ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել «Վարկս Էյ Էմ» ՓԲԸ դեմ ներկայացված բազմաթիվ դիմում-բողոքների վերաբերյալ

03/04/2020 schedule17:15

ՀՀ կենտրոնական բանկը «Վարկս Էյ Էմ» ՓԲԸ դեմ ներկայացված բազմաթիվ դիմում-բողոքների վերաբերյալ հայտարարություն է տարածել.  

«Վերջին շրջանում «Վարկս Էյ Էմ» ՓԲԸ (այսուհետ՝ Կազմակերպություն) առնչությամբ ներկայացված բազմաթիվ դիմում-բողոքների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

Ինչպես հայտնի է, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 24.03.2020թ. թիվ 13 ԾՕՀ-Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Կազմակերպության գործունեության լիցենզիան:

Նշվածի հիման վրա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ արդեն ձևավորվել է Կազմակերպության լուծարային հանձնաժողովը, որին այսուհետ կարող եք հասցեագրել Ձեր դիմում-բողոքները կամ պարզաբանել Ձեր պարտավորությունների վերաբերյալ բոլոր հարցերը: Ցանկանում ենք տեղեկացնել, որ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ հարցերի առնչությամբ լուծարային հանձնաժողովը հանդես է եկել հայտարարություններով՝ անդրադառնալով քաղաքացիներին հուզող հարցերին: Լուծարային հանձնաժողովի հայտարարությունների հետ կարող եք ծանոթանալ՝ այցելելով https://varks.am կայքի նորություններ բաժին (https://varks.am/ejer/teghekutyunner-hachakhordi-hamar):

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել Լուծարային հանձնաժողովին՝ զանգահարելով (012) 700 000 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին: Լուծարային հանձնաժողովի կողմից վարկառուների վերաբերյալ մինչ օրս արված  հայտարարությունների հետ կարող եք ծանոթանալ ստորև՝   31.03.2020թ «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈՒՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովի հայտարարությունը․ 26.03.2020 թվականին հաստատված «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈՒՎԿ» ՓԲԸ Լուծարային ծրագրին համաձայն՝ Լուծարային հանձնաժողովը որոշել է․

Այն հաճախորդները, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։ Այն հաճախորդները, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով առաջիկա երկու ամիսների ընթացքում չեն հաշվեգրվի լրացուցիչ որևէ գումարներ (տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր և տուգանքներ):

Այս հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց։ Հարցերի դեպքում դիմել Լուծարային հանձնաժողովին՝ +(374 12) 700 000 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին»:                

02.04.2020թ «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈՒՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովի հայտարարությունը․

Այն հաճախորդները, որոնք ժամկետանց են դարձել 2020 թվականի մարտի 15-ից 31-ն ընկած ժամանակահատվածում, իրենց գծով ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տվյալները չեն արտացոլվի ACRA վարկային պատմության զեկույցում։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ նշվածը չի ազատում վարկային պարտավորությունները մարելու պարտականությունից։

Հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19)-ի տարածման կանխարգելիչ միջոցառումները, մասնաճյուղերում հաճախորդների մեծ հոսքից և կուտակումներից խուսափելու համար՝ հորդորում ենք վճարումներն իրականացնել առցանց համակարգերի կամ վճարային տերմինալների միջոցով։ Միաժամանակ հիշեցնում ենք, որ «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈՒՎԿ» ՓԲ ընկերության մասնաճյուղերն աշխատում են ամեն օր՝ 09։00-20։00-ն։

Զանգահարեք՝ 012 700 000»

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ռեժիմում գտնվելու հանգամանքը, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված դիմում-բողոքների մեծ քանակը՝ սույն հայտարարությունը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված Կազմակերպության հետ կապված դիմում-բողոքների հրապարակային պատասխան Է, այն դիմումների կապակցությամբ, որոնք ներկայացվել են արտակարգ դրություն հայտարարելու օրվանից մինչ 03.04.2020 թ. ներառյալ»,- ասված է  հայտարարության մեջ:

Տպել
2921 դիտում

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին