Քաղաքացիների՝ տարբեր մեսենջերներից օգտվելու իմաստը ես չեմ հասկանում․ դրանք աբսուրդային մտքեր են․ Ռուստամ Բադասյան

Մենք 2 օր շարունակ ԱԺ-ում նախագծի բովանդակային կարգավորումների մասին խոսելու փոխարեն ստիպված էինք հերքել տեղեկությունները, որ այս նախագիծը գաղտնալսման մասին է։ Այս մասին այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ 

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել նրանց հեռախոսազանգերը:

Բադասյանը հավաստիացրեց, որ այն մասնագետները, որոնք տեսնելու են առաջնային ինֆորմացիան, լինելու են շատ սահմանափակ թվով։ Նրանք արդեն զտված ինֆորմացիան փոխանցելու են ԱԻՆ-ին, ոստիկանությանը, որոնք էլ զանգեր են կատարելու եւ քաղաքացիների հետ մեկուսացման, ինքնամեկուսացման աշխատանքներ կատարելու։

Նախարարը կրկին հիշեցրեց, որ համակարգն ավտոմատ կերպով գտնելու է հավանական վարակակիրներին՝ զանգերի եւ տեղորոշման արդյունքում։ «Եթե մի անձը 20 անգամ զանգել է Գյումրիում գտնվող իր ծանոթին, ապա համակարգն անտեսում է այս փաստը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ համակարգը գտնում է մի տեղանքում գտնվելու փաստը։

Հարցին, թե արդյոք նախատեսել են այն սցենարը, որ քաղաքացիները կնախընտրեն օգտվել տարբեր «մեսենջերներից»՝ խուսափելու համար իրենց հեռախոսազանգերի հավանական ֆիքսումը, նախարարը պատասխանեց, որ չի հասկանում այդ քայլի իմաստը։

«Ես մեր բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կարեւորել իրենց, իրենց հարազատների եւ բոլորի առողջությունը եւ որեւէ կերպ չփորձել խուսափել դրանից։ Նախ՝ ամբողջ ծավալով խուսափել որեւէ դեպքում հնարավոր չէ, բայց ես չեմ հասկանում՝ ինչի՞ համար նման քայլի պետք է գնանք։ Եթե բոլորս պոտենցիալ վարակակիր ենք, ես ինչո՞ւ պետք է նախընտրեմ շփվել այլ պլատֆորմներում, որ եթե հետո ռիսկի գոտում հայտնվեմ, իմ հարազատները չիմանան դրա մասին։ Սրանք աբսուրդային մտքեր են, որեւէ կերպ չեմ կարող մեկնաբանել»,- ասաց Բադասյանը։

Հարցին, թե ինչպես քաղաքացիները վստահ լինեն, որ հեռախոսազանգերը չեն ձայնագրվելու, նախարարը պատասխանեց․ «Եթե որեւէ հարազատ ունեք իրավապահ համակարգում, նրանք կարող են որոշակի տեղեկություն փոխանցել, թե ինչպես է իրականացվում ընդհանրապես գաղտնալսումը, եւ որ այս նախագծով նախատեսված կարգավորումների համաձայն՝ ուղղակի հնարավոր չէ իրականացնել ո՛չ գաղտնալսում, ո՛չ էլ բովանդակության վերաբերյալ տեղեկությունների ստացում»։

Նա նշեց նաեւ, որ ՔԿՀ-ներում եղել են կորոնավիրուսի թեստ հանձնողներ, բայց բոլորի դեպքում արդյունքը եղել է բացասական։ «Այս պահին քրեակատարողական հիմնարկներում վարակակիր չունենք։ Ամեն դեպքում, կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում տվյալ դեպքերին արագ արձագանքելու համար։ Քանի որ երկար ժամանակ է՝ շահարկվում է այն հարցը, որ քրեակատարողական հիմնարկներում այլ երկրների օրինակով պետք է համաներում իրականացնել, ես խորհուրդ եմ տալիս՝ Իտալիայում, Իրանում բեռնվածության վիճակագրական տվյալները ուսումնասիրել՝ 120, 150, 200%, իսկ Հայաստանում բեռնվածության ցուցանիշը 43-44%-ի շրջակայքում է։ Մենք չունենք այնպիսի իրավիճակ, որ կրիտիկական է եւ դիմենք ծայրահեղ միջոցների, համաներմամբ բեռնաթափենք մեր քրեակատարողական հիմնարկները»,- եզրափակեց նախարարը։

Տպել
1869 դիտում

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը