ)

Աննա Հակոբյանը եւ Հրաչյա Հակոբյանը դատի են տվել Միքայել Մինասյանին․ պահանջում են նաեւ փոխհատուցում

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով

Մեր գործերը հիմա ավելի վատ են՝ ո՛չ պատվաստանյութ ունենք, ո՛չ էլ՝ բուժող դեղամիջոց. ԱՀԿ-ն անդրադարձել է նաեւ Հայաստանին