Ռուսաստանում կարանտինային արձակուրդը կտեւի ամբողջ ապրիլ. Պուտինը նոր ուղերձով է հանդես եկել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը  երկրի բնակիչներին է դիմել նոր տեսաուղերձով՝ կորոնավիրուսային համաճարակի հետ կապված:

Երկրի ղեկավարը հայտնել է, որ ավելի վաղ հայտարարված  մեկշաբաթյա արձակուրդը թույլ տվեց նվազեցնել վիրուսի տարածման ռիսկերն ու ժամանակ շահել համաճարակի դեմ պայքարի համար, սակայն վիրուսի սրացման պիկ շրջանն ինչպես աշխարհում, այնպես էլ ՌԴ-ում,  դեռ հաղթահարված չէ: Մասնավորապես, Մոսկվայում կորոնավիրուսի տարածումը «կոտրել » չհաջողվեց՝ չնայած իրականացված միջոցառումներին:

«Սկզբունքային կարեւոր եմ համարում այն փաստը, որ ընդհանուր առմամբ մեզ առայժմ հաջողվում է լուրջ վտանգից զերծ պահել ավագ սերնդի մեր հայրենակիցներին, կանխել վիրուսի տարածումը դպրոցներում, մանկապարտեզներում, բուհերում, կրթական այլ հաստատություններում: Այս օրերին իրենց պարտքն են կատարում երկրի եւ հասարակության համար կենսական նշանակության  տարբեր ոլորտների աշխատակիցներ, որոնց բոլորին ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել, բոլորին՝ առանց բացառության»,-նշեց Պուտինը:

Քաղաքացիների անվտանգության ապահովման, առանցքային ենթակառուցվածքների եւ տնտեսության աջակցության համար նախագահ Պուտինն առաջարկել է հետեւյալ սահմանափակումները.

1. Երկարացնել ոչ աշխատանքային շաբաթը՝ պահպանելով վճարվող արձակուրդի դրույթը մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ:

2. Իշխանության օղակները, ձեռնարկություններն ու կենսական նշանակության ապրանքների արտադրությունները, ինչպես նաեւ կենսապահովման ծառայությունները, մթերային խանութներն ու դեղատները կշարունակեն աշխատել:

3. Եթե համաճարակային իրավիճակը թույլ տա, ոչ աշխատանքային օրերի թիվը հնարավոր է կրճատվի: Նման որոշում կկայացվի՝ իրավիճակից ելնելով:

4. Դաշնության հիմնադիր սուբյեկտների ղեկավարներին կտրվեն լրացուցիչ լիազորություններ. նրանք մինչեւ շաբաթվա վերջ պետք է որոշեն կորոնավիրուսին վերաբերող միջոցառումների ցանկը եւ որոշեն, թե որ ձեռնարկություններն ու հաստատությունները կշարունակեն աշխատել:

5. Եթե անհրաժեշտ լինի էլ ավելի սահմանափակել համակարգային նշանակություն ունեցող ձեռնարկությունների, կրթական եւ գիտական կազմակերպությունների աշխատանքը, շրջանային իշխանությունները պարտավոր են դա համակարգել դաշնային կառավարության հետ:

6. Նախագահի ներկայացուցիչները համակարգելու են COVID-19-ի վերաբերյալ մարզերի աշխատանքը, կայացված որոշումների վերաբերյալ բոլոր տեղեկությունները պետք է ուղարկվեն Կառավարությանն առընթեր համակարգող խորհրդին:

7. Շրջանային իշխանությունները պարտավոր են համակարգել իրենց բոլոր գործողությունները հիգիենիկ-համաճարակային ծառայության հետ:

Պուտինը քաղաքացիներին հիշեցրեց իշխանությունների, բժիշկների եւ մասնագետների առաջարկած նորմերի կատարման անհրաժեշտության մասին:

«Համոզված եմ, որ մենք ապագայում էլ կգործենք համակարգված եւ փոխհամաձայնեցված, իսկ ամենակարեւորը՝ մեկ քայլ առաջ»,-ասաց նախագահը:

Նշենք, որ այսօրվա տվյալներով, Ռուսաստանում COVID-19 կորոնավիրուսով հիվանդ 3548 քաղաքացի կա, որից միայն 2457-ը՝ Մոսկվայում: 235 մարդ է դուրս գրվել լիարժեք առողջացմամբ, 30 մարդ է մահացել:

Հիշեցնենք, ՌԴ նախագահը նախորդ անգամ ուղերձով ռուս ժողովրդին էր դիմել մարտի 25-ին՝ խոսելով յուրաքանչյուր քաղաքացու անձնական պատասխանատվության եւ երկրում մտցված սահմանափակումների մասին:

Տպել
1926 դիտում

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն