Արաբկիրում 38-ամյա կին է դանակահարվել. ձերբակալվել է նրա 36-ամյա ծանոթը (տեսանյութ)

Մարտի 29-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով և վնասված լյարդով բուժօգնության է դիմել 38-ամյա մի կին: Նրան դանակահարել էին:
Հաղորդումը ստանալուն պես օպերատիվ խումբը հիվանդանոց էր մեկնել: Տուժողն ի վիճակի չէր եղել բացատրություն տալու: Բժիշկներին հասցրել էր միայն հայտնել, որ Փափազյան փողոցի խանութի մոտ իրեն դանակահարել են:
Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ էր ձեռնարկել: Ճշտվել է, որ դեպքը տեղի է ունեցել Կոմիտասի պողոտայում:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողին կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ դանակահարել է նրա 36-ամյա ծանոթը, որը Րաֆֆու փողոցի բնակիչ է: Մարտի 30-ին նշված հասցեից կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կասկածվողը ներկայացվել է քննչական բաժին և ձերբակալվել: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Տպել
1992 դիտում

Նախարար Հակոբ Արշակյանը այցելում է Հայփոստի բաժանմունքներ՝ ծանոթանալու իրավիճակին (տեսանյութ)

Առաջարկվում է ԱԺ-ի կողմից ընտրովի մարմինների անդամների ընտրությունը քննարկել նաև արտահերթ նիստում

Այս տարվա առաջին 4 ամիսների ՀԴՄ-ներով արտացոլված իրացման շրջանառությունը նվազել է 20 տոկոսով․ ՊԵԿ փոխնախագահ

Երևանի թիվ 132 դպրոց. վարչապետը այսօրվա լուսանկար է հրապարակել

Բնակարանային գողություն կատարած 195 մեղադրյալներից 16-ն են ունեցել աշխատանք, 24 անչափահասներից 11-ն են հաճախել դպրոց

Ռուսաստանը COVID-19-ի բուժման համար կկիրառի Ավիֆավիր դեղամիջոցը. այն անցել է փորձարկումն ու գրանցվել

«Մեյմանդարի» շուկայի մոտ կայանված մեքենան գլխիվայր շրջելու խուլիգանության համար կան ձերբակալվածներ (տեսանյութ)

Աննա Հակոբյանը եւ Հրաչյա Հակոբյանը դատի են տվել Միքայել Մինասյանին․ պահանջում են նաեւ փոխհատուցում

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով

Մեր գործերը հիմա ավելի վատ են՝ ո՛չ պատվաստանյութ ունենք, ո՛չ էլ՝ բուժող դեղամիջոց. ԱՀԿ-ն անդրադարձել է նաեւ Հայաստանին

Մինչեւ հունիսի 15-ը դադարեցվում է ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների, անձնագրային եւ վիզաների վարչության աշխատանքը

Գորիսից Երևան է տեղափոխվել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխա. վիճակը գնահատվում է ծանր

Կա կորոնավիրուսի 515 նոր դեպք և 27 առողջացած. գրանցվել է 12 մահվան դեպք, եւս 3 մահ՝ այլ հիվանդությունից

Դատախազի խորհրդականը պարզաբանել է դատախազությունում հաստիքների ավելացման պատճառներն ու հիմքերը

Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը

Գյումրիում շների հարձակմանը ենթարկված 2,5-ամյա փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակում դրական դինամիկա կա

Ամեն տեղ «սպեցնա՞զ» բերենք, դուբինկաներո՞վ պայքարենք. 3 միլիոնով վարակվենք ու ասենք՝ մեզ չեն բուժում, որտե՞ղ բուժենք

«Գլորիա» կարի ֆաբրիկայում վարակակիրների թիվը շեշտակի աճել է. տնօրենին ներկայացվել է պարետի որոշումը

«Մեյմանդարի» շուկան փակված է, ձերբակալվել են մի քանի տասնյակ մարդիկ, հարուցվել է քրեական գործ

Դժբախտաբար, ունենք Կավասակիի սինդրոմի առաջին դեպքը 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է կորոնավիրուս. նախարար