Մի անգամ դասին․ հեռավար կրթությունից զվարճալի դեպքեր են պատմում ուսանողները եւ աշակերտները

Եթե ժամանակին ասում էին՝ հեռախոսները պահե՛ք, դաս է, հիմա՝ հակառակը՝ միացրե՛ք դասը, սկսվում է։ Հեռավար կրթությունը կարծես թե ոգեւորություն է առաջացրել աշակերտների եւ ուսանողների շրջանում։ Ամեն դեպքում, մեզ հետ զրույցում գրեթե բոլորը նշեցին, որ բացականերն այսօր ավելի քիչ են, քան նախկինում։

Հեռավար կրթության դրական ու բացասական կողմերի, զվարճալի դեպքերի մասին պատմում են աշակերտներն ու ուսանողները։

Անուշ Պետրոսյան, 4-րդ կուրս

Պետրոսյանների տանն առավոտն աղմուկով է սկսվում․ Անուշի զույգ եղբայրները նույն դասարանում են սովորում, 2 հեռախոսով միանում են դասին, այդ ժամանակ էլ ձայնը հաճախ արձագանքում է, մյուս սենյակից էլ դասախոս մայրիկն է իր ուսանողներին թեման բացատրում։ Շատ չանցած՝ արդեն իր՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասերն են սկսվում․ տարբեր սենյակներից ամբողջ ընտանիքով միանում են այդ գործին։

Անուշի կարծիքով՝ հեռավար կրթության դրական կողմերը մի քանիսն են․ դասերից չեն ուշանում, շուտ արթնանալու կարիք չկա, բացի այդ, վերջապես մասնակցում է քիմիայի ժամերին։ Այդ դասն առավոտյան է լինում, այն ժամանակ կուրսընկերների հետ միասին կա՛մ ուշանում էին, կա՛մ ընդհանրապես չէին հասցնում մասնակցել։ Հիմա ներկա են։

Նրա խոսքով՝ այսպես ավելի օպերատիվ ես դառնում, քիչ ես շեղվում ու ամենակարեւորը՝ գումար քիչ ես ծախսում։ Երբեմն դասախոսները պայմանավորվում են արտերկրի գործընկերների հետ եւ դասընթացը վարում հյուրերի հետ․ տեխնոլոգիաները թույլ են տալիս։

Բացասական կողմեր, սակայն, կան․ դերասանական տեխնիկա առարկան է տուժում։ Իրենց համալսարանում այդ ժամը դահլիճում էին անցկացնում, հիմա իրար դեմքի նայելով՝ երկխոսություններ են կարդում։

«Չենք կարողանում դերի մեջ մտնել․ բեմի վրա չենք, իրական չէ, Էմոցիաներն էլ ո՛չ կարողանում ենք փոխանցել, ո՛չ ստանալ»,- նշեց նա՝ հավելելով, որ բացասական կողմերից է նաեւ չընդմիջելը։ Ստացվում է՝ ամբողջ օրը համակարգչի առաջ նստած է անցկացնում, այնպես գոնե կարողանում էր դասից գործի գնալու ճանապարհին օդափոխվել։

Նրանց դասերից զվարճալի պահերն անպակաս են․ շատերն են մոռանում միկրոֆոնն անջատել։

«Քիմիայի ժամին պատահմամբ քնել էի, հեռախոսիս զանգ եկավ, վերցրի, ասացին, որ իմ մոտից ձայներ, խշշոց է գալիս։ Ես էլ քնաթաթախ վերցրել եմ, ասում եմ․ «Ալո, ի՞նչ եք ուզում»,- հետո տեսնեմ՝ բոլորն ինձ են նայում»։

Անուշը նույնիսկ պարի դասերն է օնլայն անում․ իրենց մարզիչը շարժումն էկրանից ցույց է տալիս, նրանք էլ կրկնում են։

Հրանտ Պետրոսյան, 8-րդ դասարան

Անուշի եղբայրը՝ Հրանտը, որը սովորում է Երեւանի Վարդգես Պետրոսյանի անվան հ. 51 դպրոցում, պատմում է, որ միշտ չէ, երբ իր դասընկերները տեսախցիկը միացրած են պահում, հակառակ դեպքում տներից աղմուկ, երեխաների ձայներ են լսվում։

Երբեմն ուսուցիչներն են զվարճալի իրավիճակում հայտնվում․ ներկաներին լավ տեսնելու համար հեռախոսն այնքան են մոտեցնում, որ աշակերտներն սկսում են ծիծաղել։

Նրա խոսքով՝ մի շարք դասեր այսպես ավելի հետաքրքիր ու արագ են անցնում, քան՝ նախկինում։ Գրավոր աշխատանքներ դեռեւս չեն գրում, իսկ դասերն ինտերակտիվ են լինում․ խոսում է ուսուցիչը, եթե հարցեր կան, միացնում են միկրոֆոնները։

Աշակերտների գործը, սակայն, մի հարցում բարդացել է. եթե այն ժամանակ տնային առաջադրանքը հաջորդ օրն էին ներկայացնում, այսօր՝ դասից հետո՝ որոշ ժամանակ անց։

Մանե Գրիգորյան, 6-րդ դասարան

Մանեն եւ իր փոքրիկ քույրը հստակ որոշել են՝ ինքը խելախոսով է դաս պարապելու, քույրը՝ համակարգչով։ Միմյանց չխանգարելու համար ով, որ սենյակում է դասի լինելու՝ նույնպես հստակ է։

«Բնագիտության դասին լուրջ նստած էինք, մեկ էլ տեսնենք՝ Նարեն հաց ու պանիր է ուտում, ծիծաղեցինք, ընկեր Կարապետյանն էլ նկատեց, ասաց․ «Նարե՛ ջան, հաց չենք ուտում»»,- իրենց դասերից պատմեց Երեւանի «Վարդանանց ասպետներ» հ․ 106 դպրոցի աշակերտուհի Մանեն՝ հավելելով, որ ուսուցիչներն ստիպում են հեռավար դասերին միշտ տեսախցիկները միացրած պահել, որպեսզի ուրիշ բաներով չզբաղվեն, այլ հեռախոսից չօգտվեն։

Պատմում է, որ ինչպես դասարանում, տանը եւս. ուսուցիչների աչքից ոչինչ չի վրիպում։ «Հայոց եկեղեցու պատմության ժամին Վահեն ռուբիկ-կուբիկով էր զբաղվում, ուսուցչուհին ասաց, որ դա շուտ վերացնենք»։

Իրենց դասարանում արդեն սկսել են գրավոր աշխատանքները։ Այդ ժամանակ հատկապես տեսախցիկն անջատելու իրավունք ոչ ոք չունի․ ուսուցիչն էկրանից այն կողմ հսկում է, որ չարտագրեն։

13-ամյա աշակերտուհին գոհ է հեռակա կրթությունից, սակայն վատ է, որ երբեմն կապն է կորչում, ձայները լավ չեն լսվում։

Ալինա Նալբանդյան, մագիստրատուրա 1-ին կուրս

Ալինան Երեւանի պետական համալսարանում է սովորում։ Նրա կարծիքով՝ հեռավար կրթության դրական կողմերից է այն, որ վատառողջ լինելը չի կարող խանգարել դասի չգնալուն, ավելին՝ հարմար է այն մարդկանց համար, որոնք ամուսնացած են կամ աշխատում են։ Ընդհանրապես այսկերպ հնարավորություն է տրվում միանգամից շատ բանով զբաղվելու։ Դասերից հետո Ալինան Հարվարդի համալսարանի կազմակերպած առցանց կուրսերին է մասնակցում։ Զբաղվում է նաեւ իր զարդերի բրենդի օնլայն բիզնեսով։

Բացասական կողմերից էլ այն է համարում, որ բնական շփումն ավելի հետաքրքիր էր եւ արդյունավետ։ Դասախոսները կարողանում էին տեսնել ուսանողներին, ճանաչել նրանց, առցանց այս ամենը լավ չի ստացվում։

Ինչպես պատմեց, դասերը սկզբնական շրջանում էին շատ զվարճալի անցնում, երբ ո՛չ իրենք, ո՛չ դասախոսական կազմը չէին ընտելացել առցանց գործիքներին․ հաճախ կողքից խոսակցություններ էին լսվում․ «Դասի ժամին մի պահ բոլորիս թվաց, թե դասախոսի կապն ընդհատվել է, ու մեզ չի լսում, ես էլ սկսեցի հումորային բլոգ վարել՝ բոլորին ուրախացնելու համար, հետո պարզվեց՝ դասախոսը չէր հեռացել, ավելին՝ լսում էր մեզ»։

Հեղինե Ավագյան, 8-րդ դասարան

Մ. Մանուշյանի անվան հ․ 48 հիմնական դպրոցի աշակերտուհի Հեղինեին էլ դասերը կազմակերպելու համար ընտանի կենդանիներն են խանգարում․ այդ ընթացքում կա՛մ տարբեր իրեր են գողանում, որպեսզի խաղան, կա՛մ էլ հաչում, աղմկում են։

«Մի անգամ դասի ժամանակ շունս եկավ, տեսախցիկը հոտոտեց ու լպստեց, եւ բոլորը, ընկեր Մարիտիրոսյանը եւս դա տեսան»,- պատմեց Հեղինեն՝ հավելելով, որ դրանից հետո հենց դասն սկսվում է, շանն այլ սենյակ է տանում, որ նորից չգա։

Իրենց դասարանում զվարճալի այլ դեպքեր եւս պատահում են։ Պարզվում է, որ աշակերտները դասարանները կարող են խառնել ոչ միայն դպրոցում, այլեւ առցանց հարթակում։

«Աշխարհագրության դասն էինք լսում, մեկ էլ հանկարծ տեսնենք՝ կապին ուրիշ դասարան է միացել՝ 7-րդ դասարանը, պարզվեց՝ ժամերն ու դասարանները խառնել էին»,- նշեց Հեղինեն՝ ավելացնելով, որ այդ ժամանակ իրենց ուսուցչուհի ընկեր Մխիթարյանը խնդրել է նոր միացածներին դուրս գալ, մի քիչ սպասել, որ քիչ հետո իրենց հետ էլ դաս անի։

Տպել
3404 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում