Արհեստական շնչառության 75 սարք ունենք, ճանապարհին է ավելի քան 100-ը, պատվիրված՝ եւս 50-ը

Կորոնավիրուսի արագ տարածման հետ կապված հիմնական մտահոգությունը արհեստական շնչառության սարքերի անբավարարությունն է. տարբեր երկրներում հենց այդ սարքերին հասանելիություն չունենալու պատճառով է ծանրանում հիվանդների վիճակը, հասնում մահվան: Առողջապահության նախարարն Արսեն Թորոսյանն այսօր ասուլիսին հաղորդեց, որ այս պահին Հայաստանում առկա արհեստական շնչառության սարքերից 55-ը մոբիլիզացված է բացառապես կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների բուժման համար:

Նրա խոսքով՝ այս նպատակին տրամադրված սարքերի թիվը մինչեւ վաղը 20-ով կավելանա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի ներգրավմամբ, բացի դրանից սպասվում են ներկրումներ. «Հատուկ չվերթով Չինաստանից եկող մոտ 100՝ մի տեսակի, 5-6 մեկ այլ մոդելի սարք կա եւ եւս 50 սարք արդեն պատվիրվել է, որոնց կեսը կլինի ապրիլի կեսին, մյուս կեսը՝ մայիսի կեսերին: Սակայն ամեն ինչ արվում է, որ մեր բոլորի ջանքերի շնորհիվ դրանց կարիքը չառաջանա»,- ասաց նա:

Ասուլիսի ժամանակ Թորոսյանը նշեց, որ առկա 55-ից այս պահին օգտագործվում էր 5-ը: «Ունենք ծայրահեղ ծանր 5 վարակակիր: Նրանք շնչում են արհեստական շնչառության սարքավորումներով: 4-ը ավագ սերնդի քաղաքացիներն են, որ ունեն նաեւ քրոնիկ հիվանդություններ: Մեկը երիտասարդ է, սակայն նրա հիվանդությունների շրջանակը պարզման ընթացքում է, քանի որ շատ ատիպիկ թոքաբորբ է տանում: Բժիշկները պայքարում են բոլորի կյանքի համար»,- ասաց նախարարը: Քիչ առաջ տեղեկացանք, որ, ցավոք, նշված հինգ՝ ծայրահեղ ծանր հիվանդներից մեկը մահացել է:

Ըստ նախարարի՝ հիվանդության բարդացման եւ տարիքի ու քրոնիկ հիվանդությունների հետ ուղիղ կապն ակնհայտ է. «Դա բացատրելի է բժշկագիտության տեսանկյունից, քանի որ օրգանիզմը պարզապես չի կարողանում իր այլ թուլացած ռեսուրսների պատճառով պայքարել վիրուսի կողմից առաջացած պաթոգեն օղակների դեմ, հատկապես թոքերի խնդիր ունեցող քաղաքացիները, քանի որ վիրուսը խոցում է հենց թոքերի ալվիոլները, որ իրականացնում են թթվածնի փոխանակությունը թոքերի միջոցով դեպի արյուն: Թոքաբորբի առաջացման պատճառով պարզապես տեղի չի ունենում թթվածնի փոխանցումը արյուն, եւ մահը վրա է հասնում դրա պատճառով: Արհեստական շնչառությունը այդ ճնշման տակ թթվածին տալն է թոքերին, որ գոնե ճնշման տակ ինչ-որ չափով թթվածինն անցնի դեպի արյուն, եւ օրգանիզմի կենսագործունեությունը շարունակվի»,- նշեց նախարարը:

Տպել
716 դիտում

Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանության արտակարգ ծառայությունը Սևանում (տեսանյութ)

Վանաձորի Շիրակացի փողոցի հանրակացարանի տանիքի պոկված ճաղավանդակները հեռացվել են

Հասարակության «լրջության կորագիծը»

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով

Կիևում լույս է տեսել նոր հայագիտական ժողովածու, որն ընդգրկել է 30 ուկրաինացի գիտնականների աշխատություններ

23–ամյա վարորդն Աբովյանում Opel-ով վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին. նրան հոսպիտալացրել են

ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը

Վեդի քաղաքում այրվել է մոտ 30 հակ կուտակած անասնակեր

ՍԱՏՄ-ը շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է մի շարք տնտեսվարողների աշխատանքը

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը

KFS, «Փարվանա» ռեստորան, «Թումանյանի շաուրմա». կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը (տեսանյութ)

Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում ճանապարհահատվածը փլուզվել է, դարձել մասամբ երթեւեկելի

Քննադատելու բարոյական իրավունքը

Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ կեղծ պնդումների մասին (տեսանյութ)

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսի 8 դեպք կա. 1-ը՝ կենտրոնի հիվանդներից

«Մեյմանդար» շուկայի գյուղմթերք վաճառողները չեն կրել դիմակներ. խախտումները կներկայացվեն պարետատուն

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

Այսօր կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ եւ Մոսկվա-Երևան չվերթները. քաղավիացիա

Նոր Նորք վարչական շրջանում տեղակայվել են անցակետեր․ ոստիկանություն (տեսանյութ)