ԱԱՏՄ աշխատակիցներից 2-ը վարակվել է կորոնավիրուսով, 17-ը մեկուսացված է

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներից 17-ը մեկուսացված է, 2-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԱԱՏՄ-ի ղեկավար Հակոբ Ավագյանը:

Աշխատակիցները վարակվել էին «Զվարթնոց» օդանավակայանի մեծ ծանրաբեռնությամբ աշխատելու օրերին, երբ գնացել էին մեծ թռիչքները սպասարկելու համար հերթապահներին օգնելու: «Երևանի տարածքային կենտրոնի բժիշկ-համաճարակաբաններից մեկի մոտ է ախտորոշվել կորոնավիրուս, որը երեկ արդեն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից ավելի լավ զգալու արդյունքում տեղափոխվել է հյուրանոց՝ մեկուսացման: Մյուսի մոտ, որը հերթապահել էր նրա հետ, ևս ախտորոշվել է կորոնավիրուս: Սկզբում կասկածվել է թոքաբորբ, սակայն հետո բարդացումը հերքվել է. նա իրեն լավ է զգում»,- հաղորդեց Հակոբ Ավագյանը:

Երևանի կենտրոնից ինքնամեկուսացված է 14 աշխատակից: Սահմանային հսկիչ կետերից թեստավորվել է 6 հերթապահ, Երևանի տարածքային կենտրոնից՝ ևս երկու աշխատակից, որ համարվում են կոնտակտավոր անձ: Այս աշխատակիցների թեստերի արդյունքները եղել են բացասական:

Տպել
484 դիտում

Թբիլիսիից 10 արհեստական շնչառության սարք է գնվել, դրանք ուղարկվել են Հայաստան

Միմյանցից դժգոհելն ամենահեշտն է

Հոսպիտալացման խնդրի պատճառով այսօր ունեցել ենք մահվան առաջին դեպքը. մենք արդեն քայլում ենք դժոխքի եզրով. վարչապետ

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նախագահությամբ անց է կացվել ՌԽ հեռավար նիստ

72 ժամով կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը. մոտ 50 հանրային սննդի օբյեկտի աշխատանքը՝ 24 ժամով

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Գավառի արյունալի միջադեպերի հետեւանքով տուժած 5 անձինք ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից

«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնել են փրկարարները

Քաղաքացիների ահազանգերը՝ տնտեսավարողների կասեցման հիմք․ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը և կասեցումները

Ձորագյուղի մուտքի ու ելքի սահմանափակումները կգործեն այսօր, ժամը 18:00-ից սկսած՝ 2 շաբաթ շարունակ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին

Մնացել են փեսայի կեղծ մատնագրերի հույսին

Արցախի 10 համայնքների համար կիրառվող սահմանափակումները շարունակում են գործել, դրանք հանվել են մի շարք համայնքներում

Եսայան եղբայրները հերքում են ԱԱԾ հրավիրվելու մասին լուրը

Վանաձորի տներից մեկի բակում ականանետային արկ է հայտնաբերվել (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին` երկրի ազգային տոնի առթիվ

Պարետի որոշմամբ կարգելափակվեն Ձորագյուղի ելքերն ու մուտքերը. 1 անձը վարակել է թաղման մի քանի տասնյակ մասնակցի. վարչապետ

Կմեկնարկի Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու շինարարությունը. պաշտոնյաները հարավային թեւում են

Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսուցման մասին օրինագիծ

Այսօր ուժեղ կարկտահարություն է եղել Գորիսում (տեսանյութ)