Լոռու մարզի 4 համայնքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8 դեպք, մեկուսացածների մեջ բուժաշխատողներ էլ կան

Լոռու մարզում մինչ այս պահը կորոնավիրուսով վարակվելու 8 հաստատված դեպք է գրանցվել: Նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքեր գրանցվել են մարզի 4 համայնքներում: Շուրջ 30 քաղաքացի էլ մեկուսացվել է որպես կոնտակտային անձ: Մարզում տիրող իրավիճակի, վարակի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ:

- Պարոն Ղուկասյան, ինչ իրավիճակ է այս պահին մարզում:

- Այս պահին Լոռու մարզում կա կորոնացվիրուսով վարակված 8 քաղաքացի, որոնցից մեկ կամ երկուսը վաղը արդեն առողջացած դուրս կգրվեն: Ունենք նաեւ մոտ 30 կոնտակտավոր անձ, որոնք հայտնաբերվել ու մեկուսացվել են Ծաղկաձորում կամ այլ վայրերում:

- Տեղեկություններ կան, որ վարկավածների, ինչպես նաեւ կոնտակտավորների մեջ նաեւ բուժաշխատողներ են, մասնավորապես խոսվում է, որ Ստեփանավանի բժշկական կենտրոնի շտապօգնության 6 աշխատակից է մեկուսացվել:

- Բուժաշխատողները ոչ թե վարակակիրներ են, այլ որպես կոնտակտային անձինք մեկուսացվել են: Նրանք Ստեփանավանի բժշկական կենտրոնի ամբուլատորիայի աշխատակիցներն են:

- Խոսվում է նաեւ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակցի՝ վարակակիր լինելու կամ մեկուսացվելու մասին:

- Ես միտումնավոր չեմ ուզում բացահայտել ոչ այդ մարդկանց ինքնությունը, ոչ էլ բնակության վայրը: Նախ դա կոռեկտ չէ, եւ հետո, եթե հայտարարում ենք, որ օրինակ Ստեփանավանում ունենք դեպք, ապա  Ալավերդիում ասում են, որ իրենց մոտ դեպք չկա եւ թուլացնում են զգոնությունը, իսկ Ստեփանավանում էլ խուճապի են մատնվում: Բայց  որեւէ մեկս չունենք որեւէ երաշխավորություն, որ օրինակ վաղը չենք ունենա դեպքեր տարբեր բնակավայրերում: Ես որպես մարզպետ կոչ եմ անում հետեւել ցուցումներին, լինել մաքսիմալ զգույշ, որպեսզի վարակի տարածումը կանխարգելենք: Այսօր մեր խնդիրը վարակի  տարածելը կանխելն է, որը տարածվում է մարդկային շփումների միջոցով:

- Ինչ իրավիճակ է տիրում Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում:

- Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում ամեն օր փոխվում է հիվանդների թիվը, որովհետեւ պարբերաբար դուրսգրումներ ու նոր հիվանդներ են ընդունում: Միջինում 10-15 վարակակիր ենք ունենում, որոնք Հայաստանի տարբեր վայրերից են:

- Պարոն մարզպետ, հատկապես Վանաձորում, ցերեկային ժամերին, փողոցներում մարդկանց ակտիվություն է նկատվում, ինչով է դա պայմանավորված ըստ Ձեզ:

- Այո, շարժն իսկապես նկատելի է, բայց ամսվա առաջին օրերն են, հավանաբար այդ ակտիվությունը կապված է թոշակների ու աշխատավարձերի՝ բանկերից ստանալու հետ: Երեկվա համեմատ շարժն այսօր մի փոքր ավելի քիչ էր: Կարծում եմ՝ այսուհետ ավելի կնվազի: Մարզում ոստիկանական 6 հենակետեր են տեղադրված, որոնք հսկում են մեքենաների տեղաշարժը, դա էլ իր դրական ազդեցությունը կունենա:

- Ինչպես եք գնահատում վիրուսի կանխարգելման ու տարածմանն ուղղված աշխատանքները մարզում, կա՞ արդյոք որեւէ խնդիր այդ առումով:

- Որեւէ խնդիր չկա, վիճակը վերահսկվում է: Մենք ՀՎԱԿ-ի մարզային կենտրոնի աշխատակիցների հետ համագործակցում ենք, կա ձեւավորված շտաբ: Այստեղ շատ կարեւոր է, որ մեր քաղաքացիները համագործակցեն մեզ հետ, ու այն կոնտակտները, որ ունեցել են, ազնվորեն ասեն, որպեսզի մենք որեւէ մեկին բաց չթողնենք եւ մեկուսացման աշխատանքները ճիշտ կատարենք՝ հետագայում վարակի տարածում չունենալու համար:

- Կա՞ն արդյոք արդեն իսկ մարզում առնձնացված տեղեր՝ անհրաժեշտության դեպքում վարակակիրներին կամ կոնտակտավոր անձանց մեկուսացնելու համար:

- Մենք ընտրել ենք թե՛ դայլիճներ, թե՛ առանձին շենք-շինություններ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել: Ամբողջը գույքագրված է, բայց ես հույս ունեմ, որ դրա կարիքը չի զգացվի:

Հ.Գ․  Հարցազրույցի վերջում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը իր շնորհակալությունը փոխանցեց բուժաշխատողներին, ոստիկաններին ու փրկարարներին՝ նշելով, որ պատրաստվում են ինֆեկցիոն հհիվանդանոցի բոլոր աշխատակիցներին պարգեւատրել:

Տպել
30641 դիտում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը