Ավազակային հարձակում Սյունիքում․ Սիսիանի ոստիկանները բացահայտել են ծանր հանցագործությունը (տեսանյութ)

02/04/2020 schedule18:22

Մարտի 31-ի առավոտյան ոստիկանության Սիսիանի բաժնում ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդում է ստացվել։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

Աղիտու գյուղ մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ միայնակ բնակվող թոշակառու կնոջ տուն էին մտել  պատուհանով։ Հարձակվողը տարեց կնոջը դանակով սպառնացել էր ու հափշտակել ոսկյա և արծաթյա  զարդեր ու բջջային հեռախոս՝ պատճառելով մի քանի հարյուր հազար դրամի վնաս։

Դեպքի առթիվ նույն օրը Սիսիանի քննչական բաժնում ավազակության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Տեղի իրավապահները սկսել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները՝  ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով։

Միջոցառումներին միացել են նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները։ Դեպքից ընդամենը ժամեր անց համատեղ աշխատանքը արդյունք է տվել։ Քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում հայտնվել է Սիսիանում բնակվող 32-ամյա մի տղամարդ։ Ձեռք բերված տեղեկությունների հիմնավորումից հետո նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Սիսիանի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին ու ձերբակալվել։

Հետախուզական միջոցառումները շարունակվել են. իրավապահները հիմնավոր տեղեկություններ ունեին, որ ձերբակալվածը ավազակությունը կատարել էր տուժողի համագյուղացու դրդմամբ։ Աղիտուի բնակիչ, 34-ամյա տղամարդը ևս հայտնաբերվել, բերման է ենթարկվել, ներկայացվել է քննչական բաժին ու ձերբակալվել։ Նրանք տվել են խոստովանական ցուցմունք։ Ավազակությամբ հափշտակված զարդերն ու բջջային հեռախոսը հայտնաբերվել և առգրավվել են։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։ 

Տպել
483 դիտում

«Փորձում են Գեւորգ Լոռեցյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել». պաշտպան

Nissan ընկերությունը նվազեցնում է արտադրությունն ու փակում գործարաններ. աշխատակիցները բողոքում են

33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու գործով ձեռք են բերվել տվյալներ դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ

Նիգերիայում զինված հանցախումբը հարձակվում է գյուղերի վրա. տասնյակ սպանվածներ կան

Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է

Կայացել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը

Մարտի առաջին կեսին կատարվել է կորոնավիրուսի 411 թեստ, մայիսի առաջին կեսին՝ 16.828, մահացածների մեծ մասը 60-70 տարեկան է

ԱՄՆ-ի դրամաշնորհով ֆինանսավորված Medmedia.am-ը COVID-19-ի մասին ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում. The Guardian

Ակունք գյուղում հացատուն է հրդեհվել

Մարմաշենում մահացած երիտասարդի գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել. կա ձերբակալված

Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ՔԿ. խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը

Հրդեհ է բռնկվել Արտավազ գյուղի անտառում

ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել

Մեր պետությունների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա. Գիորգի Գախարիա

Վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել․ Նիկոլ Փաշինյան

Ոչ ոք չի կարող բացառել, որ կվերադառնանք կարանտինի, բայց մինչ այդ կլինեն այլ խստացումներ. վարչապետ

316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53-ը՝ ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք

2000 քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, կասեցվել՝ 62 տնտեսվարողի գործունեություն. ՀՀ ոստիկանապետ

Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով՝ ավելի լրջանում է. վարչապետ