Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

03/04/2020 schedule12:19

Արցախի նախագահի թեկնածու, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն ուղերձ է հղել Արցախի քաղաքացիներին, որտեղ նշել է, որ ընտրությունների երկրորդ փուլում չեն պաշտպանելու որեւէ  թեկնածուի: Ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ արցախցիներ,

Արցախի իշխանությունները, ընդառաջ չգնալով մեր կոչերին և անտեսելով կորոնավիրուսի տարածման հնարավոր վտանգների մասին մեր զգուշացումները, չհետաձգեցին ընտրությունները։ Այս հարցում թերևս կար նաև կողմնակի շահագրգռվածություն։ Եթե հանկարծ հետագայում պարզվի, որ խնդիրներ են եղել, ու դրանց վրա քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ուշադրություն չի դարձվել, ապա բոլոր մեղավորները պետք է իրավական ու քաղաքական պատասխանատվություն կրեն դրա համար։

Թե որքանով համաճարակի հնարավոր տարածման ֆոնն ազդեց ընտրությունների որակի և ընտրողի վարքագծի վրա, արդեն էական չէ, էականն այն է, որ քաղաքական հաշվարկն ավելի կարևորվեց թե՛ Երևանի, թե՛ Ստեփանակերտի պաշտոնական կաբինետներում։ Սա արժե արձանագրել պատմության համար։

Ես հուսով եմ, որ ընտրական գործընթացը չի վնասել մեր քաղաքացիների առողջությանը։ Հիմա էլ եմ կոչ անում իշխանություններին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ժողովրդի առողջապահական անվտանգության ապահովման համար։

Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա ես՝ որպես նախագահի թեկնածու, և «Արդարություն» կուսակցությունը շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք չտրվեցին փողի գայթակղությանը, անտեսեցին վարչական ռեսուրսի կիրառումը, ինչպես նաև չընկան արկածախնդրության և դրսից հրահրվող կասկածելի գործընթացների հորձանուտի մեջ՝ քվեարկելով հանուն անվտանգության և արդարության ապահովման։

Ես կարևորում եմ ինձ և «Արդարություն» կուսակցությանը տված ամեն մի քվեի ուժն ու արժեքը։ Մեր ստացած հազարավոր ձայները պարտավորեցնող են։

Մենք ընտրություններին մասնակցում էինք «Հաղթանակը չի՛ վաճառվում» կարգախոսով։ Ես և իմ թիմը, սիրելի՛ արցախցիներ, հավաստիացնում ենք ձեզ, որ ձեր տված քվեին մենք տեր ենք կանգնելու՝ և՛ որպես խորհրդարանական խմբակցություն, և՛ որպես քաղաքական դաշտում իր զգալի տեղն ունեցող քաղաքական ուժ։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին, քանզի նրանց հետ գաղափարական տարաձայնություններն ու տեսակային տարբերություններն ակնհայտ են։ Իմ անցած ուղին և մեզ քվե վստահած ընտրողի պատգամն այլ բան չեն էլ ենթադրում։

Մենք կոչ ենք անում կողմերին հանուն իշխանության մղվող պայքարը ստորադասել Արցախի անվտանգությանը և զերծ մնալ ցնցումներից, ապակայունացումից։ Պաշտոնն անցողիկ է, իսկ մեր երկրի շահը՝ մնայուն։

Աստված պահապան բոլորիս»։

Տպել
2718 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա