ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացվել

04/04/2020 schedule11:35

Մարտի 31-ին Արցախում կայացած համապետական ընտրությունների ժամանակ գրանցված ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացվել: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ոստիկանությունը:

Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել Արցախի գլխավոր դատախազությունից ստացված նյութերն առ այն, որ «facebook» կայքում «Grisha Danielyan» անվամբ օգտատերը տեսանյութ է տարածել, թե ինչպես են մի խումբ անձինք Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոցի անվան թիվ 4 դպրոցի շենքում տեղակայված 1/21 ընտրական տեղամասում ընտրողից պահանջում հեռախոսից ջնջել քվեաթերթիկի լուսանկարը: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Ապրիլի 3-ին Արցախի ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի վարչություն է մուտքագրվել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված նյութերն առ այն, որ «facebook» կայքում «Artsakhnews» խմբի կողմից տեսանյութ է տարածվել մարտի 31-ին Ստեփանակերտ քաղաքի 5-րդ դպրոցի մարզադահլիճում տեղակայված ընտրական տեղամասում ընտրողի կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու վերաբերյալ: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քարտուղարություն է մուտքագրվել գլխավոր դատախազությունից ստացված նյութերն առ այն, որ «facebook» կայքում «Sergey chamanyan» անվամբ օգտատերը տեսանյութ է տարածել մարտի 31-ին Ստեփանակերտ քաղաքի 7-րդ դպրոցի շենքում տեղակայված ընտրական տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձի վերաբերյալ: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Ապրիլի 3-ին Արցախի ոստիկանության պետի աշխատակազմից ստացվել է գլխավոր դատախազությունից ուղարկված գրությանը կից նյութերն առ այն, որ Արցախի արդարության կուսակցության ֆեյսբուքյան կայքում հրապարակվել էր Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան համայնքի թիվ 4/30 տեղամասում քվեատուփերը կնքված չլինելու և ԱՀ ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածով նախատեսված պահանջները չկատարելու վերաբերյալ տեղեկությունները: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ստացվել է ԱՀ գլխավոր դատախազությունից ուղարկված գրությանը կից նյութերն այն մասին, որ ֆեյսբուքյան կայքի օգտատեր Աննա Այվազյանը տեղեկություն է հրապարակել, մարտի 31-ին ԱՀ համապետական ընտրությունների ընթացքում Մարտակերտի շրջանի Վանք համայնքում տրանսպորտային միջոցի վառելիքի տեսքով թեկնածուի համակիրների կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Ապրիլի 3-ին ԱՀ Մարտակերտի շրջդատախազությունից ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է ստացվել 03.04.2020թ. գրությանը կից նյութերն այն մասին, որ 168.am կայքում հրապարակվել է դիտորդ Սոնա Աղեկյանի գրառումն՝ «Մարտակերտի երկու ընտրատեղամասերում արձանագրել ենք, որ կահավորանքը սխալ է, քվեատուփը դրել էին աստիճանների տակ, որպեսզի վերևից մեկը վերահսկի, որ մարդիկ վախից քվեարկեն նրան, ում պատվիրված է» բովանդակությամբ: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Ապրիլի 3-ին ԱՀ Մարտակերտի շրջդատախազությունից ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին է ստացվել 03.04.2020թ. գրությանը կից նյութերն այն մասին, որ asparez.am կայքում հրապարակվել է «Ականատես» դիտորդական առաքելության կողմից ներկայացված նախնական տեղեկանքում զետեղված մարտի 31-ին կայացած ԱՀ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Մարտակերտ քաղաքում տեղակայված 4/2 ընտրատեղամասում ժամը 14:30-ից մինչև 14:45-ը տեսախցիկով նկատվել է լցոնման դեպք, որը սակայն, հնարավոր չի եղել ստուգել տեսանյութի վերանայման անհնարինության պատճառով» վերնագրով գրառումով տեղեկությունը: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից ստացվել է ԱՀ գլխավոր դատախազությունից ուղարկված նյութերը այն մասին, որ 02.04.202թ. «facebook» կայքում «Roman Babayan» անվամբ օգտատերը տեսանյութ է տարածել որում նշվում է, որ մարտի 31-ին Շուշի քաղաքի Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոցում տեղակայված 7/1 ընտրական տեղամասում ընտրողի կողմից քվեաթերթիկը ենթադրաբար լուսանկարվել է: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը:

Ապրիլի 3-ին ԱՀ ոստիկանություն է մուտք գործել ԱՀ գլխավոր դատախազությունից ստացված «Իրազեկ Քաղաքացիների Միավորման Ստեփանակերտի Գրասենյակ» խորհրդատվական ՀԿ֊-ի կողմից տրված հանցագործության մասին հաղորդումն այն մասին, որ «facebook» կայքում «Վիտալի Բալասանյան Vitali Balasanyan» անվամբ գրանցված օգտատիրոջ կողմից մարտի 28-ին հրապարակվել էր, որ ուժային կառույցների, տարբեր նախարարությունների շարքային աշխատողների կողմից սպառնալիքներ են հնչում,որ քվերարկեն իրենց նշած թեկնածուի օգտին։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը։

Տպել
3084 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին