Ցերեկային խնամքի կենտրոններում երեխայի ճանապարհածախսը կհոգա պետությունը

02/04/2020 schedule12:50

Կառավարությունը լրացում է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում է պետական մանկատների գործունեությանը: 

Սահմանվում է, որ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը (պետական մանկատունը)՝ իր մոտ խնամվող երեխայի հրատապ և անհապաղ բավարարման կարիքները (երեխայի ծննդյան տարեդարձի ծախսեր, համադասարանցիների, ընկերների ծննդյան տարեդարձերի ծախսեր, դպրոցական էքսկուրսիաների ծախսեր և այլն) հոգալու պարագայում տարեկան առավելագույնը 500.0  հազ. դրամի չափով կանխիկ շրջանառության գործարքներ է իրականացում՝ համապատասխան ծախսը հիմնավորող փաստաթղթերի առկայությամբ՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված մանկատան բյուջետային տարվա ծախսերի նախահաշվով հաստատված «այլ ծախսեր» ծախսային հոդվածի հաշվին։

Մեկ այլ կետով սահմանվում է, որ ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրող կենտրոններ հաճախող հաշմանդամություն ունեցող և կենտրոնից առնվազն 500 մետր հեռավորությամբ բնակվող տրանսպորտից օգտվող երեխաների համար կենտրոնն ապահովում է տրանսպորտի ծախսերի դրամական փոխհատուցում օրական նվազագույնը 200 դրամի և առավելագույնը 400 դրամի չափով:

Ըստ հիմնավորման, որ նախարարության ենթակայությամբ գործում է երեխաների սոցիալական հոգածության ցերեկային, ինչպես նաև երեխայի և ընտանիքի աջակցության վեց կենտրոն:

Կենտրոնի կանոնադրությամբ ամրագրված՝ տրանսպորտից օգտվող շահառուների 50%-ին տրամադրվում է գումար՝ 200 դրամի չափով, սակայն փաստացի տրանսպորտից օգտվող շահառուների թիվը և նաև տրանսպորտից չօգտվող հաշմանդամություն ունեցող շահառուների թիվը կազմում է շահառուների մոտավորապես 80 %-ը: Միաժամանակ, շահառուների շուրջ 10%-ը կենտրոն հաճախելու համար օգտվում է կրկնակի տրանսպորտից բնակության վայրը այլ համայնքում գտնվելու պատճառով:

«Ելնելով նախարարության ենթակայությամբ գործող ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրող կենտրոնների գործունեության վերլուծության արդյունքներից՝ առաջարկվում է շահառուների ճանապարհածախսը հոգալ՝ համաձայն ստորև ներկայացվող չափորոշիչների.

Շահառուներին առձեռն տրամադրել ամենօրյա կամ քարտային՝ շաբաթական երկկողմանի ճանապարհածախս՝ փոխհատուցման հիմքով,

Երկկողմանի ճանապարհածախս տրամադրել մինչև 7 տարեկան շահառու երեխաներին՝ ելնելով այն հանգամանքից, որ նրանք կազմակերպություն են հաճախում անձի ուղեկցությամբ,

Երկկողմանի ճանապարհածախս տրամադրել այն շահառուներին, որոնք բնակվում են կազմակերպությունից առնվազն 500 մետր հեռավորությամբ,

Երկկողմանի ճանապարհածախս տրամադրել հաշմանդամության կարգավիճակ ունեցող շահառուներին՝ անկախ ճանապարհի հեռավորությունից,

Այլ համայնքից կազմակերպություն հաճախող երեխային տրամադրել կրկնակի ճանապարհածախս. տվյալ պարագայում հաճախ երեխան օգտվում է նաև մեկից ավելի տրանսպորտից,

Ճանապարհածախս տրամադրել վերոնշյալ չափորոշիչներին բավարարող և սոցիալապես անապահով բոլոր շահառուներին, քանի որ 50 տոկոսի սահմանափակումը առաջ է բերում հայեցողական որոշումների մեծ ծավալ, ըստ որի՝ նույն բնակավայրից հաճախող ոչ բոլոր երեխաների ճանապարհածախսն է փոխհատուցվում, ինչպես նաև նույն ընտանիքի շահառու երեխաներից միայն մեկին է տրամադրվում գումար՝ առանց որևէ չափորոշիչի,

Արտաբյուջետային միջոցների հաշվին բնակչության սոցիալական պաշտպանության  հաստատությունների (պետական մանկատների) շահառուների հրատապ և անհապաղ բավարարման կարիքները հոգալու պարագայում տարեկան առավելագույնը 500.0 հազ. դրամի չափով իրականացնել կանխիկ շրջանառության գործարքներ՝ համապատասխան ծախսը հիմնավորող փաստաթղթերի առկայությամբ:

Վերոգրյալի ընդունումը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության, և միջոցառումը կիրականացվի ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումների գումարից առաջացած խնայողությունների հաշվին»,- նշված է հիմնավորման մեջ:

Տպել
853 դիտում

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել